ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
19 օգոստոսի 2025 թվականի |
թիվ 71 |
քաղ. Մոսկվա |
ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ հաստատված՝ Էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի լրացման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները․
ա) 23-րդ կետի չորրորդ պարբերությունից «(Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար)» բառերը հանել.
բ) 28-րդ կետի երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն․
«Հայաստանի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում լրացուցիչ նշվում են փաստաթղթի (տեղեկության) համարը և ամսաթիվը, որը (որոնք) հաստատում է (են) արժութային հսկողության ոլորտում ներկայացվող պահանջների կատարումն այն անդամ պետության արժութային օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմին է ներկայացվում ԷԲԱՀ-ն։»․
գ) 31-րդ կետում՝
տասներկուերորդ պարբերությունում «և Բելառուսի Հանրապետությունում» բառերը փոխարինել «, Բելառուսի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում» բառերով.
տասնչորսերորդ պարբերությունից «Ղազախստանի Հանրապետությունում» բառերը հանել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ |
Բ. Սուլթանով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|