ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍՈՎ ՄԵԿ ԱՅԼ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՆԱՐԿՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 62
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.02.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.08.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
01.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

1 օգոստոսի 2025 թվականի

թիվ 62

քաղ. Մոսկվա

 

ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍՈՎ ՄԵԿ ԱՅԼ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՆԱՐԿՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին» 2021 թվականի փետրվարի 16-ի համաձայնագրի 9-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 4.7.3-րդ կետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների ծրագրի 4.7.3 կետի իրականացման շրջանակներում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կցվող՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասով մեկ այլ անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից ձեռնարկված միջոցների հիմնավորվածության վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության դիմումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննարկվելու կարգը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցության, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հավատարմագրում անցկացնելու համար լիազորված մարմինների կամ իրավաբանական անձանց հետ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցության կարգն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ն․ Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2025 թվականի օգոստոսի 1-ի

թիվ 62 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասով մեկ այլ անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից ձեռնարկված միջոցների հիմնավորվածության վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության դիմումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննարկվելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը սահմանում է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասով մեկ այլ անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից ձեռնարկված միջոցների հիմնավորվածության վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն, Հանձնաժողով) դիմում ներկայացվելու կանոնները և նման դիմումը քննարկելու կանոնները։

Սույն կարգը չի սահմանափակում անդամ պետությունների իրավունքը՝ դիմել դատական մարմիններ կամ կիրառել այլ մեխանիզմներ՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասով մեկ այլ անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից ձեռնարկված միջոցների հիմնավորվածության վերաբերյալ հարցերը լուծելու համար։

Հանձնաժողովը քննարկում է անդամ պետության դիմումը բացառապես մեկ այլ անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից տեխնիկական կանոնակարգման ոլորտում Միության իրավունքի դրույթների կիրառման սահմաններում։

2. Սույն կարգի նպատակների համար գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

շահագրգիռ կողմեր՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմիններ, որոնք, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, լիազորված են փոխգործակցելու Հանձնաժողովի հետ, և ստացել են Հանձնաժողովի՝ դիմումը քննարկման ընդունելու մասին տեղեկատվությամբ ծանուցումը.

դիմող՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան Հանձնաժողովի հետ փոխգործակցելու համար լիազորված անդամ պետության պետական իշխանության մարմին, որը դիմել է Հանձնաժողով՝ դիմումը քննարկելու հարցմամբ.

միջոց՝ անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից՝ իր անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ պետական հսկողության (վերահսկողության) և (կամ) պետական հսկողության (վերահսկողության) մարմինների կողմից իրականացվող այլ միջոցառումների անցկացման արդյունքներով ընդունված որոշում, որն ուղղված է տվյալ պետության տարածքում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի շրջանառությունը կանխելուն և (կամ) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման բացասական հետևանքները վերացնելուն.

դիմում՝ դիմողի կողմից Հանձնաժողով ուղարկված և համապատասխան ապացույցներ պարունակող հարցում (գրավոր կամ էլեկտրոնային փաստաթղթի ձևով)՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասով Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները հաշվի առնելով մեկ այլ անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից ձեռնարկված միջոցների հիմնավորվածության վերաբերյալ.

ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից դիմողին և շահագրգիռ կողմերին ուղարկված տեղեկատվություն (գրավոր կամ էլեկտրոնային փաստաթղթի ձևով).

պատճառաբանված մերժման մասին ծանուցում՝ Հանձնաժողովի կողմից դիմողին ուղարկված տեղեկատվություն (գրավոր կամ էլեկտրոնային փաստաթղթի ձևով)՝ դիմումի քննարկումը դադարեցնելու մասին:

Սույն կարգում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության մարմինների՝ տեխնիկական կանոնակարգման հարցերին առնչվող ակտերով սահմանված իմաստներով։

 

II. Դիմումը ներկայացնելու կանոնները

 

3. Դիմողի կողմից Հանձնաժողով դիմում ուղարկելու հիմքը Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցության, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հավատարմագրում անցկացնելու համար լիազորված մարմինների կամ իրավաբանական անձանց հետ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցության կարգին համապատասխան՝ բանակցությունների արդյունքներով անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմինների միջև համաձայնության բացակայությունն է։

4. Դիմողը դիմումն ուղարկում է Հանձնաժողով՝ սույն կարգի 3-րդ կետում նշված բանակցությունների ավարտի օրվանից ոչ ուշ, քան 30 աշխատանքային օր հետո՝ ազատ ձևով՝ ներկայացնելով Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունն ու փաստաթղթերը.

ա) արտադրանքի մասով պետական հսկողության (վերահսկողության) անցկացման արդյունքներով վիճարկվող միջոցներ ձեռնարկած՝ անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի լրիվ անվանումը,

բ) արտադրանքի լրիվ անվանումը և նշագրերը, դրա անվանումը (առկայության դեպքում), արտադրության ամսաթիվը և պիտանիության ժամկետը (ծառայության ժամկետը) և արտադրանքի վերաբերյալ այլ տվյալներ, որոնք ապահովում են դրա նույնականացումը (ապրանքային նշան, մոդելի և (կամ) տիպի համարը, խմբաքանակի կամ սերիայի համարը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, արտադրանքի և դրա փաթեթավորման նկարագրությունը (անհրաժեշտության դեպքում)),

գ) արտադրանք արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի, ներմուծողի) լրիվ անվանումը, որը նշված է արտադրանքի դրոշմավորման և Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթերում, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, երբ հասցեները տարբեր են)՝ իրավաբանական անձի համար, կամ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, երբ հասցեները տարբեր են)՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար, ինչպես նաև հեռախոսահամարները և էլեկտրոնային հասցեները (առկայության դեպքում),

դ) արտադրանք վաճառողի լրիվ անվանումը, նրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, երբ հասցեները տարբեր են)՝ իրավաբանական անձի համարը, կամ ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (այն դեպքում, երբ հասցեները տարբեր են)՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար, ինչպես նաև հեռախոսահամարները և էլեկտրոնային հասցեները (եթե դիմողն ունի նման տեղեկատվություն),

ե) փաստաթղթերի (փորձարկումների արձանագրությունների, համապատասխանության հավաստագրի կամ համապատասխանության հայտարարագրի և այլնի) պատճենները և (կամ) տվյալներ, որոնք հաստատում են Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման ընթացակարգերն անցնելը,

զ) արտադրանքի՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանելու նկարագրությունը և անհամապատասխանությունը պարզելու ամսաթիվը, անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից պետական հսկողության (վերահսկողության) արդյունքում միջոցներ ձեռնարկելը հաստատող փաստաթղթերի պատճենները, նման անհամապատասխանությունը հաստատող փաստաթղթերի պատճենները,

է) սույն կարգի 3-րդ կետում նշված բանակցությունների արդյունքների վերաբերյալ փաստաթղթերի պատճենները, այդ թվում՝ այն արտադրանքի փորձարկումների արդյունքների վերաբերյալ, որի մասով պետական հսկողության (վերահսկողության) արդյունքներով միջոցներ են ձեռնարկվել (առկայության դեպքում),

ը) դիմումին առնչվող այլ ապացույցներ և տեղեկատվություն (առկայության դեպքում)։

 

III. Հանձնաժողովի կողմից դիմումը քննարկման ընդունվելու կարգը

 

5. Հանձնաժողովը դիմումն ընդունում է քննարկման՝ դիմողի կողմից սույն կարգի II բաժնով նախատեսված՝ դիմում ներկայացնելու կանոնները պահպանելու պայմանով։

6. Դիմողի կողմից Հանձնաժողով դիմում ներկայացնելը հիմք չէ՝ մեկ այլ անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից ձեռնարկված միջոցների կիրառումը կասեցնելու համար:

7. Հանձնաժողով մուտքագրված դիմումն ուղարկվում է Հանձնաժողովի կոլեգիայի անդամին, որի իրավասությանն են վերաբերում տեխնիկական կանոնակարգման հարցերը, որը Հանձնաժողովում դիմումի գրանցման օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում այն փոխանցում է Հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ (այսուհետ՝ Դեպարտամենտ)։

Հանձնաժողովի կողմից դիմումն ստանալու ամսաթիվ է համարվում Հանձնաժողովում դրա գրանցման ամսաթիվը։

8. Դեպարտամենտը, սույն կարգի 5-րդ և 10-րդ կետերի կատարման շրջանակներում, դիմումի՝ Դեպարտամենտ մուտքագրման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովի կոլեգիայի անդամի ստորագրությամբ, որի իրավասությանն են վերաբերում տեխնիկական կանոնակարգման հարցերը, պատրաստում է հետևյալ ծանուցումներից մեկը՝

ա) դիմումը քննարկման ընդունելու և աշխատանքային խումբ ստեղծելու մասին.

բ) պատճառաբանված մերժման մասին (մերժման պատճառների նշումով)՝ դիմողի կողմից սույն կարգի II բաժնով նախատեսված՝ դիմում ներկայացնելու կանոնների խախտումներ Հանձնաժողովի կողմից հայտնաբերվելու դեպքում։

9. Դիմողի կողմից պատճառաբանված մերժման հիմք հանդիսացող հանգամանքները վերացնելու դեպքում դիմումը կրկին ուղարկվում է Հանձնաժողով՝ քննարկման:

Դիմումի կրկնակի ուղարկումը Հանձնաժողով իրականացվում է պատճառաբանված մերժման մասին ծանուցումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 20 աշխատանքային օր հետո։

Նշված դիմումը Հանձնաժողով մուտքագրված է համարվում այն կրկին ներկայացնելուց հետո՝ Հանձնաժողովում գրանցման օրվանից:

 

IV. Աշխատանքային խմբի ձևավորումը

 

10. Դիմումը քննարկման ընդունելուց հետո Դեպարտամենտը նախաձեռնում է աշխատանքային խմբի ստեղծում, որը բաղկացած է դիմողի, շահագրգիռ կողմերի, համապատասխան ոլորտում լիազորություններով օժտված անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմինների, այդ թվում՝ այն անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի ներկայացուցիչներից, որի միջոցները բողոքարկվում են, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հավատարմագրման լիազորություն ունեցող մարմինների կամ իրավաբանական անձանց ներկայացուցիչներից (այսուհետ՝ հավատարմագրման մարմիններ) (այն դեպքում, երբ քննարկվում է համապատասխանության գնահատման փաստաթղթի մասով ընդունված որոշումը) և Հանձնաժողովի ներկայացուցչից (այսուհետ՝ աշխատանքային խումբ)։

Դիմումը քննարկման ընդունելու և աշխատանքային խումբ ստեղծելու մասին ծանուցումն ուղարկվում է դիմողին և շահագրգիռ կողմերին՝ դիմումի պատճենի և դրան կից փաստաթղթերի հետ միասին՝ դիմումը քննարկման ընդունելու օրվանից ոչ ուշ, քան 1 աշխատանքային օր հետո։

11. Աշխատանքային խմբի կազմում ընդգրկվելու համար թեկնածուների վերաբերյալ տեղեկատվությունը դիմողը և շահագրգիռ կողմերը Հանձնաժողով են ուղարկում սույն կարգի 10-րդ կետում նշված ծանուցումն ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում։

Աշխատանքային խմբի կազմում յուրաքանչյուր անդամ պետությունից ընդգրկվում է Հանձնաժողովի հետ փոխգործակցության լիազորություն ունեցող մարմնի 1 ներկայացուցիչ, համապատասխան ոլորտում լիազորություններով օժտված պետական հսկողության (վերահսկողության) մարմինների 3 ներկայացուցչից ոչ ավելի, ինչպես նաև հավատարմագրման մարմնի 1 ներկայացուցիչ (այն դեպքում, երբ քննարկվում է համապատասխանության գնահատման փաստաթղթի մասով ընդունված որոշումը)։

12. Աշխատանքային խմբի կազմը հաստատում է Հանձնաժողովի կոլեգիայի անդամը, որի իրավասությանն են վերաբերում տեխնիկական կանոնակարգման հարցերը, աշխատանքային խմբի կազմում ընդգրկվելու համար թեկնածուների վերաբերյալ սույն կարգի 11-րդ կետում նշված տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր հետո:

13. Աշխատանքային խմբի գործունեության կազմակերպումն իրականացնում է Դեպարտամենտը:

Աշխատանքային խմբի նիստերի արդյունքները ձևակերպվում են արձանագրություններով։

14. Աշխատանքային խմբի համակարգողն է Դեպարտամենտի ղեկավարը կամ ղեկավարի տեղակալը (Հանձնաժողովի ներկայացուցիչը)։

15. Աշխատանքային խմբի համակարգողը.

ա) իրականացնում է աշխատանքային խմբի գործունեության ընդհանուր համակարգումը,

բ) որոշում է աշխատանքային խմբի նիստի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը,

գ) վարում է աշխատանքային խմբի նիստերը,

դ) նամակագրություն է վարում դիմողի և շահագրգիռ կողմերի հետ՝ քննարկվող դիմումի շրջանակներում,

ե) ստորագրում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները։

16. Աշխատանքային խմբի համակարգողն աշխատանքային խմբի կողմից դիմումի քննարկման արդյունքներն ամփոփելիս ձայնի իրավունք չունի:

 

V. Դիմումի քննարկումը

 

17. Աշխատանքային խմբի նիստերը կարող են անցկացվել առկա ձևաչափով և (կամ) տեսակոնֆերանսի ռեժիմով:

18. Աշխատանքային խումբն իր կազմի հաստատման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ձեռնամուխ է լինում դիմումի և սույն կարգին համապատասխան ներկայացված տեղեկատվության ու փաստաթղթերի քննարկմանը, այդ թվում՝

ա) քննարկում է անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից պետական հսկողության (վերահսկողության) արդյունքներով ձեռնարկված միջոցներին վերաբերող տեղեկատվությունը և փաստաթղթերը.

բ) անհրաժեշտության դեպքում անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից և փորձագիտական կազմակերպություններից հարցմամբ պահանջում է լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր, նախաձեռնում է Հանձնաժողովի ներկայացուցիչների ներգրավումը դիմումի քննարկմանը, ինչպես նաև անցկացնում է խորհրդակցություններ և քննարկումներ նշված մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների և (կամ) հավատարմագրման մարմինների ներկայացուցիչների հետ:

19. Սույն կարգի 18-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան՝ հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը և փաստաթղթերը պետք է ներկայացվեն Հանձնաժողով՝ հարցումն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։

Հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելը չպետք է խոչընդոտի սույն կարգով նախատեսված հետագա ընթացակարգերի անցկացումը։

Աշխատանքային խումբը քննարկում է ներկայացված տեղեկատվությունը և փաստաթղթերը՝ դրանք ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։

20. Սույն կարգի 4-րդ կետում և 18-րդ կետի «բ» ենթակետում նշված տեղեկատվության և փաստաթղթերի համալիր գնահատման արդյունքներով աշխատանքային խմբի համակարգողը ձևակերպում է դիմումի քննարկման արդյունքները՝ զեկույցի ձևով, որը պարունակում է եզրակացություններ՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) արդյունքներով անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից ձեռնարկված միջոցների հիմնավորվածության մասին (այսուհետ՝ զեկույց)։

Զեկույցը քննարկվում է աշխատանքային խմբի նիստի ընթացքում և ընդունվում է նիստին մասնակցող աշխատանքային խմբի անդամների ձայների մեծամասնությամբ (առնվազն 4), ընդ որում, անդամ պետության կողմից աշխատանքային խմբի անդամները միասին ունեն 1 ձայնի իրավունք։

 

VI. Դիմումի քննարկման արդյունքների ձևակերպումը

 

21. Զեկույցի հիման վրա աշխատանքային խմբի համակարգողը՝ զեկույցի ընդունման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, պատրաստում է Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարականի նախագիծ՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասով Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները հաշվի առնելով անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից ձեռնարկված միջոցների հիմնավորված կամ նշված միջոցների անհիմն լինելու վերաբերյալ։

Դիմումի քննարկման արդյունքներով և զեկույցի հիման վրա Հանձնաժողովի կոլեգիան կարող է հանձնարարել այն անդամ պետությանը, որի պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից ընդունվել է համապատասխան միջոց ձեռնարկելու մասին որոշումը, որ նա վերանայի պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների արդյունքները՝ հաշվի առնելով Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները։

22. Զեկույցը և սույն կարգի 21-րդ կետում նշված հանձնարարականի նախագիծը ներկայացվում են Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամի կողմից, որի իրավասությանն են վերաբերում տեխնիկական կանոնակարգման հարցերը՝ Հանձնաժողովի կոլեգիայի կողմից քննարկվելու համար։

Հանձնաժողովի կոլեգիայի նշված հանձնարարականը կարող է կիրառվել անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմինների կողմից՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի մասով պետական հսկողության (վերահսկողության) արդյունքներով միջոցների ձեռնարկման նկատմամբ միասնական մոտեցում ապահովելու համար։

 

VII. Դիմումի քննարկումը դադարեցնելու հիմքերը

 

23. Աշխատանքային խումբը դադարեցնում է դիմումի քննարկումը հետևյալ հիմքերով՝

դիմումի քննարկումը դադարեցնելու մասին հարցման ստացում դիմողից.

ձայների մեծամասնությամբ (առնվազն 4) համաձայնության հասնելու անհնարինություն՝ անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից պետական հսկողության (վերահսկողության) արդյունքներով արտադրանքի մասով ձեռնարկված միջոցների հիմնավորվածության վերաբերյալ եզրակացություններ կազմելու համար հիմքերի (ապացույցների) բավարար (ոչ բավարար) լինելու վերաբերյալ միանշանակ եզրակացության առնչությամբ։

Աշխատանքային խմբի համակարգողը դիմումի քննարկումը դադարեցնելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմողին և շահագրգիռ կողմերին է ուղարկում դիմումի քննարկումը դադարեցնելու մասին ծանուցում՝ Հանձնաժողովի այն կոլեգիայի անդամի ստորագրությամբ, որի իրավասությանն են վերաբերում տեխնիկական կանոնակարգման հարցերը՝ նշելով հիմնավորումը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական: