ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
26 սեպտեմբերի 2025 թվականի |
թիվ 81 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ՝ ՆՇՎԱԾ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՆՄԱՆ (ՀԱՄԱԴՐԵԼԻ) ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության մեջ արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության պարտադիր գնահատում կատարելու կանոնների և ընթացակարգերի խախտման համար պատասխանատվություն սահմանելու ընդհանուր սկզբունքներն ու մոտեցումները որոշելու մասին՝ նշված ոլորտում համանման (համադրելի) կարգավորում սահմանելու նպատակով» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն․ Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ՝ ՆՇՎԱԾ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՆՄԱՆ (ՀԱՄԱԴՐԵԼԻ) ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 14-րդ ենթակետին ու 53-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների 4.6 կետն իրագործելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության պարտադիր գնահատում (այսուհետ՝ համապատասխանության գնահատում) կատարելու կանոնների և ընթացակարգերի խախտման համար պատասխանատվություն սահմանելու ոլորտում իրենց օրենսդրության մեջ համանման (համադրելի) կարգավորում սահմանելու նպատակով՝
ա) հիմք ընդունել օրինականության, արդարության, օրենքի առջև հավասարության, անմեղության կանխավարկածի, իրավական որոշակիության, պատասխանատվության անխուսափելիության և համաչափության սկզբունքները, պատասխանատվության ենթարկվող անձանց իրավունքների և օրինական շահերի պահպանումը.
բ) առաջնորդվել հետևյալ մոտեցումներով՝
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված՝ արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների և (կամ) այդ պահանջների հետ կապված՝ նախագծման (ներառյալ հետազոտությունները), արտադրման, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և օգտահանման (ուտիլիզացման) գործընթացներին ներկայացվող պահանջների՝ իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց կողմից ժամանակին ու անշեղ կատարումն ապահովելը.
արտադրանքի արտադրությունը, և (կամ) համապատասխանության գնահատումը, և (կամ) շրջանառության մեջ դնելը, և (կամ) իրացումն իրականացնող՝ իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց, այդ թվում՝ արտադրողների, վերջիններիս կողմից լիազորված անձանց, ներմուծողների և վաճառողների, ինչպես նաև համապատասխանության գնահատման մարմինների համար՝ իրենց օրենսդրության մեջ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները չկատարելու համար պատասխանատվություն սահմանելը.
տեխնիկական կանոնակարգման ոլորտում իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցներ ձեռնարկելը։
2. Արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության գնահատում կատարելու կանոնների և ընթացակարգերի խախտման համար պատասխանատվության միջոցները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ։ Ընդ որում, անդամ պետությունները ձգտում են իրենց օրենսդրության մեջ սահմանել պատասխանատվության համանման (համադրելի) միջոցներ անհրաժեշտ բավարարության սկզբունքի հիման վրա՝ հաշվի առնելով ազգային իրավական համակարգի առանձնահատկությունները։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների հետ համատեղ ապահովել անբարեխիղճ տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը կանխելուն ուղղված համալիր միջոցների կիրառումը՝ մրցակցության աղավաղման ռիսկերի առաջացում թույլ չտալու նպատակով՝ այն արտադրանքը շրջանառության մեջ դնելու (ներմուծելու) և (կամ) դրա շրջանառության ժամանակ, որի առնչությամբ սահմանվել են պարտադիր պահանջներ, Եվրասիական տնտեսական միությունում համապատասխանության պարտադիր գնահատման կանոններ և ընթացակարգեր։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ 2027 թվականի առաջին կիսամյակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին (ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, Եվրասիական միջկառավարական խորհրդին) տեղեկացնել անդամ պետությունների կողմից ընդհանուր սկզբունքների և մոտեցումների կիրառման արդյունքների մասին, ինչպես նաև սույն որոշման մեջ նշված համալիր միջոցների իրագործման մասին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|