ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
14 հոկտեմբերի 2025 թվականի |
թիվ 96 |
քաղ. Մոսկվա |
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԻՏԱՆԻ ԵՐԿՕՔՍԻԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կիրառել հակագնագցման միջոց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և 3206 11 000 0 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով դասակարգվող՝ չոր նյութի վերահաշվարկով 80 զանգ․ % կամ ավելին տիտանի երկօքսիդ պարունակող տիտանի երկօքսիդի հիմքով պատրաստված՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ներմուծվող պիգմենտների (բացառությամբ թիվ 2 հավելվածով նախատեսված ցանկի համաձայն պիգմենտների տարատեսակների) (այսուհետ՝ տիտանի երկօքսիդ) նկատմամբ թիվ 1 հավելվածի համաձայն չափերով հակագնագցման տուրքի սահմանման միջոցով՝ սահմանելով տվյալ հակագնագցման միջոցի գործողության 5 տարի ժամկետ։
2. Հավանություն տալ արտադրողների կողմից ստանձնված գնային պարտավորություններին՝ համաձայն թիվ 3 հավելվածով սահմանված ցանկի։
3. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքը չի գանձվում սույն որոշման թիվ 3 հավելվածով նախատեսված ցանկում նշված արտադրողների կողմից պատրաստվող տիտանի երկօքսիդի նկատմամբ՝ այդ ապրանքի հայտարարատուի մոտ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ՝ համապատասխան արտադրողի լիազորված աշխատակցի կողմից ստորագրված և այդ արտադրողի կնիքով վավերացված՝ թիվ 4 հավելվածով սահմանված ձևի համաձայն՝ արտադրողի հավաստագրի առկայության և ապրանքների հայտարարագրում այդ հավաստագրի մասին տեղեկությունների հայտագրման դեպքում։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտին՝
Մաքսային գործի ոլորտում լիազորված՝ Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) պետական մարմիններին ուղարկել սույն որոշման թիվ 3 հավելվածով նախատեսված ցանկում նշված արտադրողների լիազորված աշխատակիցների ստորագրությունների և կնիքների դրոշմվածքների նմուշները.
իրականացնել հսկողություն սույն որոշմամբ հավանություն ստացած գնային պարտավորությունների կատարման նկատմամբ.
իրականացնել «Տիտանի ներդրումներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ անդամ պետություններ ապրանքի մատակարարումների իրականացման նկատմամբ առաջարկվող մոտեցումների պահպանման մշտադիտարկում՝ թիվ 5 հավելվածի համաձայն․
«Տիտանի ներդրումներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նշված՝ առաջարկվող մոտեցումները չպահպանելու դեպքում կրկնակի հակագնագցման քննություն անցկացնել՝ Արձանագրության 110-րդ կետին համապատասխան։
5. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքը չի գանձվում Միության մաքսային տարածք այն ապրանքների արտադրության ժամանակ օգտագործման համար նախատեսված տիտանի երկօքսիդի հետևյալ տարեկան ծավալների սահմաններում (գնային պարտավորությունների շրջանակներից դուրս) ներմուծման դեպքում․ 250 տոննայի չափով՝ Հայաստանի Հանրապետության համար, 4 500 տոննա՝ Բելառուսի Հանրապետության համար, որոնցից առնվազն 2 000 տոննա՝ երեսապատման դեկորատիվ նյութերի համար թղթի հենքի արտադրության նպատակով, 5 000 տոննա՝ Ղազախստանի Հանրապետության համար և 300 տոննա՝ Ղրղզստանի Հանրապետության համար՝ հայտարարատուի մոտ հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ այն անդամ պետության գործադիր իշխանության լիազոր մարմնի կողմից տրված՝ տիտանի երկօքսիդի նպատակային նշանակությունը հաստատող և ներմուծվող ապրանքի քանակության մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթի առկայության դեպքում, որի տարածք իրականացվում է դրա ներմուծումը։ Այդ փաստաթղթի մասին տեղեկությունները ենթակա են ապրանքների հայտագրման հայտարարագրում։
6. Մաքսային գործի բնագավառում լիազորված անդամ պետությունների պետական մարմիններին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ`ապրանքի անվանմամբ։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 96 որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
հակագնագցման տուրքի
|
Ապրանքի անվանումը |
Արտադրողը |
Հակագնագցման տուրքի դրույքաչափը (մաքսային արժեքի տոկոսների չափը) |
|
Տիտանի երկօքսիդի հիմքով պատրաստված և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 96 որոշման 1-ին կետում նշված պիգմենտները |
LB Group Со., Ltd. (իրավաբանական հասցե` Zhongzhan District, Jiaozuo City, Henan, China). Henan Billions Advanced Material Co., Ltd. (իրավաբանական հասցե՝ Zhongzhan District, Jiaozuo City, Henan, China). LB Lufeng Titanium Industry Co., Ltd. (իրավաբանական հասցե՝ Yangjie Street, Qinfeng Town, Lufeng County, Chuxiong Yi Autonomous Prefecture, Yunnan, China). LB Sichuan Titanium Industry Co., Ltd. (իրավաբանական հասցե՝ Xinshi Industrial Development Zone, Mianzhu City, Sichuan, China). LB Xiangyang Titanium Industry Co., Ltd. (իրավաբանական հասցե՝ 1 Bianhe Road, Chengguan, Nanzhang, Hubei, China) |
14,27 |
|
Shandong Dawn Titanium Industry Co., Ltd. (իրավաբանական հասցե՝ Dawn Industry Park, North of Heping Road, Longkou Development Zone, Longkou City, Shandong Province, China) |
16,25 | |
|
այլ |
16,25 |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 96 որոշման |
ՑԱՆԿ
ապրանքի այն տարատեսակների, որոնց համար հակագնագցման տուրքը ենթակա չէ գանձման
|
Ապրանքի տարատեսակը
1. Սննդամթերքի արտադրության համար նախատեսված տիտանի երկօքսիդի հիմքով պատրաստված պիգմենտներ («ներկանյութ» տեխնոլոգիական ֆունկցիայով «Տիտանի երկօքսիդ» (Е-171) սննդային հավելում, որոնց նկատմամբ պահանջները սահմանված են Մաքսային միության «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ նյութերի» (ՄՄ ՏԿ 029/2012) տեխնիկական կանոնակարգով) |
Տարատեսակին դասելու համար հիմքերը
Մաքսային միության «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ նյութերի» (ՄՄ ՏԿ 029/2012) տեխնիկական կանոնակարգի պահանջներին ապրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի մասին տեղեկությունները) |
|
2. Դեղագործական արտադրանքի արտադրության համար նախատեսված տիտանի երկօքսիդի հիմքով պատրաստված պիգմենտները (դեղագործական արտադրանքի արտադրության համար նախատեսված հումք, ակտիվ ազդող նյութեր) |
Եվրասիական տնտեսական միության դեղագրքի պահանջներին և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական դեղագրքերի պահանջներին ապրանքի համապատասխանությունը հաստատող փաստաթղթերը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարա-համաճարակաբանական հսկողությանը (վերահսկողությանը) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկի II բաժնի 11-րդ կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված և բացառապես դեղագործական արտադրանքի արտադրության համար ապրանքի օգտագործումը հաստատող փաստաթղթերում պարունակվող տեղեկությունները |
|
3. Օծանելիքակոսմետիկական արտադրանքի արտադրության համար նախատեսված տիտանի երկօքսիդի հիմքով պատրաստված պիգմենտները (օծանելիքակոսմետիկական արտադրանքի արտադրության համար նախատեսված հումք, ակտիվ ազդող նյութեր) |
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարա-համաճարակաբանական հսկողությանը (վերահսկողությանը) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկի II բաժնի 11-րդ կետի չորրորդ պարբերությամբ նախատեսված և բացառապես օծանելիքակոսմետիկական արտադրանքի արտադրության համար ապրանքի օգտագործումը հաստատող փաստաթղթերում պարունակվող տեղեկությունները |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 96 որոշման |
ՑԱՆԿ
արտադրողների, որոնց գնային պարտավորությունները հավանություն են ստացել
|
Արտադրողը |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում պարտավորությունները ներկայացնող նամակի գրանցման ամսաթիվը և համարը |
|
l. LB Group Со., Ltd. (իրավաբանական հասցե՝ Zhongzhan District, Jiaozuo City, Henan, China) |
2024 թվականի դեկտեմբերի 24 թիվ ՆՇՊԴ-339գաղտ․/AD-38 |
|
2. Henan Billions Advanced Material Co., Ltd. (իրավաբանական հասցե՝ Zhongzhan District, Jiaozuo City, Henan, China) |
2024 թվականի դեկտեմբերի 24 թիվ ՆՇՊԴ-339գաղտ․/AD-38)-38 |
|
3. LB Lufeng Titanium Industry Co., Ltd. (իրավաբանական հասցե՝ Yangjie Street, Qinfeng Town, Lufeng County, Chuxiong Yi Autonomous Prefecture, Yunnan, China) |
2024 թվականի դեկտեմբերի 24 թիվ ՆՇՊԴ-339գաղտ․/AD-38)-38 |
|
4. LB Sichuan Titanium Industry Co., Ltd. (իրավաբանական հասցե՝ Xinshi Industrial Development Zone, Mianzhu City, Sichuan, China) |
2024 թվականի դեկտեմբերի 24 թիվ ՆՇՊԴ-339գաղտ․/AD-38)-38 |
|
5. LB Xiangyang Titanium Industry Co., Ltd. (իրավաբանական հասցե՝ 1 Bianhe Road, Chengguan, Nanzhang, Hubei, China) |
2024 թվականի դեկտեմբերի 24 թիվ ՆՇՊԴ-339գաղտ․/AD-38)-38 |
|
6. Shandong Dawn Titanium Industry Co., Ltd. (իրավաբանական հասցե՝ Dawn Industry Park, North of Heping Road, Longkou Development Zone, Longkou City, Shandong Province, China) |
2024 թվականի դեկտեմբերի 24 թիվ ՆՇՊԴ-339գաղտ․/AD-38)-38 |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 96 որոշման |
(ձև)
ԱՐՏԱԴՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ
|
1. Արտադրողը (անվանում, հասցե) |
2. Հավաստագրի հերթական համարը և տրման ամսաթիվը | ||||
|
3. Արտահանողը (անվանում, հասցե) |
ԱՐՏԱԴՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ | ||||
|
4. Նշանակման երկիրը | |||||
|
5. Ներմուծող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ռեզիդենտ (անվանում, հասցե) |
6. Ինվոյս (համարը, ամսաթիվը) | ||||
|
7. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
8. Տրանսպորտային միջոցի համարը | ||||
|
9. Ապրանքի մասին տեղեկությունները |
|||||
|
Համարը՝ ը/կ |
Ապրանքի նկարագրությունը, այլ ծանոթագրություններ (նշվում են ապրանքի տարատեսակները՝ պարտավորություններին համապատասխան) |
Զուտ քաշը (տոննա) |
Գինը (ԱՄՆ դոլար) |
Արժեքը (ԱՄՆ դոլար) | |
|
10. Ես՝ ներքոստորագրյալս, հաստատում եմ, որ սույն հավաստագրի 9–րդ կետում նշված ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանելու նպատակով վաճառքը կատարվում է ստանձնած պարտավորությունների պահպանմամբ։ Ես հաստատում եմ, որ սույն հավաստագրում նշված տեղեկությունները լիարժեք են և ստույգ։ | |||||
|
_________________ (ամսաթիվը) |
| ||||
|
______________ (պաշտոնը) |
______________ (ստորագրությունը) |
______________ (Ա.Ա.Հ.) | |||
|
(Կ.Տ.) | |||||
Ծանոթագրություններ․
1. Հավաստագիրը լրացվում է ռուսերենով, տպագիր եղանակով՝ բացառությամբ հավաստագրի 1-ին և 3-րդ կետերի, որոնք լրացվում են ռուսերենով կամ անգլերենով:
2. Հավաստագրի գործողության ժամկետը կազմում է դրա տրման օրվանից 90 օրացուցային օր:
3. Հավաստագրի 4-րդ կետում նշվում է նշանակման երկիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան։
4. Հավաստագրի 6-րդ կետում նշվում են մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող ինվոյսի համարը և ամսաթիվը:
5. Հավաստագրի 8-րդ կետում նշվում է այն տրանսպորտային միջոցի գրանցման համարը, որով ապրանքը ներմուծվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք։
6. Հավաստագրի 9-րդ կետում թվանշաններով նշվում են ապրանքի գինը մեկ տոննայի համար և ապրանքի արժեքը, որը փաստացի վճարվել է կամ ենթակա է վճարման ապրանքի գնորդի կողմից՝ պարտավորություններով նախատեսված վաճառքի սխեմային համապատասխան։
7. Հավաստագրի մեջ ուղղումները և(կամ) լրացումները կատարվում են սխալ տեղեկատվության վրա գիծ քաշելու և շտկված տեղեկությունները դրա վրա տպելու միջոցով, որոնք վավերացվում են արտադրողի կնիքով:
8. Հավաստագրի մեջ չի թույլատրվում անձանց ստորագրությունների ֆաքսիմիլեի օգտագործումը, ինչպես նաև ջնջումների, ուղղումների և (կամ) լրացումների առկայությունը, որոնք վավերացված չեն սույն ծանոթագրությունների 7-րդ կետում նշված կարգով:
9. Հավաստագիրն անվավեր է ճանաչվում հետևյալ դեպքերում՝
լրացել է հավաստագրի գործողության ժամկետը.
հավաստագրի ձևը չի համապատասխանում սույն հավելվածով նախատեսված ձևին, և (կամ) հավաստագիրը չի լրացվել սույն ծանոթագրությունների 1-8-րդ կետերի պահանջներին համապատասխան.
հավաստագրում նշված տեղեկությունները չեն համապատասխանում ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններին և (կամ) թույլ չեն տալիս իրականացնել ապրանքի միանշանակ նույնականացում.
հավաստագրում դրված ստորագրությունը և (կամ) կնիքը չեն համապատասխանում մաքսային մարմնի մոտ առկա ստորագրությունների և (կամ) կնիքի դրոշմվածքի նմուշներին։
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 96 որոշման |
ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ ապրանքի մատակարարումների իրականացման մասով
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գնորդների հետ ապրանքի մատակարարումների շուրջ բանակցությունները շարունակելը։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում դեկորատիվ թղթի արտադրողներ համարվող շահագրգիռ սպառողների հետ համատեղ ֆոսֆորի միացություններով մակերևույթի ձևափոխության նոր մակնիշի ապրանքի փորձարկումը։
3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում սպառողների համար ապրանքի հասանելիության ապահովումը։
4. Մինչ երրորդ երկրներ արտահանելու համար մատակարարումները՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ ապրանքի մատակարարումների առաջնահերթությունների սահմանումը։
5. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքի գնորդների հետ երկարաժամկետ համագործակցության ձգտելը։
6. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գնորդների համար «ֆրանկո-գործարան» պայմաններով ապրանքի բացթողման գների կտրուկ և չհիմնավորված աճի բացառումը։
7. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում իրացվող ապրանքի որակի մակարդակի պահպանումը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|