ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 18.02.2026
Ընդունող մարմին
Եղեգիս համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
23.01.2026
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
23.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ

 

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունվարի 2026 թվականի N 2-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով

Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն  Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2026 թվականի բյուջեն․

1) եկամուտների գծով՝427687,6 հազ. դրամ 

2․ Համայնքի բյուջեի տարեվերջյան ազատ մնացորդ՝ 

1) Վարչական բյուջե՝ 144809,2 հազ.դրամ

2) Ֆոնդային բյուջե՝ 120274,0 հազ.դրամ

3․ Ընդամենը մնացորդ՝ 265083,2 հազ.դրամ

1) համայնքի վարչական բյուջեի տարեվերջյան ազատ մնացորդը ուղղել բյուջեի ֆոնդային մաս կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար․

2) ծախսերի գծով՝ 692770,8 հազ. դրամ։

3. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի:

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի:

5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:

6. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված 4-ի:

7. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված 5-ի:

8. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:

9. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 15% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև։

10․ Սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 15 %-ը:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կողմ -8

 

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՀԱՐՈՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՆԱԶԱՐՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

Համայնքի ղեկավարԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ`

ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հավելվածներ 1-6

Եղեգիս համայնքի ավագանու

2026 թվականի հունվարի 23-ի

N 2-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2026 թվական: