ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
26 օգոստոսի 2025 թվականի |
թիվ 77 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ 15-ՐԴ ԿԵՏԻ 29-ՐԴ ԵՆԹԱԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի 15 րդ կետի 29-րդ ենթակետում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի օգոստոսի 26-ի թիվ 77 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ապրանքների հայտարարագրի լրացման կարգի 15-րդ կետի 29-րդ ենթակետում կատարվող
Լրացնել 29-րդ ենթակետը հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«17 համարի տակ Ռուսաստանի Դաշնությունում դեղապատրաստուկների արտադրման և պատրաստման համար նախատեսված ելանյութերի հայտարարագրման ժամանակ (այսուհետ՝ ելանյութ), որոնք ենթակա են մշտադիտարկման՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան, որպես 1-ին համարի տակ նշվող տեղեկությունների լրացում՝ կարող են նշվել Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան ձևավորված ելանյութի նույնականացման ծածկագիրը, ելանյութի ծածկագիրն ըստ САS-RN համակարգի (առկայության դեպքում), անվանումն ըստ այդ ծածկագրի (միջազգային չարտոնագրված կամ քիմիական (Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության (IUPAC) անվանացանկին համապատասխանող անվանում), կամ խմբավորող, ինչպես նաև դրա արտադրության սերիայի համարը (առկայության դեպքում)։
Այդպիսի տեղեկությունները, ինչպես նաև հետագծելիության իրականացման նպատակով օգտագործվող՝ փաթեթվածքով և առանց դրա, ելանյութի չափման քանակական միավորով ելանյութի քանակը, Եվրասիական տնտեսական միության չափման և հաշվի միավորների դասակարգչին համապատասխան այդպիսի միավորի պայմանական նշումը՝ Էլեկտրոնային փաստաթղթի ձևով, ԱՀ-ում նշվում են ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչի վրա փաստաթղթի ձևով ԱՀ-ն ներկայացնելու դեպքում՝ նոր տողից «/» բաժանման նշանի միջոցով, տարրերի միջև բացատներ չեն թույլատրվում:
Ելանյութի արտադրության սերիաների համարներն իրար հետևից նշվելու դեպքում՝ նշվում են համապատասխան ընդգրկույթի սերիաների առաջին և վերջին համարները։ Էլեկտրոնային փաստաթղթի ձևով ԱՀ-ն ներկայացնելու դեպքում այդ տեղեկությունները նշվում են ԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններ լրացնելու միջոցով, իսկ թղթային կրիչի վրա փաստաթղթի ձևով ԱՀ-ն ներկայացնելու դեպքում՝ «-» բաժանման նշանով։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: