ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
23 սեպտեմբերի 2025 թվականի |
թիվ 83 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-Ի ԹԻՎ 299 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 20-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի «Եվրասիական տնտեսական միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 229 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ |
Բ. Սուլթանով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 83 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշման մեջ կատարվող
1. 2-1 կետի տասներեքերորդ պարբերության մեջ «արտադրական նշանակության» բառերը հանել։
2. Սույն որոշմամբ հաստատված՝ Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 19-րդ բաժնում՝
ա) անվանման մեջ «արտադրական նշանակության» բառերը հանել.
բ) 1-ին ենթաբաժնում «արդյունաբերական նշանակության» բառերը հանել․
գ) 4․4 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Չի թույլատրվում մանրածախ վաճառքի համար նախատեսված հակասառցապատիչ հեղուկներում (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3820 00 000 0 ծածկագիր) մեթիլային սպիրտի 0,05 տոկոսից ավելի պարունակություն (զանգվածային մաս) ։»․
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․5 կետով՝
«4.5. Չի թույլատրվում մեթանոլն օգտագործել որպես լաքաներկային նյութերի լուծիչ։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|