ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ, ՆՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՆՈՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 61
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.02.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.08.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
01.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

1 օգոստոսի 2025 թվականի

թիվ 61

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ, ՆՈՐ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՆՈՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 3-ի թիվ 19 որոշմամբ ընդունված՝ Եվրասիական տնտեսական միության «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 041/2017) 12-րդ և 47-րդ կետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 30-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կցվող՝

Եվրասիական տնտեսական միության քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստրի ձևավորման և վարման կարգը.

Նոր քիմիական նյութերի նոտիֆիկացման անցկացման կարգը։

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների կառավարություններին՝

ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացնել՝

մինչև 2026 թվականի հունվարի 1-ը՝ տեղեկություններ այն պետական մարմինների մասին, որոնց իրավասության շրջանակներում է գտնվում Միության քիմիական նյութերի ու խառնուրդների ռեեստրի ազգային մասերի ձևավորումն ու վարումը (այսուհետ՝ համապատասխանաբար՝ իրավասու մարմիններ, ռեեստր),

մինչև 2026 թվականի հունվարի 1-ը՝ տեղեկություններ այն պետական մարմինների մասին, որոնք լիազորված են քիմիական արտադրանքի գրանցման և նոր քիմիական նյութերի նոտիֆիկացման անցկացման համար.

բ) ապահովել՝

մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Միության անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ իրավասու մարմինների կողմից այն քիմիական նյութերի (այդ թվում՝ խառնուրդների կազմում) ցուցակագրման անցկացումը, որոնք գտնվում են կամ նախատեսվում են գտնվել շրջանառության մեջ Միության մաքսային տարածքում, և համապատասխան տեղեկությունների ներկայացումը Հանձնաժողով,

մինչև 2028 թվականի դեկտեմբերի 1-ը՝ իրավասու մարմինների կողմից ռեեստրի ազգային մասերի ձևավորումը՝ քիմիական նյութերին առնչվող մասով, և համապատասխան տեղեկությունների ներկայացումը Հանձնաժողով,

2038 թվականի դեկտեմբերի 1-ից՝ իրավասու մարմինների կողմից ռեսստրի ազգային մասերի վարումը՝ խառնուրդներին առնչվող մասով, և համապատասխան տեղեկությունների ներկայացումը Հանձնաժողով։

3. Հանձնաժողովին՝

ա) Միության անդամ պետությունների հետ համատեղ, Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ ապահովել քիմիական նյութերի (այդ թվում՝ խառնուրդների կազմում) ցուցակագրման արդյունքներով ստացված տեղեկությունների՝ կրկնությունների բացառման մասով վերլուծության անցկացման հնարավորությունը և անցկացնել այդպիսի վերլուծություն.

բ) մինչև 2027 թվականի դեկտեմբերի 1-ը՝

իրավասու մարմիններին տեղեկացնել սույն կետի «ա» ենթակետին համապատասխան անցկացված վերլուծության արդյունքների մասին՝ ուղարկելով Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ գտնվող քիմիական նյութերի ցանկը,

նշված ցանկը հրապարակել Միության պաշտոնական կայքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ՝

սույն որոշման 1-ին կետի երկրորդ պարբերության, որն ուժի մեջ է մտնում «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում (ԵԱՏՄ ՏԿ 041/2017) փոփոխություններ կատարելու մասին (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 29-ի թիվ 42 կարգադրությանը համապատասխան) Հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն Միության քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստրի ձևավորմանն ու վարմանն ուղղված ընդհանուր գործընթացը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ գործողության մեջ դնելու օրվանից ոչ շուտ.

սույն որոշման 1-ին կետի երրորդ պարբերության, որն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 041/2017) ուժի մեջ մտնելու օրվանից (հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 29-ի թիվ 42 կարգադրությամբ նախատեսված փոփոխությունները)։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ն․ Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2025 թվականի օգոստոսի 1-ի

թիվ 61 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստրի ձևավորման և վարման

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2025 թվականի օգոստոսի 1-ի

թիվ 61 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

նոր քիմիական նյութերի նոտիֆիկացում անցկացնելու

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան