ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
14 հոկտեմբերի 2025 թվականի |
թիվ 95 |
քաղ. Մոսկվա |
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԼՅՈՒՄԻՆԵ ԺԱՊԱՎԵՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 109-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մինչև 2026 թվականի հունիսի 29-ը ներառյալ երկարաձգել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի «Ադրբեջանի Հանրապետությունից և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ալյումինե ժապավենի նկատմամբ հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոց կիրառելու մասին» թիվ 115 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողությունը։
2. Մաքսային գործի ոլորտում լիազորված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական մարմիններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2026 թվականի հունիսի 29-ը ներառյալ ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 115 որոշմամբ սահմանված դրույքաչափերով հակագնագցման տուրքի գանձումը՝ ըստ նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2025 թվականի հոկտեմբերի 24-ից ոչ շուտ։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: