ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
23 սեպտեմբերի 2025 թվականի |
թիվ 86 |
քաղ. Մոսկվա |
ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՅԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 2-րդ գլխին և Համաձայնագրի թիվ 1 հավելվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներ ներմուծվող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների մասով 2026 թվականի սակագնային քվոտայի ծավալները (այսուհետ համապատասխանաբար՝ երկարահատիկ բրինձ, սակագնային քվոտա)՝ հավելվածի համաձայն։
2. Սահմանել, որ սակագնային քվոտան կիրառվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող երկարահատիկ բրնձի մասով:
3. Անդամ պետություններին՝
սույն որոշման 1-ին կետով սահմանված սակագնային քվոտայի ծավալների բաշխումն իրականացնել արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև՝ իրենց օրենսդրությանը համապատասխան.
հանձնարարել գործադիր իշխանության լիազորված մարմիններին իրականացնել երկարահատիկ բրնձի ներմուծման լիցենզիաների տրամադրումը։
4. Խնդրանքով դիմել անդամ պետություններին՝
անհրաժեշտության դեպքում՝ 2026 թվականի հունիսի 1-ից ոչ ուշ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել սակագնային քվոտայի սահմանված ծավալների չընտրված մասն անդամ պետությունների միջև բաշխելու մասով սույն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկները.
2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքների հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն որոշման 1-ին կետով սահմանված՝ սակագնային քվոտայի ծավալների ընտրված մասի, ինչպես նաև մինչև 2026 թվականի ավարտը սակագնային քվոտայի սահմանված ծավալների ընտրանքի վերաբերյալ կանխատեսումների մասին։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ |
Բ. Սուլթանով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 86 որոշման |
ԾԱՎԱԼՆԵՐ
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածք «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան ներմուծվող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների մասով 2026 թվականի սակագնային քվոտայի
|
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկա-գիրը |
Սակագնային քվոտայի ծավալները (տոննա) | ||||
|
Հայաստանի Հանրա-պետություն |
Բելառուսի Հանրա-պետություն |
Ղազախ-ստանի Հանրա-պետություն |
Ղրղզստանի Հանրա-պետություն |
Ռուսաս-տանի Դաշնու-թյուն | ||
|
Լրիվ ծեծած, շոգեհարած երկարահատիկ բրինձ՝ լայնության նկատմամբ երկարության՝ 3 կամ ավելի հարաբերակցությամբ |
1006 30 670 1 |
250 |
2 042 |
0 |
0 |
7 708 |
|
Լրիվ ծեծած այլ երկարահատիկ բրինձ՝ լայնության նկատմամբ երկարության՝ 3 կամ ավելի հարաբերակցությամբ |
1006 30 980 1 | |||||
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|