ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ԵՎ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 80
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.02.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.07.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

8 հուլիսի 2025 թվականի

թիվ 80

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ԵՎ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 59-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 55-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 157 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինային հսկողության վերցված արտադրանքին և կարանտինային հսկողության վերցված օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ն․ Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2025 թվականի հուլիսի 8-ի

թիվ 80 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինի ենթակա արտադրանքին և կարանտինի ենթակա օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներում կատարվող

 

1. 1-ին աղյուսակում՝

ա) երկրորդ սյունակում՝

15 - 29-րդ, 311, 32-րդ, 33-րդ, 35 - 52-րդ, 524 - 53-րդ կետերից «(բացի 0602 90 100 0-ից)» բառերը հանել.

21-րդ կետում «Տանձենու (Pyrus spp.)» բառերը հանել.

բ) 17-րդ կետը երրորդ սյունակում՝ «ծագեն» բառից հետո լրացնել «գետնամորու անտրակնոզից (Colletotrichum acutatum),» բառերով.

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 211 կետով՝

 

« 211 Տանձենու (Pyrus spp.) տնկիներ, պատվաստակալներ և տնկաշիվեր (0602-ից)

սույն աղյուսակի 15-րդ կետի պահպանմամբ։ Պետք է ծագեն պտղատու մշակաբույսերի բակտերիալ այրվածքից (Erwinia amylovora) և տանձենու հյուծվածության ֆիտոպլազմայից (Candidatus Phytoplasma pyri) զերծ արտադրության գոտիներից և (կամ) վայրերից, գետնամորու անտրակնոզից (Colletotrichum acutatum) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից»:

 

2. 4-րդ աղյուսակում՝

ա) 4-րդ կետում երկրորդ սյունակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Սերկևիլ (Cydonia spp.)՝ թարմ (0808 40 000 0)».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 41 կետով՝

 

«41  Խնձորներ (Malus spp.), տանձեր (Pyrus spp.)՝ թարմ (0808 10, 0808 30)

պետք է զերծ լինեն ասիական հատապտղային դրոզոֆիլայից (Drosophila suzukii), սալորենու ամերիկյան պտղակերից (Cydia prunivora), բալենու պտղակերից (Cydia packardi), արևելյան պտղակերից (Grapholita molesta), մրգի արևելյան ճանճից (Bactrocera dorsalis), տանձենու հրաթիթեռից (Numonia pyrivorella), նատալյան պտղի ճանճից (Ceratitis rosa), դեղձի պտղակերից (Carposina sasakii), երկարակնճիթ բզեզից (Conotrachelus nenuphar), թեքազոլ տերևաոլորից (Choristoneura rosaceana), պտղի միջերկրածովյան ճանճից (Ceratitis capitata), Կոմստոկի որդանից (Pseudococcus comstocki) և խնձորենու ճանճից (Rhagoletis pomonella): Պետք է ծագեն գետնամորու անտրակնոզից (Colletotrichum acutatum), գորշ մոնիլիոզային փտումից (Monilinia fructicola) զերծ արտադրության գոտիներից, վայրերից և (կամ) տեղամասերից»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: