ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 1994 թ. N 51
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայկական ապրանքահումքային բորսայի ծանր ֆինանսական վիճակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը և, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 312 հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայկական ապրանքահումքային բորսան ազատել հարկային օրենսդրությունը խախտելու` մինչև 1992 թվականի հուլիսի 1-ը ներկայացված վնասի չափը հաշվետվությունում սխալ տալու համար նրա նկատմամբ կիրառված տուգանքներից և տույժերից:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |