ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 751-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.02.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
11.02.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 751-Ա

«11» փետրվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

11.02.2026 թ.

հ. 751-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Էդվարդ Գրեգորի

/լիազորված անձ/

Տաթևիկ Աբրահամյան և Արա Ռոբերտս

/սեփականատեր/

Դ. Դեմիրճյան փողոց, հ.21 շենք, հ.11

բնակարան

Տաթևիկ Աբրահամյանին և Արա Ռոբերտսին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Դ. Դեմիրճյան փողոցի հ.21 շենքի հ.11 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.27112025-01-0118, ընդհ. բաժն. 2.55քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 42.42քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դ. Դեմիրճյան փողոց, հ.21 շենք, բն.11/1

01063E5NKFGV

 

2

Ռոբերտ Ղևենյան

Արարատյան փողոց, հ.66 շենք, հ.46

բնակարան

Ռոբերտ Ղևենյանին սեփականության իրավունքով պատկանող, Արարատյան փողոցի հ.66 շենքի հ.46 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.23012026-01-0291 և հ.23012026-01-0358/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Արարատյան փողոց, հ.66 շենք, բն.46

01113A779N2G

 

3

Արմեն, Սոնա և Մարիա Ջիլավյաններ

Բագրևանդ թաղամաս, հ.92/1

բնակելի տուն

Արմեն, Սոնա և Մարիա Ջիլավյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Բագրևանդ թաղամասի հ.92/1 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.28112025-01-0373/ բաժանման հատակագծով առանձնացվող 168.5քմ մակերեսով մասին /հող. 212.93քմ, պարիսպ՝ 1.82քմ/ տրամադրել հասցե՝ Բագրևանդ թաղամաս, հ.92/6

01083UPDNUBK

 

4

Արմեն, Սոնա և Մարիա Ջիլավյաններ

Բագրևանդ թաղամաս, հ.92/1

բնակելի տուն

Արմեն, Սոնա և Մարիա Ջիլավյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Բագրևանդ թաղամասի հ.92/1 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.28112025-01-0373/ մնացորդային 166քմ մակերեսով մասին /հող. 187.07քմ, պարիսպ՝ 1.57քմ/ տրամադրել հասցե՝ Բագրևանդ թաղամաս, հ.92/5

010833FZZWFT

 

5

Տիգրան Պողոսյան

/լիազորված անձ/

Մարինե Պողոսյան

Պարոնյան փողոց, հ.28 շենք, հ.87

բնակարան

Մարինե Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Պարոնյան փողոցի հ.28 շենքի հ.87 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.03112025-01-0461, ընդհ. բաժն. 1.4քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 47.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Պարոնյան փողոց, հ.28 շենք, բն.87/1

01063JAVXUQ5

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան