ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՏՎԱԾԻ՝ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 80
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.02.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
09.09.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 սեպտեմբերի 2025 թվականի

թիվ 80

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՏՎԱԾԻ՝ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ, 5-րդ, և 30-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ստեղծել օբյեկտների նույնականացուցիչների միջազգային ծառի շրջանակներում հատկացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հատվածի օբյեկտների նույնականացուցիչների ռեեստր։

2. Հաստատել՝ օբյեկտների նույնականացուցիչների միջազգային ծառի շրջանակներում հատկացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հատվածի օբյեկտների նույնականացուցիչների ռեեստրի վարման՝ կցվող կարգը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի սեպտեմբերի 9-ի

թիվ 80 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հատվածի՝ օբյեկտների նույնականացուցիչների միջազգային ծառի շրջանակներում հատկացվող օբյեկտների նույնականացուցիչների ռեեստրի վարման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը սահմանում է օբյեկտների նույնականացուցիչների միջազգային այն ծառի շրջանակներում հատկացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հատվածի օբյեկտների նույնականացուցիչների ռեեստրի վարման կանոնները, որի ձևավորման մեխանիզմը սահմանված է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ ընթացակարգեր՝ օբյեկտների նույնականացուցիչների գրանցման մարմինների աշխատանքի համար. օբյեկտների միջազգային նույնականացուցիչների ծառի ընդհանուր ընթացակարգեր և վերին աղեղներ» ԷՄՄ-T Х.660 (07/2011) հանձնարարականներով և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Օբյեկտների նույնականացուցիչների գրանցման օբյեկտների աշխատանքի ընթացակարգեր։ Միջազգային օբյեկտների նույնականացուցչի ծառի ընդհանուր ընթացակարգեր և վերին աղեղներ» ԻՍՕ/ՄԷՀ 9834-1:2012 միջազգային ստանդարտներով (այսուհետ համապատասխանաբար՝ ԷՄՄ-T Х.660, ԻՍՕ/ՄԷՀ 9834-1)։

2. Սույն կարգի նպատակների համար գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

«օբյեկտի նույնականացուցիչը չեղարկելը»՝ օբյեկտի նույնականացուցչի հանելը օբյեկտների նույնականացուցիչների ռեեստրից.

«օբյեկտի նույնականացուցիչ», «OID»՝ թվային արժեքների կանոնակարգված հաջորդականություն միջազգային օբյեկտների նույնականացուցիչների ծառի արմատից, որը կապված է օբյեկտի հետ և միանշանակ նույնականացնում է այն.

«օբյեկտների նույնականացուցիչների միջազգային ծառ»՝ օբյեկտների նույնականացուցիչների հիերարխիկ կառուցվածք, որի արմատը համապատասխանում է ԷՄՄ-T X.660-ին և ԻՍՕ/ՄԷՀ 9834-1-ին.

«օբյեկտ»՝ տվյալների և ծրագրային ծածկագրի ամբողջություն, որն ունի այնպիսի հատկություններ (ատրիբուտներ), որոնք թույլ են տալիս որոշակի եղանակով տվյալները մշակելու մեթոդներ կիրառել.

«օբյեկտի նույնականացուցչի վերագրանցում»՝ օբյեկտների նույնականացուցիչների ռեեստրում պարունակվող՝ գրանցված օբյեկտի նույնականացուցչի վերաբերյալ տվյալների փոփոխում՝ առանց նույնականացուցչի փոփոխման.

«օբյեկտի նույնականացուցչի գրանցում»՝ օբյեկտին նույնականացուցչի հատկացում և դրա ներառում օբյեկտների նույնականացուցիչների ռեեստրում.

«օբյեկտների նույնականացուցիչների ռեեստր»՝ Հանձնաժողովի հատվածի օբյեկտների նույնականացուցիչների ցանկ, որոնք հատկացվում են միջազգային նույնականացուցիչների ծառի շրջանակներում.

«Հանձնաժողովի հատված»՝ օբյեկտների նույնականացուցիչների միջազգային ծառի կառուցվածքի մասնիկ՝ OID 1.3.239 {iso(1) identified-organization(3) еес(239)} ճյուղ, որը նախատեսված է Հանձնաժողովի կողմից օբյեկտների նույնականացուցիչների գրանցման համար։

3. Հանձնաժողովը վարում է օբյեկտների նույնականացուցիչների ռեեստրը հետևյալ նպատակներով.

ա) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխան՝ Միություն, անդամ պետություններ) և Հանձնաժողովի միջև էլեկտրոնային փոխգործակցության կիրառման ապահովում,

բ) տեղեկատվական համակարգերի և անդամ պետությունների համար ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների գործունեության ապահովում,

գ) էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) և ծածկագրման կիրառում՝ սահմանային վստահության անդրսահմանային տարածքի շրջանակներում։

4. Հանձնաժողովն իրականացնում է օբյեկտների նույնականացուցիչների գրանցում՝ Հանձնաժողովի հատվածի հետևյալ կառուցվածքին համապատասխան.

ա) 1.3.239.1 {iso(1) identified-organization(3) еес(239) transboundary-space-of-trust-eaeu(1)}՝ վստահության անդրսահմանային տարածք,

բ) 1.3.239.2 {iso(l) identified-organization(3) еес(239) information-systems(2)}՝ տեղեկատվական համակարգեր։

5. Օբյեկտների նույնականացուցիչների ռեեստրը վարում է Հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտը (այսուհետ՝ գրանցող)։

6. Օբյեկտների նույնականացուցիչների ռեեստրը վարելու նպատակով գրանցողն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) օբյեկտների նույնականացուցիչների գրանցում (վերագրանցում),

բ) օբյեկտների նույնականացուցիչների չեղարկում,

գ) տեղեկությունների տրամադրում՝ օբյեկտների նույնականացուցիչների ռեեստրից։

 

II. Օբյեկտների նույնականացուցիչների գրանցում (վերագրանցում) և չեղարկում

 

7. Օբյեկտների նույնականացուցիչների գրանցումը (վերագրանցումը) և չեղարկումն իրականացվում են գրանցողի կողմից՝ Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների կամ անդամ պետությունների լիազորված մարմինների (այսուհետ՝ դիմող) դիմումների հիման վրա՝ հավելվածի համաձայն սահմանված ձևով (այսուհետ՝ դիմում)։

8. Դիմումը ներկայացնելու հիմքեր են՝ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերը, Միության մարմինների ակտերը, ինչպես նաև Հանձնաժողովի գործունեության կազմակերպման հարցերով Հանձնաժողովի կոլեգիայի նախագահի հրամանները (հանձնարարագրեր, մակագրություններ)։

9. Օբյեկտի նույնականացուցչի գրանցումը (վերագրանցումը) կամ չեղարկումը գրանցողն իրականացնում է համապատասխան դիմումն ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում և այդ մասին գրավոր ծանուցում է դիմողին։

10. Ստացված դիմումը գրանցողը մերժում է հետևյալ դեպքերում.

ա) դիմումի ձևը չի համապատասխանում սույն կարգի հավելվածում ներկայացված ձևին,

բ) դիմողը ներկայացրել է ոչ հավաստի և (կամ) ոչ ամբողջական տեղեկություններ,

գ) սույն կարգի 4-րդ և 8-րդ կետերով նախատեսված՝ օբյեկտի նույնականացուցչի գրանցումը (վերագրանցումը) կամ չեղարկումը գրանցողի իրավասության շրջանակներից դուրս է,

դ) օբյեկտի նույնականացուցչի գրանցման մասին դիմումի մեջ նշված է այն օբյեկտը, որի առնչությամբ օբյեկտների նույնականացուցիչների ռեեստրում արդեն իսկ գրանցված է օբյեկտի նույնականացուցիչը։

11. Դիմումի մերժման դեպքում գրանցողը դիմողին է ուղարկում հիմնավորված պատասխանը՝ նման դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

12. Օբյեկտների նույնականացուցիչների ռեեստրում ներառվում են հետևյալ տեղեկությունները՝

ա) օբյեկտի նույնականացուցիչը,

բ) օբյեկտի անվանումը,

գ) օբյեկտի կիրառման ոլորտը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված ոլորտի անվանումը, տեղեկատվական համակարգի, Հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրսի, Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ենթահամակարգի, դասակարգչի, տեղեկագրքի, Միության շրջանակներում ընդհանուր ռեսուրսի և (կամ) ընդհանուր գործընթացի անվանումը),

դ) օբյեկտի նույնականացուցչի գրանցման (վերագրանցման) ամսաթիվը։

 

III. Տեղեկությունների տրամադրում օբյեկտների նույնականացուցիչների ռեեստրից

 

13. Օբյեկտների նույնականացուցիչների ռեեստրում պարունակվող տեղեկատվությունը բաց է։

14. Անդամ պետությունների լիազորված մարմինների գրավոր հարցումներով՝ գրանցողը օբյեկտների նույնականացուցիչների ռեեստրից տեղեկությունները տրամադրում է այդ ռեեստրից քաղվածքի ձևով՝ հարցումն ստանալու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

օբյեկտների նույնականացուցիչների

միջազգային ծառի շրջանակներում

հատկացվող՝ Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի հատվածի օբյեկտների նույնականացուցիչների ռեեստրի

վարման կարգի

 

ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

 

միջազգային նույնականացուցիչների ծառի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հատվածի օբյեկտի նույնականացուցչի գրանցման (վերագրանցման, չեղարկման) մասին

 

ԴԻՄՈՒՄ

 

միջազգային նույնականացուցիչների ծառի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հատվածի օբյեկտի նույնականացուցչի

_______________________________________________________________ մասին

       (գրանցման, վերագրանցման, չեղարկման՝ նշել անհրաժեշտը)

 

1. Դիմող ________________________________________________________

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման,

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի անվանումը)

 

2. Տեղեկատվություն օբյեկտի մասին ________________________________

(օբյեկտի անվանումը և կիրառման ոլորտը (օբյեկտի նույնականացուցչի վերագրանցման դեպքում

 լրացուցիչ նշվում է օբյեկտի նոր անվանումը և (կամ) օբյեկտի կիրառման ոլորտը), օբյեկտի նույնականացուցիչը

(նշվում է օբյեկտի նույնականացուցչի վերագրանցման կամ չեղարկման դեպքում))

 

3. Հիմք ___________________________________________________________

 

_____________
(պաշտոն)

_____________
(ստորագրություն)

_____________
(Ա Ա.Հ.)

«___»__________20____ թվականի

 

_____________

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: