ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԾԱԾԿԱԳՐՄԱՆ (ԳԱՂՏՆԱԳՐԱՅԻՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՏԻՖԻԿԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ 5-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 75
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.02.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.08.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2025 թվականի

թիվ 75

քաղ. Մոսկվա

«ԾԱԾԿԱԳՐՄԱՆ (ԳԱՂՏՆԱԳՐԱՅԻՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՏԻՖԻԿԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ 5-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ և 37-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. «Ծածկագրման (գաղտնագրային) միջոցների և դրանք պարունակող ապրանքների բնութագրերի վերաբերյալ նոտիֆիկացիայի մասին» հիմնադրույթի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 9 հավելվածի թիվ 2 հավելված) 5-րդ կետի երրորդ պարբերությունը հանել։

2. Սահմանել, որ ծածկագրման (գաղտնագրային) միջոցների և դրանք պարունակող ապրանքների բնութագրերի վերաբերյալ նոտիֆիկացիաները, որոնց 1-ին կետում պարունակվում են տեղեկություններ նշված ապրանքների պահեստամասերի վերաբերյալ, որոնք ներառված են ծածկագրման (գաղտնագրային) միջոցների և դրանք պարունակող ապրանքների բնութագրերի վերաբերյալ նոտիֆիկացիաների միասնական ռեեստրում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվը, գործում են մինչև այդպիսի նոտիֆիկացիաների գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: