|
N 755-Ա |
«11» փետրվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Էվոկաբանկ» բաց բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Կարեն Եղիազարյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝
1. « Էվոկաբանկ» բաց բաժնետիրական ընկերությանը Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի փետրվար ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի հ.35/20, Գ. Նժդեհի փողոցի հ.9-45, Հերացու փողոցի հ.5, Սվաճյան փողոցի հ.11, Էրեբունի փողոցի հ.18/8, Պ. Սևակի փողոցի հ.55/2, Մ. Բաղրամյան պողոտայի հ.2, Ալ. Մանուկյան փողոցի հ.7, Աբովյան փողոցի հ.35 և հ.38/4, Բուզանդի փողոցի հ.17/233, Մամիկոնյանց փողոցի հ.2, Անդրանիկի փողոցի հ.134/8, Հյուսիսային պողոտայի հ.10, Գայի պողոտայի հ.14/9, Փափազյան փողոցի հ.14 և հ.21, Ֆանարջյան փողոցի հ.55, Խորենացու փողոցի հ.33/7 և հ. 27/2, Սայաթ-Նովայի պողոտայի հ.6, Խանջյան փողոցի հ.1, Թումանյան փողոցի հ.34/5 և հ.31/4, Չեխովի փողոցի հ.29/6, Ն. Տիգրանյան 1 փակ. հ.9, Արշակունյաց պողոտայի 210/1, Կ. Ուլնեցու փողոցի հ.57/2, Ադոնցի փողոցի հ.4/3, Վազգեն Առաջին Վեհափառ փողոցի հ.5, Շերամի փողոցի հ.77, Թամանյան փողոցի հ.3, Ամիրյան փողոցի հ.15, Վ. Սարգսյան փողոցի հ.7, Իսահակյան փողոցի հ.28, Տիգրան Մեծի պողոտայի հ.16 և հ.47/1, Մ. Մաշտոցի պողոտայի հ. հ. 5/15, 20/73 և 40, Ե. Քոչարի փողոցի հ.17/1, Մանանդյան փողոցի հ.33/3, Տիտոգրադյան փողոցի հ.15/1, Կիևյան փողոցի հ.11Ա 64, Մելքոնյան փողոցի հ.50/1, Տ. Պետրոսյան հ.30/30, Արտեմ Միկոյան փողոցի հ.15, և Իսաբեկյան փողոցի հ.1/2 հասցեների դիմաց թվով 48 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:
2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության սեպտեմբեր ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Էվոկաբանկ» բաց բաժնետիրական ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
| Տ. Ավինյան |