ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ (ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 36
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
09.04.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2024 թվականի

թիվ 36

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ (ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման կարգը հաստատելու մասին» թիվ 169 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումը Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ» ընդհանուր գործընթացի իրագործման՝ կից ներկայացվող կանոնները։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի ապրիլի 9-ի

թիվ 36 որոշմամբ

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումը Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ» ընդհանուր գործընթացի իրագործման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոններով սահմանվում են «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումը Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ» ընդհանուր գործընթացի (այսուհետ՝ ընդհանուր գործընթաց) իրականացման պահանջները, ընդհանուր գործընթացի նպատակներն ու խնդիրները, դրա մասնակիցների գործառույթները, ընդհանուր գործընթացի իրականացման համար օգտագործվող և ձևավորվող տեղեկատվական ռեսուրսները, ինչպես նաև տեղեկատվական փոխգործակցության առանձնահատկությունները և դրա իրականացմանն ուղղված միջոցառումները։

2. Սույն կանոնները մշակվել են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի կազմում ընդգրկվող հետևյալ միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան՝

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիր.

«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր)․

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման կարգը հաստատելու մասին» թիվ 169 որոշում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտների փոխադրման՝ նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ հետագծման ընթացքում արտակարգ իրավիճակ առաջանալու և (կամ) չարտոնված գործողություններ իրականացնելու պարագայում ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) և հսկող մարմինների կողմից գործողությունների կատարման կարգի մասին» թիվ 127 որոշում․

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի «Նավիգացիոն կապարակնիքների կիրառման որոշ հարցերի մասին» թիվ 128 որոշում․

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի «Հսկող մարմինների ու ազգային օպերատորների այն գործողությունների կարգի մասին, որոնք անհրաժեշտ են Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում գրանցված նավիգացիոն կապարակնիքի ակտիվացման ու ապաակտիվացման համար, որը տարբերվում է այն անդամ պետությունից, որի տարածքում սկսվում է հետագծման օբյեկտների փոխադրման հետագծումը» թիվ 129 որոշում․

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի «Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրվող ապրանքների (արտադրանքի) նկատմամբ անդամ պետությունների հսկող մարմինների միջև փոխադրման ընթացքում հսկողության ընդունված միջոցների և ձևերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգի մասին» թիվ 130 որոշում․

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի «Հետագծման օբյեկտների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով ընթացուղու (փոխադրման ուղու) վրա առաջացած արտակարգ իրավիճակներին դասվող դեպքերի սահմանման մասին» թիվ 131 որոշում․

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի «Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության մասին» թիվ 139 որոշում․

3. Սույն կանոնների նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

փոխադրման ավարտի օպերատոր` Միության այն անդամ պետության լիազորված օպերատորը, որի տարածքում իրականացվում են հետագծման օբյեկտի հսկումը դադարեցնելու գործողությունները.

փոխադրման հետագծման օպերատոր` Միության այն անդամ պետության լիազորված օպերատորը, որի տարածքում սկսվել է հետագծման օբյեկտի հսկումը․

հսկողության միջոցների և ձևերի կիրառման օպերատոր՝ Միության այն անդամ պետության լիազորված օպերատորը, որի տարածքում հսկող մարմինները հետագծման օբյեկտի նկատմամբ կիրառել են հսկողության միջոցներ և ձևեր․

ընթացուղու օպերատոր՝ Միության այն անդամ պետության լիազորված օպերատորը, որի տարածքով իրականացվել, իրականացվում կամ նախատեսվում է իրականացնել հետագծման օբյեկտի փոխադրումը․

գրանցման օպերատոր՝ Միության այն անդամ պետության լիազորված օպերատորը, որի տարածքում գտնվում է այն ազգային օպերատորը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը.

ընթացուղու փաստացի օպերատոր՝ Միության այն անդամ պետության լիազորված օպերատորը, որի տարածք է տեղափոխվել հետագծման օբյեկտը, ընդ որում՝ հետագծման այդ օբյեկտի առնչությամբ չեն ավարտվել արտակարգ իրավիճակի առաջացման հետ կապված միջոցառումները։

Մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, համաձայնագրով, Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության կարգով (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 139 որոշման թիվ 1 հավելված) և Միության մարմինների այն ակտերով սահմանված իմաստներով, որոնք կարգավորում են Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ ՝ ինտեգրված համակարգ) ստեղծման և զարգացման հարցերը։

(3-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 14.10.25 թիվ 91)

 

II. Նպատակները և խնդիրները

 

4. Ընդհանուր գործընթացի իրականացման նպատակն է Միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, լիազորված օպերատորներ) տեղեկատվական փոխգործակցության ապահովումը՝ համաձայնագրի դրույթներին և դրա իրականացման նպատակով մշակված՝ Միության մարմինների ակտերին համապատասխան։

(4-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 14.10.25 թիվ 91)

5. Ընդհանուր գործընթացի նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝

ա) տեղեկատվության մշակման նկատմամբ միասնական մոտեցումների կիրառում՝ լիազորված օպերատորների միջև դրա փոխանցման ժամանակ

բ) միջպետական տեղեկատվական փոխգործակցության գործընթացում օգտագործվող՝ Միության տվյալների մոդելի հիման վրա էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) միասնականացված կառուցվածքների մշակում․

գ) Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող՝ տեղեկատվական փոխգործակցության համար անհրաժեշտ տեղեկագրքերի և դասակարգիչների կիրառում․

դ) լիազորված օպերատորների միջև տեղեկատվության փոխանակման իրագործումը ինտեգրված համակարգի միջոցների օգտագործմամբ։

(5-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 14.10.25 թիվ 91)

 

III. Տեղեկատվական փոխգործակցության մասնակիցները

 

6. Ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության մասնակիցներ են համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան սահմանված լիազորված օպերատորները։

Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրման հետագծման ժամանակ ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում լիազորված օպերատորները կարող են հանդես գալ մեկ կամ մի քանի գործառութային դերերով՝

փոխադրման հետագծման օպերատոր․

գրանցման օպերատոր.

ընթացուղու օպերատոր.

հսկողության միջոցների և ձևերի կիրառման օպերատոր.

փոխադրման ավարտի օպերատոր.

ընթացուղու փաստացի օպերատոր։

(6-րդ կետը փոփ., լրաց. ԵՏՀԿ 14.10.25 թիվ 91)

7. Ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում սույն կանոնների 6-րդ կետում նշված մասնակիցները նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ընթացքում գործառնություններ կատարելիս իրագործում են հետևյալ հաղորդումների ձևավորման և փոխանցման գործառույթներ՝ հաշվի առնելով փոխգործակցության ժամանակ դրանց գործառութային դերերը՝

ա) փոխադրման հետագծման օպերատորի համար՝

նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության հարցում․

նավիգացիոն կապարակնիքում տեղեկատվության գրանցման հարցում․

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու հարցում․

փոխադրման հետագծման մասին հաղորդում․

փոխադրման հետագծումն սկսելու մասին հաղորդում՝ ընթացուղու օպերատորին․

փոխադրման հետագծումն սկսելու մասին հաղորդում՝ գրանցման օպերատորին.

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին հաղորդում․

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին հաղորդում՝ հարցման հիման վրա.

փոխադրման եզակի համարով հետագծման օբյեկտի մասին հաղորդում․

նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչով տեղեկատվության հարցում․

փոխադրման հետագծման ավարտի մասին հաղորդում․

նավիգացիոն կապարակնիքի փոխարինման մասին հաղորդում․

հետագծման օբյեկտի գտնվելու վայրի փոփոխման մասին հաղորդում․

հսկողության միջոցների և ձևերի մասին հաղորդում․

արտակարգ իրավիճակի առաջացման մասին հաղորդում․

նախկինում ուղարկված հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման մասին հաղորդում․

բ) գրանցման օպերատորի համար՝

նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության որոնման արդյունքների մասին հաղորդում․

նավիգացիոն կապարակնիքում տեղեկատվության գրանցման արդյունքների մասին հաղորդում․

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին հաղորդում․

նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալների մասին հաղորդում.

հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալների մասին հաղորդում․

նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչով փոխադրման եզակի համարների մասին հաղորդում․

նավիգացիոն կապարակնիքից ստացված՝ արտակարգ իրավիճակի մասին տեղեկություններ պարունակող հաղորդում․

նախկինում ուղարկված հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման մասին հաղորդում․

գ) ընթացուղու օպերատորի համար՝

նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության հարցում․

փոխադրման եզակի համարով հետագծման հարցում․

նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչով փոխադրման եզակի համարների հարցում․

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին հաղորդում․

նավիգացիոն կապարակնիքի փոխարինման մասին որոշում ընդունելու մասին հաղորդում․

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու հարցում․

հետագծման օբյեկտի գտնվելու վայրի փոփոխման մասին հաղորդում․

նախկինում ուղարկված հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման մասին հաղորդում․

դ) հսկողության միջոցների և ձևերի կիրառման օպերատորի համար՝

հսկողության միջոցների և ձևերի մասին հաղորդում․

նախկինում ուղարկված հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման մասին հաղորդում․

ե) փոխադրման ավարտի օպերատորի համար՝

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու հարցում․

նախկինում ուղարկված հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման մասին հաղորդում․

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին հաղորդում։

(7-րդ կետը խմբ., լրաց., փոփ. ԵՏՀԿ 14.10.25 թիվ 91)

8. Սույն կանոնների 7-րդ կետում նշված հաղորդումների փոխանակումն իրականացվում է այդ հաղորդումները նախաձեռնողի և ստացողի կողմից՝ սույն կանոնների թիվ 1 հավելվածի համաձայն։

Ընդհանուր գործընթացն իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է թիվ 2 հավելվածի համաձայն՝ ֆունկցիոնալ սխեմային համապատասխան:

9. Սույն կանոնների 7-րդ կետում նշված հաղորդումներում փոխանցվող տեղեկությունների կազմը, ինչպես նաև նշված հաղորդումների ձևավորման և ուղարկման պայմանները սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 127, 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 128, 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 129, 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 130, 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 131, 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 139 որոշումներին համապատասխան, 2024 թվականի փետրվարի 20-ի թիվ 12։

(9-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 14.10.25 թիվ 91)

10. Սույն կանոնների 7-րդ կետում նշված հաղորդումները փոխանցվում են էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ձևով, որոնք օգտագործվում են նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում։

 

IV. Տեղեկատվական ռեսուրսները և ծառայությունները

 

11. Ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվության էլեկտրոնային փոխանակումն իրագործելու նպատակով՝ անդամ պետությունների լիազորված օպերատորները ձևավորում և վարում են տեղեկատվական ռեսուրսներ, որոնք տեղեկություններ են պարունակում նավիգացիոն կապարակնիքների և նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների մասին։

12. Սույն կանոնների 7-րդ կետում նշված հաղորդումները, որոնք մեկ անդամ պետության լիազորված օպերատորը ներկայացնում է մյուս անդամ պետության լիազորված օպերատորին, օգտագործվում են սույն կանոնների 11-րդ կետում նշված տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և արդիականացման համար։

13. Ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ինտեգրացիոն հատվածում ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորում չի ապահովվում։

14. Էլեկտրոնային փոխանակման սահմանված կանոններին համապատասխան՝ ինտեգրված համակարգի միջոցով ընդհանուր գործընթացն իրագործելու նպատակով ապահովվում է սույն կանոնների 6-րդ կետում նշված տեղեկատվական փոխգործակցության մասնակիցների կողմից ձևավորվող՝ ուղարկվող հաղորդագրությունների երաշխավորված առաքումը՝ նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում։

15. Lիազորված մարմիններն ընդհանուր գործընթացի իրագործման նպատակներով ապահովում են հետևյալ էլեկտրոնային ծառայությունների մշակումն ու կիրառումը՝

ա) հաղորդումների ձևավորում և ուղարկում.

բ) հաղորդումների ստացում և մշակում․

գ) տեղեկատվական ռեսուրսների ձևավորում.

դ) տեղեկատվական ռեսուրսներում նավիգացիոն կապարակնիքների և փոխադրումների մասին տեղեկությունների որոնում․

ե) ընդհանուր գործընթացի իրականացման շրջանակներում ուղարկված և ստացված հաղորդումների պահպանումը համաձայնագրի 5-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետների սահմաններում։

 

V. Տեղեկատվական փոխգործակցության առանձնահատկությունները

 

16. Տեղեկատվական փոխգործակցությունն ընդհանուր գործընթացի իրագործման ժամանակ իրականացվում է այն դեպքում, երբ այդ փոխգործակցության մասնակիցները տարբեր անդամ պետությունների լիազորված օպերատորներ են։

(16-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 14.10.25 թիվ 91)

17. Ընդհանուր գործընթացի մասնակիցների միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է իրական ժամանակի ռեժիմում ինտեգրված համակարգի միջոցով՝ այդպիսի փոխգործակցությունը կանոնակարգող և Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատվող տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջներին համապատասխան։

18. Լիազորված օպերատորների միջև երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ տեղեկատվության փոխանակումը, որի կարգը նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 130 որոշմամբ, իրականացվում է սույն կանոններին համապատասխան՝ մինչև Հանձնաժողովի կողմից դրա իրականացմանը ներկայացվող պահանջների սահմանումը, հսկիչ մարմինների միջև ընդհանուր գործընթացների շրջանակներում։

181. Եթե ընթացուղու օպերատորին անհրաժեշտ է փոխադրման մասին տեղեկատվություն, ապա նա փոխադրման եզակի համարը պարունակող հարցում է ուղարկում փոխադրման հետագծման օպերատորին։

Ի պատասխան ստացված հարցման՝ փոխադրման հետագծման օպերատորը ներկայացնում է փոխադրման հետագծման վերաբերյալ տեղեկություններ, որոնք նավիգացիոն կապարակնիքի հետ տեղի ունեցած իրադարձությունների մասին տեղեկատվություն են ներառում։

Այն դեպքում, երբ նմանատիպ հարցումն ուղարկվել է ոչ ընթացուղու օպերատորի կողմից, փոխադրման հետագծման օպերատորը չի ներկայացնում սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված տեղեկությունները։

(18.1-ին կետը լրաց. ԵՏՀԿ 14.10.25 թիվ 91)

182. Այն դեպքում, երբ փոխադրման եզակի համարը հայտնի չէ, փոխադրման հսկողության նպատակով ընթացուղու օպերատորը կարող է գրանցման օպերատորին ուղարկել նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը պարունակող հարցում՝ նշելով այն ժամանակահատվածը, որի համար անհրաժեշտ է ներկայացնել տեղեկությունները։

Ի պատասխան ստացված հարցման՝ գրանցման օպերատորը ներկայացնում է տեղեկություններ այն փոխադրումների բոլոր եզակի համարների վերաբերյալ, որոնց հետագծումն իրականացվել է հարցված ժամանակահատվածում՝ կիրառելով այն նավիգացիոն կապարակնիքը, որի նույնականացուցիչը նշված է հարցման մեջ։

(18.2-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 14.10.25 թիվ 91)

183. Փոխադրման հսկողություն իրականացնելու ժամանակ փոխադրման հետագծման օպերատորը կարող է գրանցման օպերատորին հարցում ուղարկել, որը միաժամանակ պարունակում է նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը և փոխադրման եզակի համարը։

Ի պատասխան ստացված հարցման՝ գրանցման օպերատորը ձևավորում և ուղարկում է հարցված փոխադրման վերաբերյալ հետևյալ հաղորդումներից մեկը՝

նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալների և փոխադրումն իրականացնելու ընթացքում առաջացած արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկությունները՝ այն դեպքում, երբ հարցումն ստացվել է փոխադրման հետագծման օպերատորից․

հարցված տեղեկությունների տրամադրումը մերժելը՝ այն դեպքում, երբ հարցումն ստացվել է փոխադրման հետագծման օպերատոր չհանդիսացող օպերատորից։

(18.3-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 14.10.25 թիվ 91)

184. Այն դեպքում, երբ սույն կանոնների 7-րդ կետով նախատեսված հաղորդումն ուղարկելուց հետո հաղորդման նախաձեռնողը հանդիսացող լիազորված օպերատորը տարբերություններ է հայտնաբերում իր տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների և ուղարկված հաղորդման մեջ նշված տեղեկությունների միջև, այդ լիազորված օպերատորը, սույն կանոնների թիվ 1 հավելվածին համապատասխան՝

ա) ձևավորում է նախկինում ուղարկված հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման վերաբերյալ հաղորդում և այն ուղարկում է այն լիազորված օպերատորներին, ում նախկինում ուղարկվել էր տվյալ հաղորդումը․

բ) ձևավորում է նոր հաղորդում և այն ուղարկում է նախկինում ուղարկված հաղորդումն ստացողներին (անհրաժեշտության դեպքում)։

(18.4-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 14.10.25 թիվ 91)

 

VI. Տեղեկատվական անվտանգության ապահովման սկզբունքները

 

19. Էլեկտրոնային փաստաթղթերի ձևավորմանը և մշակմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Միության մարմինների ակտերին համապատասխան, այդ թվում՝ ինտեգրված համակարգի միջոցով անդամ պետությունների պետական իշխանության մարմինների՝ միմյանց միջև, և Հանձնաժողովի հետ փոխգործակցության ժամանակ՝ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման կարգը սահմանող ակտերին համապատասխան։

20. Ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հարթակի շրջանակներում տեղեկությունների փոխանցման անվտանգությունը պետք է ապահովվի Միության իրավունքին համապատասխան՝ ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հատվածի տեղեկատվական անվտանգության ենթահամակարգի միջոցով։

Անդամ պետության տեղեկատվական տարածքի շրջանակներում տեղեկությունների փոխանցման անվտանգությունը պետք է ապահովվի անդամ պետության օրենսդրությանը և այդ պետության տարածքում գործող՝ տեղեկատվական անվտանգության ապահովմանը ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխան։

21. Էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակումն իրականացվում է՝ օգտագործելով ինտեգրված համակարգի վստահված երրորդ կողմի ծառայությունը։ Նախքան ինտեգրված համակարգի վստահված երրորդ կողմի ծառայության գործունեությունն սկսելը՝ սույն կանոնների 7-րդ կետում նշված հաղորդագրությունների փոխանակումն իրականացվում է առանց էլեկտրոնային թվային ստորագրություն (էլեկտրոնային ստորագրություն) կիրառելու։

 

VII. Ընդհանուր գործընթացի իրագործմանն ուղղված միջոցառումները

 

22. Հանձնաժողովն ընդհանուր գործընթացի իրագործման նպատակներով ապահովում է՝

ա) տեխնոլոգիական փաստաթղթերի նախապատրաստումը և դրանց հաստատումը, այդ թվում՝ Միության տվյալների մոդելի օգտագործման հիման վրա էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) միասնականացված կառուցվածքների մշակումը՝ փաստաթղթերի մասին (փաստաթղթերից) տեղեկություններ ներկայացնելու համար, և դրանց հաստատումը տեխնոլոգիական փաստաթղթերի կազմում․

բ) Հանձնաժողովի տեղեկատվական համակարգերի (ենթահամակարգերի) լրամշակումը՝ տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջներին համապատասխան ընդհանուր գործընթացի մասնակիցների տեղեկատվական համակարգերի միջև՝ տեղեկատվական փոխգործակցության փորձարկում անցկացնելու նպատակով։

23. Լիազորված օպերատորներն ինտեգրված համակարգի ազգային հատվածների օպերատորների հետ համատեղ ապահովում են ազգային տեղեկատվական համակարգերի մշակումը (արդիականացումը)՝ տեխնոլոգիական փաստաթղթերի դրույթներին համապատասխան, տեղեկատվական փոխգործակցությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև՝ ազգային տեղեկատվական համակարգերի միացումը ինտեգրված համակարգի ազգային հատվածներին, եթե նման միացումը նախկինում չի ապահովվել:

24. Լիազորված օպերատորներն ինտեգրված համակարգի ազգային հատվածների օպերատորների հետ համատեղ Հանձնաժողովի համակարգմամբ ապահովում են ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելու ընթացակարգի կատարումը։

25. Ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելու ընթացակարգի կատարման պլանավորումը, համակարգումը, ընդհանուր գործընթացի իրագործման (իրականացման) արդյունքների մշտադիտարկումը և վերլուծությունն իրականացվում են Հանձնաժողովի կողմից։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումը Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների

 

ՑԱՆԿ

 

նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում օգտագործվող հաղորդումները նախաձեռնողների և ստացողների

 

Նախաձեռնողը

Հաղորդման բովանդակությունը

Ստացողը

Հիմքը

Հաղորդումը չեղարկելու հնարավորությունը

1. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության հարցում

Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների գրանցման օպերատոր կամ լիազորված օպերատորներ (մարմիններ)

փոխգործակցության կարգի 8-րդ կետի առաջին պարբերություն* (հաշվի առնելով նշված կարգի 9-րդ կետը)

չեղարկման ենթակա չէ

2. Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների գրանցման օպերատոր կամ լիազորված օպերատորներ (մարմիններ)

նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության որոնման արդյունքների մասին հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 8-րդ կետի երկրորդ պարբերություն

չեղարկման ենթակա չէ

3. Ընթացուղու օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության հարցում

Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների գրանցման օպերատոր կամ լիազորված օպերատորներ (մարմիններ)

փոխգործակցության կարգի 8-րդ կետի առաջին պարբերություն (հաշվի առնելով գործողություններ կատարելու կարգը**)

չեղարկման ենթակա չէ

4. Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների գրանցման օպերատոր կամ լիազորված օպերատորներ (մարմիններ)

նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության որոնման արդյունքների մասին հաղորդում

ընթացուղու օպերատոր

փոխգործակցության կարգի 8-րդ կետի երկրորդ պարբերություն (հաշվի առնելով գործողություններ կատարելու կարգը)

չեղարկման ենթակա չէ

5. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքում տեղեկատվության գրանցման հարցում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 10-րդ կետի առաջին պարբերություն եւ 26-րդ կետի առաջին պարբերություն

չեղարկման ենթակա չէ

6. Գրանցման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքում տեղեկատվության գրանցման արդյունքների մասին հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 10-րդ կետի երկրորդ պարբերություն եւ 26-րդ կետի երկրորդ պարբերություն

չեղարկման ենթակա չէ

7. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (ակտիվացում) հարցում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 11-րդ կետի առաջին պարբերություն եւ 26-րդ կետի երկրորդ պարբերություն

չեղարկման ենթակա չէ

8. Գրանցման օպերատոր

հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին (ակտիվացում) հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 11-րդ կետի երկրորդ պարբերություն եւ 26-րդ կետի երրորդ պարբերություն

չեղարկման ենթակա չէ

9. Փոխադրման հետագծման օպերատոր

փոխադրման հետագծումն սկսելու մասին հաղորդում՝ ընթացուղու օպերատորին

ընթացուղու օպերատորներ

փոխգործակցության կարգի 12-րդ կետի առաջին պարբերություն

հնարավոր է

10. Փոխադրման հետագծման օպերատոր

փոխադրման հետագծումն սկսելու մասին հաղորդում՝ գրանցման օպերատորին

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 12-րդ կետի առաջին պարբերություն

հնարավոր է

11. Գրանցման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալների մասին հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 13-րդ կետ

հնարավոր է

12. Փոխադրման հետագծման օպերատոր

փոխադրման հետագծման մասին հաղորդում

ընթացուղու օպերատորներ

փոխգործակցության կարգի 14-րդ կետ

հնարավոր է

13. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (նավիգացիոն կապարակնիքից հաղորդումներ ուղարկելու պարբերականության փոփոխություն) հարցում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 15-րդ կետի առաջին պարբերություն

չեղարկման ենթակա չէ

14. Գրանցման օպերատոր

հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին (նավիգացիոն կապարակնիքից հաղորդումներ ուղարկելու պարբերականության փոփոխության վերաբերյալ հարցման պատասխան) հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 15-րդ կետի երկրորդ պարբերություն

չեղարկման ենթակա չէ

15. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (պարբերականության փոփոխության մասին ծանուցում) հաղորդում

ընթացուղու օպերատորներ

փոխգործակցության կարգի 16-րդ կետ

հնարավոր է

16. Ընթացուղու օպերատոր

փոխադրման եզակի համարով հետագծման հարցում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 17-րդ կետի առաջին պարբերություն

չեղարկման ենթակա չէ

17. Փոխադրման հետագծման օպերատոր

փոխադրման եզակի համարով հետագծման օբյեկտի մասին հաղորդում

ընթացուղու օպերատոր

փոխգործակցության կարգի 17-րդ կետի երկրորդ պարբերություն

չեղարկման ենթակա չէ

18. Ընթացուղու օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչով փոխադրման եզակի համարների հարցում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 18-րդ կետի առաջին պարբերություն

չեղարկման ենթակա չէ

19. Գրանցման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչով փոխադրման եզակի համարների մասին հաղորդում

ընթացուղու օպերատոր

փոխգործակցության կարգի 18-րդ կետի երկրորդ պարբերություն

չեղարկման ենթակա չէ

20. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչով տեղեկատվության հարցում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 19-րդ կետի առաջին պարբերություն

չեղարկման ենթակա չէ

21. Գրանցման օպերատոր

հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալների մասին հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 19-րդ կետի երկրորդ պարբերություն

չեղարկման ենթակա չէ

22. Փոխադրման ավարտի օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (ապաակտիվացում) հարցում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 20-րդ կետի առաջին պարբերություն եւ 32-րդ կետ

չեղարկման ենթակա չէ

23. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (ապաակտիվացում) հարցում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 20-րդ կետի առաջին պարբերություն եւ 32-րդ կետ

չեղարկման ենթակա չէ

24. Գրանցման օպերատոր

հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին (ապաակտիվացում) հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 20-րդ կետի երկրորդ պարբերություն եւ 32-րդ կետ

չեղարկման ենթակա չէ

25. Փոխադրման հետագծման օպերատոր

հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին (ապաակտիվացում) հաղորդում

փոխադրման ավարտի օպերատոր

փոխգործակցության կարգի 20-րդ կետի երկրորդ պարբերություն եւ 32-րդ կետ

չեղարկման ենթակա չէ

26. Փոխադրման հետագծման օպերատոր

փոխադրման հետագծման ավարտի մասին հաղորդում

ընթացուղու օպերատորներ, գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 21-րդ կետի առաջին պարբերություն եւ 32-րդ կետ

հնարավոր է

27. Փոխադրման ավարտի օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (հեռավար անջատում) հարցում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 22-րդ կետի առաջին պարբերություն

չեղարկման ենթակա չէ

28. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (հեռավար անջատում) հարցում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 22-րդ կետի առաջին պարբերություն

չեղարկման ենթակա չէ

29. Գրանցման օպերատոր

հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին (հեռավար անջատում) հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 22-րդ կետի երկրորդ պարբերություն

չեղարկման ենթակա չէ

30. Փոխադրման հետագծման օպերատոր

հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին (հեռավար անջատում) հաղորդում

փոխադրման ավարտի օպերատոր

փոխգործակցության կարգի 22-րդ կետի երկրորդ պարբերություն

չեղարկման ենթակա չէ

31. Փոխադրման ավարտի օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (հատուկ սարքի օգտագործմամբ անջատում) հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 23-րդ կետ

հնարավոր է

32. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (հատուկ սարքի օգտագործմամբ անջատում) հաղորդում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 23-րդ կետ

հնարավոր է

33. Ընթացուղու օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի փոխարինման վերաբերյալ որոշում ընդունելու մասին հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 24-րդ եւ 31-րդ կետեր

հնարավոր է

34. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (ապաակտիվացում) հարցում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 25-րդ կետի առաջին պարբերություն եւ 31-րդ կետ

չեղարկման ենթակա չէ

35. Գրանցման օպերատոր

հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին (ապաակտիվացում) հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 25-րդ կետի երկրորդ պարբերություն եւ 31-րդ կետ

չեղարկման ենթակա չէ

36. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի փոխարինման մասին հաղորդում

ընթացուղու օպերատորներ

փոխգործակցության կարգի 27-րդ եւ 31-րդ կետեր

հնարավոր է

37. Ընթացուղու օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (հեռավար անջատում) հարցում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 28-րդ կետի առաջին պարբերություն

չեղարկման ենթակա չէ

38. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (հեռավար անջատում) հարցում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 28-րդ կետի առաջին պարբերություն

չեղարկման ենթակա չէ

39. Գրանցման օպերատոր

հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին (հեռավար անջատում) հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 28-րդ կետի երկրորդ պարբերություն

չեղարկման ենթակա չէ

40. Փոխադրման հետագծման օպերատոր

հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին (հեռավար անջատում) հաղորդում

ընթացուղու օպերատոր

փոխգործակցության կարգի 28-րդ կետի երկրորդ պարբերություն

չեղարկման ենթակա չէ

41. Ընթացուղու օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (հատուկ սարքի օգտագործմամբ անջատում) հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 29-րդ կետ

հնարավոր է

42. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (հատուկ սարքի օգտագործմամբ անջատում) հաղորդում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 29-րդ կետ

հնարավոր է

43. Ընթացուղու օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (միակցում) հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 30-րդ կետ

հնարավոր է

44. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին (միակցում) հաղորդում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 30-րդ կետ

հնարավոր է

45. Գրանցման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքից ստացված՝ արտակարգ իրավիճակի մասին տեղեկություններ պարունակող հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 33-րդ կետ

հնարավոր է

46. Փոխադրման հետագծման օպերատոր

արտակարգ իրավիճակի առաջացման մասին հաղորդում

ընթացուղու օպերատոր

փոխգործակցության կարգի 34-րդ կետ

հնարավոր է

47. Ընթացուղու օպերատոր

հետագծման օբյեկտի գտնվելու վայրի փոփոխման մասին հաղորդում

 փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 35-րդ կետ

հնարավոր է

48. Փոխադրման հետագծման օպերատոր

հետագծման օբյեկտի գտնվելու վայրի փոփոխման մասին հաղորդում

ընթացուղու փաստացի օպերատոր

փոխգործակցության կարգի 35-րդ կետ

հնարավոր է

49. Փոխադրման հետագծման օպերատոր

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու (հեռացում) հարցում

գրանցման օպերատոր

փոխգործակցության կարգի 36-րդ կետի առաջին պարբերություն

չեղարկման ենթակա չէ

50. Գրանցման օպերատոր

հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին (հեռացում) հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 36-րդ կետի երկրորդ պարբերություն

չեղարկման ենթակա չէ

51. Հսկողության միջոցների եւ ձեւերի կիրառման օպերատոր

հսկողության միջոցների եւ ձեւերի մասին հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

տեղեկատվության փոխանակման կարգի 6-րդ կետ***

հնարավոր է

52. Փոխադրման հետագծման օպերատոր

հսկողության միջոցների եւ ձեւերի մասին հաղորդում

Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների լիազորված օպերատորներ (մարմիններ)

տեղեկատվության փոխանակման կարգի 6-րդ կետ

հնարավոր է

53. Փոխադրման հետագծման օպերատոր

նախկինում ուղարկված հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման մասին հաղորդում

ընթացուղու օպերատոր գրանցման օպերատոր ընթացուղու փաստացի օպերատոր

փոխգործակցության կարգի 61 կետ

չեղարկման ենթակա չէ

54. Գրանցման օպերատոր

նախկինում ուղարկված հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման մասին հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 61 կետ

չեղարկման ենթակա չէ

55. Ընթացուղու օպերատոր

նախկինում ուղարկված հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման մասին հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 61 կետ

չեղարկման ենթակա չէ

56. Հսկողության միջոցների եւ ձեւերի կիրառման օպերատոր

նախկինում ուղարկված հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման մասին հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 61 կետ

չեղարկման ենթակա չէ

57. Փոխադրման ավարտի օպերատոր

նախկինում ուղարկված հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման մասին հաղորդում

փոխադրման հետագծման օպերատոր

փոխգործակցության կարգի 61 կետ

չեղարկման ենթակա չէ

 

* Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության կարգը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 139 որոշման թիվ 1 հավելված)։

** Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի փետրվարի 20-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտի ընթացուղում (փոխադրման ուղում) նավիգացիոն կապարակնիքը փոխարինելու ժամանակ ներգրավված ազգային օպերատորների, լիազորված օպերատորների (մարմինների) և հսկող մարմինների գործողությունների կատարման կարգը և այն դեպքերը, որոնց ժամանակ թույլատրվում է հետագծման օբյեկտի ընթացուղում (փոխադրման ուղում) նավիգացիոն կապարակնիքի փոխարինումը»։

*** Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի թիվ 130 որոշմամբ հաստատված՝ «Նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրվող ապրանքների (արտադրանքի) նկատմամբ անդամ պետությունների հսկող մարմինների միջև փոխադրման ընթացքում հսկողության ընդունված միջոցների և ձևերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգը»։

(հավելվածը խմբ. ԵՏՀԿ 14.10.25 թիվ 91)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումը Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների

 

ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՍԽԵՄԱ

 

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումը Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ» ընդհանուր գործընթացի իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության

 

Ներմուծեք նկարագրությունը_24555

 

Ներմուծեք նկարագրությունը_24556

 

Սույն ֆունկցիոնալ սխեմայում օգտագործվող նշագրերն ու դրանց կապը նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում օգտագործվող հաղորդումները նախաձեռնողների և ստացողների ցանկի կետերի հետ («Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումը Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների թիվ 1 հավելված) (այսուհետ՝ ցանկ) բերված են 1-ին աղյուսակում․

 

Աղյուսակ 1

 

Սխեմայի տարրի համարը

Սխեմայի տարրի անվանումը

Ցանկի կետը

1

նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության հարցում

1, 3

2

նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության որոնման արդյունքների մասին հաղորդում

2,4

3

նավիգացիոն կապարակնիքում տեղեկատվության գրանցման հարցում

5

4

նավիգացիոն կապարակնիքում տեղեկատվության գրանցման արդյունքների մասին հաղորդում

6

5

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու հարցում

7, 13,22, 23,27, 28, 34,37,38, 49

6

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին հաղորդում

15,31,32,41,42, 43,44

7

նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների արդյունքների մասին հաղորդում՝ հարցման հիման վրա

8, 14, 24, 25,29, 30,35,39, 40,50

8

փոխադրման հետագծումն սկսելու մասին հաղորդում՝ ընթացուղու օպերատորին

9

9

փոխադրման հետագծումն սկսելու մասին հաղորդում՝ գրանցման օպերատորին

10

10

նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալների մասին հաղորդում

11

11

փոխադրման հետագծման մասին հաղորդում

12

12

փոխադրման եզակի համարով հետագծման հարցում

16

13

փոխադրման եզակի համարով հետագծման օբյեկտի մասին հաղորդում

17

14

նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչով փոխադրման եզակի համարների հարցում

18

15

նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչով փոխադրման եզակի համարների մասին հաղորդում

19

16

նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչով տեղեկատվության հարցում

20

17

հարցման հիման վրա նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալների մասին հաղորդում

21

18

փոխադրման հետագծման ավարտի մասին հաղորդում

26

19

նավիգացիոն կապարակնիքի փոխարինման մասին հաղորդում

36

20

նավիգացիոն կապարակնիքի փոխարինման վերաբերյալ որոշում ընդունելու մասին հաղորդում

33

21

նավիգացիոն կապարակնիքից ստացված՝ արտակարգ իրավիճակի մասին տեղեկություններ պարունակող հաղորդում

45

22

արտակարգ իրավիճակի առաջացման մասին հաղորդում

46

23

հետագծման օբյեկտի գտնվելու վայրի փոփոխման մասին հաղորդում

47, 48

24

հսկողության միջոցների և ձևերի մասին հաղորդում

51,52

25

նախկինում ուղարկված հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման մասին հաղորդում

53,54,55,56,57

(հավելվածը խմբ. ԵՏՀԿ 14.10.25 թիվ 91)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումը Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ» ընդհանուր գործընթացի իրագործման կանոնների

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության իրագործման շրջանակներում կիրառվող տեղեկագրքերի

 

Աղյուսակ 1

 

Նավիգացիոն կապարակնիքի հետ կապված իրադարձությունների տեղեկագիրք

 

Համարը՝ ը/կ

Ծածկագիրը

Անվանումը

1

A02

նավիգացիոն կապարակնիքի կրկնակի զետեղման դեպքում կապարակնքման տարրի միակցում

2

A03

նավիգացիոն կապարակնիքի ակտիվացում

3

A04

նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացում

4

А05

կապարակնքման տարրի անջատում

5

А06

նավիգացիոն կապարակնիքից տեղեկատվության հեռացում

6

А07

նավիգացիոն կապարակնիքից հաղորդումների ուղարկման պարբերականության փոփոխում

7

А08

նավիգացիոն կապարակնիքի փոխարինում

8

В01

արտակարգ իրավիճակի առաջացում և (կամ) չարտոնված գործողության իրականացում

 

Աղյուսակ 2

 

Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ տեղեկատվական փոխգործակցության իրագործման շրջանակներում կիրառվող՝ հարցումների մշակման արդյունքների տեղեկագիրք

 

Համարը՝ ը/կ

Ծածկագիրը

Անվանումը

1

000

հարցումը մշակվել է առանց սխալների (փոխադրման (կապարակնիքի) մասին տեղեկությունները գտնվել են)

2

101

սխալ՝ հարցման մեջ նշված համարով կապարակնիքի մասին տեղեկությունները տեղեկատվական համակարգում չեն գտնվել

3

102

սխալ՝ հարցման մեջ նշված համարով փոխադրման մասին տեղեկությունները տեղեկատվական համակարգում չեն գտնվել

4

103

նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչով տեղեկությունները գտնվել են, սակայն կարող են ներկայացվել միայն հետագծման օպերատորին

5

104

փոխադրման եզակի համարով տեղեկությունները գտնվել են, սակայն կարող են ներկայացվել միայն ընթացուղու օպերատորին

6

201

սխալ՝ նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունները կատարված չեն

7

202

սխալ՝ հարցման մեջ նշված համարով նավիգացիոն կապարակնիքը չի կիրառվում հարցման մեջ նշված համարով փոխադրման հետագծման համար

8

203

սխալ՝ հարցման մեջ նշված համարով նավիգացիոն կապարակնիքը գրանցված է տեղեկատվական համակարգում, սակայն չի կարող օգտագործվել փոխադրման հետագծում իրականացնելու համար

 

Աղյուսակ 3

 

Նավիգացիոն կապարակնիքի հետ կապված հեռավար գործողությունների տեղեկագիրք

 

Համարը՝

ը/կ

Ծածկագիրը

Անվանումը

1

D0

հատուկ սարքի կիրառմամբ գործողություն կատարելու մասին հաղորդում

2

D1

հեռավար գործողություն կատարելու հարցում

 

Աղյուսակ 4

 

Փոխադրման հետագծման փուլերի և փոխադրման ընթացքում առաջացող իրադարձությունների տեղեկագիրք

 

Համարը՝ ը/կ

Ծածկագիրը

Անվանումը

1

01

հետագծման սկիզբ

2

02

հետագծման ավարտ

3

03

փոխադրման մասին տեղեկություններ

4

04

արտակարգ իրավիճակ և (կամ) չարտոնված գործողություններ

5

05

նավիգացիոն կապարակնիքի հանում՝ առանց հսկումը դադարեցնելու

6

06

նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացում՝ դրա փոխարինման պատճառով

7

07

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության սահմանով հետագծման օբյեկտի տեղափոխում՝ արտակարգ իրավիճակի և (կամ) չարտոնված գործողությունների դեպքում

8

08

հետագծման սկիզբ, գրանցման օպերատորի համար տեղեկատվություն

 

Աղյուսակ 5

 

Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով փոխադրման ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ հետագծման ենթակա ապրանքների կատեգորիաների տեղեկագիրք

 

Համարը՝ ը/կ

Ծածկագիրը

Անվանումը

1

01

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2203 00, 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ապրանքային դիրքերում դասակարգվող ալկոհոլային արտադրանք, որը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվում է «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան կամ փոխադարձ առևտրի շրջանակներում տեղափոխվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև

2

02

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2401, 2402 և 2403 ապրանքային դիրքերում դասակարգվող ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվում են «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան կամ փոխադարձ առևտրի շրջանակներում տեղափոխվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև

3

03

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան արտահանվող կամ փոխադարձ առևտրի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև տեղափոխվող ապրանքներ, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մեկ կամ մի քանի անդամ պետությունների կողմից կիրառվում են հատուկ տնտեսական միջոցներ

4

04

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2404, 2939 79 000 00, 2939 80 000 00 ապրանքային դիրքերում դասակարգվող՝ նիկոտին պարունակող արտադրանք, նիկոտինային հումք, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվում են «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան

 

Աղյուսակ 6

 

Նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչով տեղեկատվության հարցումների տեսակների տեղեկագիրք

 

Համարը՝ ը/կ

Ծածկագիրը

Անվանումը

1

Т0

նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչով փոխադրման եզակի համարների հարցում

2

Т1

նավիգացիոն կապարակնիքի տեխնոլոգիական տվյալների մասին հարցում

 

Աղյուսակ 7

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այն օպերատորների (մարմինների) ցանկը, որոնք լիազորված են իրենց պետության հսկող մարմինների և մյուս անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) հետ փոխգործակցության համար՝ «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրին համապատասխան

 

Համարը՝ ը/կ

Ծածկագիրը

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օպերատորը

Նավիգացիոն կապարակնիքի լիազորված օպերատորների շարքին դասելու հատկանիշը

Նավիգացիոն կապարակնիքի ազգային օպերատորների շարքին դասելու հատկանիշը

1

ARM_GPS

«ԱրմՋիՊիԷս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

1

1

2

BY_BTS

«Բելտամոժսերվիս» հանրապետական ունիտար ձեռնարկություն

1

1

3

KZ_ISTT

«Տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների ազգային կենտրոն» բաժնետիրական ընկերության՝ «Տիեզերական տեխնիկայի և տեխնոլոգիաների ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ դուստր ընկերակցություն

1

1

4

KG_CI

Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական մաքսային ծառայությանը կից «Մաքսային ենթակառուցվածք» պետական ձեռնարկություն

1

1

5

RU_CRCP

«Թվային հարթակների զարգացման կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

1

1

(հավելվածը լրաց. ԵՏՀԿ 14.10.25 թիվ 91)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.10.2025, թիվ 91 09.04.2024, թիվ 36
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան