ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ԾԱԽՍԵՐԸ ՊԱԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 Թ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 06-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 20.02.2026
Ընդունող մարմին
Ապարան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
10.02.2026
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ՓԵՏՐՎԱՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ N 06-Ն

 

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ՈՒ ԾԱԽՍԵՐԸ ՊԱԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 Թ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջների, հիմք ընդունելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ ՀՕ-517-Ն օրենքը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով.

 

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

 

1. Ապարան համայնքի 2026 թվականի բյուջեի վարչական մասի եկամուտների և ծախսերի մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Վարչական բյուջեի եկամուտները պակասեցնել 1781.76 հզ դրամով՝ բյուջեի «ՔԿԱԳ-ի պատվիրակված լիազորությունների համար տրվող սուբվենցիա» տողում և դրան համապատասխան, 1781.76 հզ դրամով պակասեցնել «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» ծախսային բնագավառի 4111 հոդվածը:

2) Վարչական բյուջեի սեփական եկամուտների մասում կատարել պակասեցում 2000.0 հզ. դրամով «ՔԿԱԳ գործառույթների համար վճարվող պետական տուրքեր» տողում և 2000 հզ.դրամով ավելացնել սեփական եկամուտների «Վարչական իրավախախտումներ» տողում:

2. «Ապարան համայնքի 2026թ. բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 26.12.2025 թվականի N 194-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

Ավագանի՝

(Կողմ - 16),

(Դեմ-0), (Ձեռնպահ-0)
 

Եղիազարյան Կարեն

Կարապետյան Արկադի

Սեդրակյան Հայկ

Պետրոսյան Գոռ

Երեմյան Աղվան

Ենոքյան Դավիթ

Սահակյան Հովհաննես

Խալաթյան Արթուր

Կարապետյան Կարեն

Ավդալյան Արարատ

Գեղամյան Խաչիկ

Սաֆարյան Սևակ

Ասատրյան Արամ

Սարգսյան Սուրեն

Կոստանյան Ժորա

Սարգսյան Արշակ

 

Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ`

Ա. Գ. Կարապետյան

 

Հավելված N 1

Ապարան համայնքի ավագանու

10.02.2026թ. թիվ 06-Ն որոշման

 

Հավելված N 2

Ապարան համայնքի ավագանու

10.02.2026թ. թիվ 06-Ն որոշման

 

Հավելված N 3

Ապարան համայնքի ավագանու

10.02.2026թ. թիվ 06-Ն որոշման

 

Հավելված N 4

Ապարան համայնքի ավագանու

10.02.2026թ. թիվ 06-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2026 թվական: