ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
23 սեպտեմբերի 2025 թվականի |
թիվ 85 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 11 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունվարի 26-ի թիվ 11 որոշմամբ հաստատված՝ Ղրղզստանի Հանրապետությունում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերը գործողության մեջ դնելու կարգի IV բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) երկրորդ պարբերության մեջ «2025 թվականի օգոստոսի 12» բառերը փոխարինել «2027 թվականի օգոստոսի 12» բառերով, «2027 թվականի հունվարի 1» բառերը փոխարինել «2029 թվականի հունվարի 1» բառերով.
բ) երրորդ պարբերության մեջ «2025 թվականի օգոստոսի 12» բառերը փոխարինել «2027 թվականի օգոստոսի 12» բառերով.
գ) չորրորդ պարբերության մեջ «2027 թվականի հունվարի 1» բառերը փոխարինել «2029 թվականի հունվարի 1» բառերով.
դ) վեցերորդ պարբերության մեջ «2026 թվականի օգոստոսի 12» բառերը փոխարինել «2028 թվականի օգոստոսի 12» բառերով, «2025 թվականի օգոստոսի 12» բառերը փոխարինել «2027 թվականի օգոստոսի 12» բառերով։
2. Խնդրանքով դիմել Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետին՝
սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ դրված արտադրանքի նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացումը լիազորված մարմինների կողմից.
մինչև 2029 թվականի հունվարի 1-ն ապահովել այն համալիր միջոցառումների անցկացումը, որոնցով նախատեսվում է Ղրղզստանի Հանրապետության նավթավերամշակող ձեռնարկությունների անցումը Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 826 որոշմամբ ընդունված՝ «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 013/2011) պահանջներին համապատասխանող ավտոմոբիլային բենզինն ու դիզելային վառելիքը շրջանառության մեջ դնելուն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2025 թվականի օգոստոսի 12-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ |
Բ. Սուլթանով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|