ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
8 հուլիսի 2025 թվականի |
թիվ 79 |
քաղ. Մինսկ |
ԹԱՌԱՓԻ ՁԿՆԿԻԹԻ ԵՎ ՍԱՂՄՈՆԻ ՁԿՆԿԻԹԻ (ԿԱՐՄԻՐ ՁԿՆԿԻԹԻ)՝ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ)` սույն որոշմանը համապատասխան, ինքնուրույն են որոշում թառափի ձկնկիթի և սաղմոնի ձկնկիթի (կարմիր ձկնկիթի)՝ իրենց տարածքում նույնականացման միջոցներով դրոշմավորում սահմանելու ամսաթիվն ու կարգը և այդ ամսաթվից ոչ ուշ, քան 6 ամիս առաջ, այդ մասին ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)։
2. Սահմանել, որ՝
դրոշմավորման ենթակա են սույն որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ ցանկ) ընդգրկված ապրանքները.
ապրանքների դրոշմավորումն իրականացվում է սույն որոշմամբ հաստատված բնութագրերին համապատասխանող նույնականացման միջոցներով.
ապրանքների մնացորդների դրոշմավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև ցանկում ներառված չդրոշմավորված ապրանքների՝ շրջանառության մեջ գտնվելու ժամկետները սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ․
անդամ պետությունները, ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի գործունեությունն ապահովելու նպատակով, սահմանում են ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ազգային օպերատորներին (ադմինիստրատորներին).
անդամ պետությունների փոխգործակցությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելով նախատեսված կարգով.
անդամ պետությունները, սույն որոշմանը համապատասխան, իրենց տարածքներում դրոշմավորում սահմանելիս ապահովում են նույնականացման միջոցների գաղտնագրային պաշտպանությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման դեպքում գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշմանը համապատասխան։
3. Հաստատել կից ներկայացվող՝
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը.
ապրանքների նույնականացման միջոցների բնութագրերը, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին ու կառուցվածքին ներկայացվող պահանջները, նույնականացման այդ միջոցի գեներացման ու զետեղման կարգը.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխանցվող՝ դրոշմավորված ապրանքների վերաբերյալ տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող պահանջները.
ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի վերաբերյալ այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց նկատմամբ սպառողներին ու այլ շահագրգիռ անձանց տրամադրվում է հասանելիություն, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների ու ինտեգրացիոն բաղադրիչի կազմում տեղեկատվական ծառայությունների միջոցով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն․ Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի հուլիսի 8-ի թիվ 79 որոշմամբ |
ՑԱՆԿ
նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների
|
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Ապրանքի անվանումը |
|
0302 91 000 0*-ից |
Թառափի ձկնկիթ կամ սաղմոնի ձկնկիթ (կարմիր ձկնկիթ)՝ թարմ կամ պաղեցրած |
|
0303 91 900 0*-ից |
Թառափի ձկնկիթ կամ սաղմոնի ձկնկիթ (կարմիր ձկնկիթ)՝ սառեցրած |
|
0305 20 000 0*-ից |
Թառափի ձկնկիթ կամ սաղմոնի ձկնկիթ (կարմիր ձկնկիթ)՝ աղադրած կամ աղաջրով |
|
1604 31 000 0 |
Թառափի ձկնկիթ |
|
1604 32 001 0 |
Սաղմոնի ձկնկիթ (կարմիր ձկնկիթ) |
_____________________
<*> ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ նշված դիրքերում դասակարգվող ապրանքների մասով անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի հուլիսի 8-ի թիվ 79 որոշմամբ |
ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ապրանքների նույնականացման միջոցի, ապրանքների նույնականացման միջոցում պարունակվող տեղեկատվության կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջներ, նույնականացման այդ միջոցի գեներացման և զետեղման կարգ
1. Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի հուլիսի 8-ի թիվ 79 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված թառափի ձկնկիթի և սաղմոնի ձկնկիթի (կարմիր ձկնկիթ) փաթեթվածքի դրոշմավորման համար օգտագործվում է մեքենայական ընթերցման համար պիտանի և ԻՍՕ/ՄԷՀ 16022:2006 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Տվյալների ավտոմատ նույնականացման և հավաքման տեխնոլոգիաներ։ Data Matrix GS1 գծավոր ծածկագրի (շտրիխ կոդի) սիմվոլիկայի մասնագիր» (ISO/IEC 16022:2006 «Information technology - Automatic identification and data capture techniques - Data Matrix bar code symbology specification») միջազգային ստանդարտի կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)՝ դրան նույնական ազգային ստանդարտի պահանջներին համապատասխան ձևավորված՝ Data Matrix GS1 ձևաչափով երկչափ գծավոր ծածկագրի տեսքով ներկայացված՝ սիմվոլների եզակի հաջորդականություն նույնականացման միջոցը։ Դրոշմավորման ծածկագիրը նույնականացման միջոցի ձևափոխելիս պետք է կիրառվի ECC 200 սիմվոլիկան, FNC1 սիմվոլի օգտագործմամբ՝ որպես տվյալների՝ (AI) GS1 կիրառման նույնականացուցիչների տիպային ձևաչափին համապատասխանելու հատկանիշ։
3. Նույնականացման միջոցն իր մեջ ներառում է հետևյալ տվյալները՝
տվյալների առաջին խումբ (կիրառման նույնականացուցիչ (01))՝ առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը (GTIN), որը բաղկացած է 14 թվային սիմվոլից․
տվյալների երկրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (21))՝ ապրանքի (ապրանքի փաթեթվածքի) անհատական սերիական համարը, որը կազմված է 6 սիմվոլից՝ (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ սիմվոլներից (! ” % & ’ * + - . / _ , : ; = < > ?))։ Որպես առաջին սիմվոլ՝ նշվում է այն անդամ պետության նույնականացուցիչը, որտեղ տվյալ ծածկագիրը թողարկվել է (1 կամ A(a)՝ Հայաստանի Հանրապետություն, 2 կամ B(b)՝ Բելառուսի Հանրապետություն, 3 կամ C(c) ՝ Ղազախստանի Հանրապետություն, 4 կամ D(d)՝ Ղրղզստանի Հանրապետություն, 5 կամ E(e)՝ Ռուսաստանի Դաշնություն)։ Որպես եզրափակող սիմվոլ՝ տվյալ խմբի համար օգտագործվում է հատուկ բաժանիչ սիմվոլ, որը ASCII սիմվոլների աղյուսակում ունի 29 ծածկագիր.
տվյալների երրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (91))՝ ստուգման բանալի, որը բաղկացած է 4 սիմվոլից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից)։ Տվյալ խմբի համար որպես եզրափակող սիմվոլ օգտագործվում է հատուկ բաժանիչ սիմվոլ, որը ASCII սիմվոլների աղյուսակում ունի 29 ծածկագիր.
տվյալների չորրորդ խումբ (կիրառման նույնականացուցիչ (92))՝ ստուգման ծածկագիր, որը բաղկացած է 44 սիմվոլից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ սիմվոլներից)։
Տվյալների երրորդ ու չորրորդ խմբերն օգտագործվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ժամանակ գաղտնագրային պաշտպանության միասնական մեխանիզմների մասին» թիվ 41 որոշման (այսուհետ՝ Հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշում) 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան»։
Եթե ապրանքների շրջանառության մասնակիցը չունի տվյալների չորս խումբ պարունակող նույնականացման միջոցի զետեղման հնարավորություն՝ կապված փաթեթվածքի չափերի հետ, որոնք թույլ չեն տալիս զետեղել սույն փաստաթղթի 2-րդ կետում նշված միջազգային ստանդարտի կամ դրան նույնական՝ անդամ պետության ազգային ստանդարտի պահանջներին համապատասխանող չափի և որակի՝ Data Matrix սիմվոլը, ապա շրջանառության այդ մասնակիցն իրավունք ունի կիրառելու տվյալների երեք խումբ ներառող նույնականացման միջոցը։
Այդ դեպքում տվյալների երրորդ խումբը (կիրառման նույնականացուցիչ (93)) պարունակում է ստուգման ծածկագիր, որը բաղկացած է 4 սիմվոլից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ սիմվոլներից) և օգտագործվում է Հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշման 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան։
Տվյալների չորս կամ երեք խումբ պարունակող նույնականացման միջոց կիրառելու մասին որոշումն ապրանքների շրջանառության մասնակցի կողմից կայացվում է ինքնուրույն՝ հաշվի առնելով սույն կետի դրույթները։
4. Ապրանքների նույնականացման միջոցները ձևավորվում են անդամ պետությունների նույնականացման միջոցներ թողարկողների կամ ապրանքների շրջանառության մասնակիցների կողմից։
5. Ապրանքները դրոշմավորվում են՝ փաթեթվածքի վրա նույնականացման միջոցի կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչի զետեղմամբ՝ նույնականացման միջոցի առանց վնասվելու առանձնացումը բացառող եղանակով։
6. Դրոշմավորված ապրանքները խմբային փաթեթվածքի մեջ լրակազմելիս այդ փաթեթվածքի վրա կարող է զետեղվել նույնականացման միջոցը կամ նույնականացման միջոց պարունակող նյութական կրիչը՝ այդ փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների միավորմամբ։
7. Դրոշմավորված ապրանքների՝ տրանսպորտային փաթեթվածքում լրակազմման դեպքում այդ տրանսպորտային փաթեթվածքի վրա կարող է զետեղվել տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիր պարունակող տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոց՝ այդ փաթեթվածքում տեղադրված ապրանքների նույնականացման միջոցների միավորմամբ։
Տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման միջոցի ձևավորումը և տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորումն իրականացվում են GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան: Տրանսպորտային փաթեթվածքի դրոշմավորման ժամանակ տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղվող ոչ պարտադիր տեղեկատվական դաշտերի կազմը որոշվում է տրանսպորտային փաթեթվածքի մեջ ապրանքների լրակազմում իրականացնող՝ ապրանքների շրջանառության մասնակցի կողմից:
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի հուլիսի 8-ի թիվ 79 որոշմամբ |
ՊԱՀԱՆՋՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների միջև և անդամ պետությունների իրավասու (լիազորված) մարմինների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև՝ դրոշմավորված ապրանքների վերաբերյալ տեղեկությունների ձևաչափին, կազմին ու կառուցվածքին, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետներին ներկայացվող
1. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս փոխանցվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի հուլիսի 8-ի թիվ 79 որոշմամբ հաստատված՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում (այսուհետ՝ դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկ) նշված` դրոշմավորված թառափի ձկնկիթի և սաղմոնի ձկնկիթի (կարմիր ձկնկիթի) մասին տեղեկությունները (այսուհետ՝ տեղեկություններ) XML ձևաչափով՝ հետևյալ ստանդարտներին համապատասխան․
«Extensible Markup Language (XML) 1.0 (Fifth Edition)» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml հասցեով).
«Namespaces in XML» (հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/REC-xml-names հասցեով).
«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2: Datatypes»՝ (հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ http://www.w3.org/TR/xmlschema-1/ և http://www.w3.org/TR/xmlschema-2/ հասցեներով)։
2. Դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափին, կազմին և կառուցվածքին ներկայացվող պահանջները ներկայացված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի մարտի 5-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի բազային տեխնոլոգիական կազմակերպական մոդելի հավելվածի (այսուհետ համապատասխանաբար՝ բազային մոդել, բազային մոդելի հավելված) 1-4-րդ, 7-8-րդ, 11-12-րդ աղյուսակներում՝ բացառությամբ սույն պահանջների 1-4-րդ աղյուսակներում ներկայացված՝ ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկի, ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկի, ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկի և դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող՝ «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնների։
3. Դաշտերի (սյունակների) ձևավորումը, ինչպես նաև տարրերի բազմաքանակությունը նշելու համար նշագրերի կիրառումն իրականացվում է բազային մոդելի հավելվածի 3-րդ և 4-րդ կետերին համապատասխան։
4. Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների օպերատորների (ադմինիստրատորների) միջև տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունները փոխանցվում են իրական ժամանակի ռեժիմով՝ հաշվի առնելով բազային մոդելի դրույթները։
Աղյուսակ 1
Ապրանքի բնութագրերի մասին տեղեկությունների ցանկը
|
Համարը |
Անվանումը |
Նկարագրությունը |
Ծանոթագրությունը |
Բազմ. |
|
1 |
Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը) |
ապրանքի միավորի ֆունկցիոնալ անվանումը |
ապրանքի ընդհանուր նկարագրությունը (այն արտադրանքի տիպի անվանումը, որի շարքին դասվում է ապրանքը, օրինակ՝ «հատիկավոր ձկնկիթ», «ձուղպաթաղանթի (յաստիկային) ձկնկիթ» և այլն) |
1 |
|
2 |
Ապրանքի անվանումը պիտակի վրա |
ձևավորվում է ազատ ձևով |
1 | |
|
3 |
Ապրանքային նշանը (բրենդը) |
տեղեկություններ ապրանքային նշանի (բրենդի, առևտրային նշանի) մասին |
նպատակային շուկայում կոնկրետ արտադրողի ապրանքների դիրքավորման ժամանակ օգտագործվող նշագիրը Բացակայության դեպքում նշվում է «բացակայում է» |
1 |
|
4 |
Այն ապրանքին պատկանելության հատկանիշ, որի քաշը կարող է տարբերվել ապրանքի նույն ծածկագրով ապրանքի տարբեր միավորների դեպքում |
հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը` «այո», եթե ապրանքի քաշը ապրանքի նույն ծածկագրով ապրանքի տարբեր միավորների դեպքում կարող է տարբերվել ․ «ոչ»՝ մնացած դեպքերում |
1 | |
|
5 |
Զտաքաշը |
ապրանքի զտաքաշը փաթեթվածքում (գ, կգ) |
տարրը պարտադիր է այն արտադրանքի համար, որն ունի այն ապրանքին պատկանելության հատկանիշի արժեքը, որի քաշը ապրանքի նույն ծածկագրով ապրանքի տարբեր միավորների դեպքում կարող է տարբերվել՝ «ոչ» |
0..1 |
|
6 |
«-ից» զանգվածի ընդգրկույթը |
փաթեթվածքով ապրանքի քաշի նվազագույն արժեքը՝ փոփոխական զանգվածի ընդգրկույթում |
տարրը պարտադիր է այն արտադրանքի համար, որն ունի այն ապրանքին պատկանելության հատկանիշի արժեքը, որի քաշը ապրանքի նույն ծածկագրով ապրանքի տարբեր միավորների դեպքում կարող է տարբերվել՝ «այո» |
0..1 |
|
7 |
«մինչև» զանգվածի ընդգրկույթը |
փաթեթվածքով ապրանքի առավելագույն արժեքը՝ փոփոխական զանգվածի ընդգրկույթում |
տարրը պարտադիր է այն արտադրանքի համար, որն ունի այն ապրանքին պատկանելության հատկանիշի արժեքը, որի քաշը ապրանքի նույն ծածկագրով ապրանքի տարբեր միավորների դեպքում կարող է տարբերվել՝ «այո» |
0..1 |
|
8 |
Կենդանաբանական անվանումը |
նշվում է ջրային կենսաբանական պաշարի տեսակի կամ ակվակուլտուրայի օբյեկտի կենդանաբանական անվանումը (օրինակ՝ «ատլանտյան սաղմոն»). |
1 | |
|
9 |
Մշակման տեսակը |
Թառափի ձկնկիթի և սաղմոնի ձկնկիթի մշակման տեսակը |
նշվում է ԵՏՀ Խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 162 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության «Ձկան և ձկնային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգին համապատասխան |
1 |
|
10 |
Բաղադրությունը |
ապրանքի որակական բաղադրության նկարագրությունը |
ձևավորվում է ազատ ձևով |
1 |
|
11 |
Ապրանքի՝ անասնաբուժական հսկողությանը ենթակա լինելու հատկանիշը |
հատկանիշն ընդունում է հետևյալ արժեքը՝ «այո»՝ հսկողության ենթակա ապրանք. «ոչ»՝ մնացած դեպքերում |
1 | |
|
12 |
Փաթեթվածքի տիպը |
փաթեթվածքի տիպի նկարագրությունը՝ ձևավորված GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված փաթեթվածքների տիպերի անվանումների օգտագործման հիման վրա |
1 | |
|
13 |
Փաթեթվածքի նյութը |
փաթեթվածքի նյութերի նկարագրությունը՝ ձևավորված GS1 ստանդարտների հետ ներդաշնակեցված փաթեթվածքի նյութերի անվանումների օգտագործմամբ |
1 | |
|
14 |
Ապրանքային նշանի պետական գրանցման համարը և (կամ) ապրանքային նշանի միջազգային գրանցման համարը |
տարրը պարտադիր է առկայության դեպքում |
0..1 |
Աղյուսակ 2
Ապրանքի միավորի մասին տեղեկությունների ցանկը
|
Համարը |
Տարրի անվանումը |
Տարրի նկարագրությունը |
Ծանոթագրությունը |
Բազմ. |
|
1 |
Ապրանքի միավորի գինը՝ ԱԱՀ-ով* |
տեղեկություններ ապրանքի գնի մասին՝ ներառյալ ԱԱՀ-ն |
տեղեկությունները նշվում են ներմուծողի անդամ պետության արժույթով։ |
0..1 |
|
2 |
Ապրանքի միավորի ԱԱՀ-ն* |
ապրանքի միավորի ԱԱՀ-ի գումարը |
նշվում են ՝ ներմուծողի անդամ պետությունում ապրանքի յուրաքանչյուր միավորի մասով վճարման ենթակա՝ ԱԱՀ-ի գումարի մասին տեղեկությունները՝ ներմուծողի անդամ պետության արժույթով |
0..1 |
|
3 |
Արտադրման ամսաթիվը |
տեղեկություններ արտադրման ամսաթվի մասին |
1 | |
|
4 |
Պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը |
տեղեկություններ պիտանիության ժամկետը լրանալու ամսաթվի մասին |
1 | |
|
5 |
Ապրանքի զանգվածը |
տեղեկություններ արտադրանքի զանգվածի մասին |
նշվում են այն ապրանքի միավորի զանգվածի մասին տեղեկությունները, որի համար այն ապրանքին պատկանելության հատկանիշը, որի քաշը ապրանքի նույն ծածկագրով ապրանքի տարբեր միավորների դեպքում կարող է տարբերվել, նշված է «այո» |
0..1 |
______________________
<*> Տեղեկություններն արտահանողի կողմից փոխանցվում են կամավոր հիմունքներով՝ ներմուծողի հետ պայմանագրային հարաբերությունների շրջանակներում և այն անդամ պետության ազգային օպերատորի (ադմինիստրատորի) տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում, որտեղ գրանցված է արտահանողը։
Տեղեկությունների փոխանցման դեպքում պետք է լրացվեն 1-ին և 2-րդ համարների ներքո նշված երկու տարրերը։
Աղյուսակ 3
Դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող կիրառման նույնականացուցիչների (AI) ցանկը
|
AI ծածկագիրը |
AI լրիվ անվանումը |
Տարրային տողի ձևաչափը |
Նկարագրությունը |
Ծանոթագրությունը |
|
00 |
Տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը – SSCC (Serial Shipping Container Code) |
N2+N18 |
տվյալների դաշտը պարունակում է SSCC համարը |
AI (00) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ իրեն անմիջականորեն հաջորդող 18 սիմվոլներից բաղկացած թվային դաշտը պարունակում է տրանսպորտային փաթեթվածքի (տարայի) սերիական ծածկագիրը (SSCC), որն օգտագործվում է լոգիստիկ միավորի դրոշմավորման համար |
|
01 |
Ապրանքի միավորի գլոբալ նույնականացման համարը – GTIN (Global Trade Item Number) |
N2+N14 |
GTIN (Global Trade Item Number)՝ GS1 բաց ստանդարտների համակարգում մեկ անվանմամբ (ապրանքատեսակի) ապրանքի տարատեսակի գլոբալ նույնականացման համարը։ 14-նիշանոց թվային նույնականացուցիչ |
AI (01) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջականորեն հաջորդող 14 սիմվոլներից կազմված թվային դաշտը պարունակում է ապրանքի միավորի նույնականացման գլոբալ համարը (GTIN), որն օգտագործվում է ապրանքի միավորի նույնականացման համար |
|
21 |
Սերիական համարը (Serial Number) |
N2+X..6 |
սերիական համարը (Serial Number) |
AI (21) կիրառման նույնականացուցիչը ցույց է տալիս, որ դրան անմիջականորեն հաջորդող՝ 6 սիմվոլից կազմված դաշտը պարունակում է օպերատորի կամ արտադրողի կողմից ապրանքին՝ դրա ծառայության ամբողջ ժամկետի համար տրվող սերիական համարը։ GTIN-ի հետ զուգակցմամբ՝ սերիական համարը յուրաքանչյուր ապրանքային միավորի եզակի նույնականացուցիչն է։ Պարզաբանում․ ապրանքների նույնականացման նպատակով օգտագործվում է ապրանքի անհատական սերիական համարը, որը բաղկացած է 6 սիմվոլից (թվանշաններից, լատինական այբուբենի փոքրատառերից և մեծատառերից, ինչպես նաև հատուկ սիմվոլներից (! " % & ' * + - . / _ , : ; = < > ?)) |
|
91 |
Ստուգման բանալին |
N2+X..4 |
ստուգման բանալու նույնականացուցիչը (անհատական հերթական համարը) |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան |
|
92 |
Ստուգման ծածկագիրը |
N2+X..44 |
ասիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան |
|
93 |
Ստուգման ծածկագիրը |
N2+X..4 |
սիմետրիկ գաղտնագրային ալգորիթմների օգտագործմամբ ստեղծվող ստուգման ծածկագրի արժեքը |
կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող ակտերին համապատասխան |
Աղյուսակ 4
Դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում նշված ապրանքների դրոշմավորման ժամանակ օգտագործվող՝ «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները
|
Նույնականացման միջոցի տեսակը |
«Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնը |
|
Փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցի մասով «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ձևավորման կանոնները | |
|
301 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 3 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի առաջին օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «01»․ «Տեղեկատվության բլոկի պայմանանշանային արժեք» վավերապայմանի արժեքը՝վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի նույնականացման համարը (GTIN) 3. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի երկրորդ օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «21»․ «Տեղեկատվության բլոկի սիմվոլային արժեք» վավերապայմանի արժեք՝. վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի անհատական սերիական համարը (SN) 4. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի երրորդ օրինակին ներկայացվող պահանջները. «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «91» կամ «93». «Տեղեկատվության բլոկի սիմվոլային արժեք» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ստուգման բանալու նույնականացուցիչը կամ ստուգման ծածկագրի արժեքը (կիրառվում են անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունք կազմող ակտերին համապատասխան) 5. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի չորրորդ օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «92»․ «Տեղեկատվության բլոկի սիմվոլային արժեք» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի ստուգման ծածկագրի արժեքը (կիրառվում է անդամ պետության օրենսդրությանը և Եվրասիական տնտեսական միության իրավունք կազմող ակտերին համապատասխան) |
|
Տրանսպորտային փաթեթվածքի վրա զետեղված նույնականացման միջոցների մասով «Նույնականացման միջոցի տվյալների բլոկը» վավերապայմանի ձևավորման կանոնները | |
|
101 կամ 301 |
1. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի ստեղծվող օրինակների նվազագույն քանակը՝ 1 2. «Նույնականացման միջոցի տվյալների բլոկ» վավերապայմանի օրինակին ներկայացվող պահանջները՝ «Կիրառման նույնականացուցիչ (AI)» վավերապայմանի արժեքը՝ «00» կամ վավերապայմանի այլ արժեք՝ GS1 միջազգային ստանդարտներին համապատասխան «Տեղեկատվության բլոկի սիմվոլային արժեք» վավերապայմանի արժեքը՝ վավերապայմանը պետք է պարունակի տրանսպորտային փաթեթվածքի եզակի նույնականացուցիչը (տրանսպորտային փաթեթվածքի նույնականացման ծածկագիրը կարող է պարունակել 18-ից 74 սիմվոլ ներառյալ և կազմված լինել թվանշաններից (0-9), լատինական այբուբենի տառերից (А - Z а - z) և հատուկ սիմվոլներից (% & ' " ( ) * + , - _ . / : ; < = > ? !) |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի հուլիսի 8-ի թիվ 79 որոշմամբ |
Ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգում պարունակվող՝ դրոշմավորված ապրանքի մասին այն տեղեկությունների նվազագույն կազմը, որոնց նկատմամբ սպառողներին և այլ շահագրգիռ անձանց տրամադրվում է հասանելիություն, այդ թվում՝ ապրանքների դրոշմավորման տեղեկատվական համակարգի ազգային բաղադրիչների և ինտեգրացիոն բաղադրիչի կազմում առկա տեղեկատվական ծառայությունների միջոցով
1. Առևտրային միավորի գլոբալ համարը (Global Trade Item Number (GTIN))։
2. Ապրանքի միավորի անհատական սերիական համարը (SN)։
3. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագիրը (10 նիշ)։
4. Ապրանքի ֆունկցիոնալ անվանումը (ապրանքի տեսակը):
5. Ապրանքի անվանումը պիտակի վրա:
6. Ապրանքային նշանը (բրենդը):
7. Տեղեկություններ ապրանքի մասին՝
ջրային կենսաբանական պաշարի տեսակի կամ ակվակուլտուրայի օբյեկտի կենդանաբանական անվանումը․
մշակման տեսակը․
ապրանքի բաղադրությունը.
ապրանքի զտաքաշը․
հումքի՝ անասնաբուժական հսկողության ենթակա լինելու հատկանիշը․
փաթեթվածքի տիպը․
փաթեթվածքի նյութը.
արտադրման ամսաթիվը.
պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը։
8. Տեղեկություններ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին ապրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ (փաստաթղթի տեսակը, փաստաթղթի համարը և ամսաթիվը)։
9. Ապրանքի ծագման երկիրը:
10. Տեղեկատվություն՝ դրոշմավորվող ապրանքի մասին տեղեկատվություն տրամադրած տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ (իրավաբանական անձի կրճատ անվանումը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), նույնականացման ծածկագիրը (համարը) (Հայաստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Բելառուսի Հանրապետության դեպքում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության դեպքում՝ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ) կամ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ), Ղրղզստանի Հանրապետության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ), Ռուսաստանի Դաշնության դեպքում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրի հասցեն)։
11. Ապրանք արտադրողի մասին տեղեկատվությունը (իրավաբանական անձի կրճատ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)) (լրացվում է անդամ պետությունների տարածքում արտադրված ապրանքների համար):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: