ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-ՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 290
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հայկական ՍՍՀ Մինխորհի որոշումներ 1986/մայիս
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.05.1986
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 1986 թվականի N 290

Քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-ՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ բնակարանային օրենսգրքի 67 հոդվածին համապատասխան Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայկական ՍՍՀ-ում բնակելի տարածությունների փոխանակման առդիր կանոնները։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թ. փետրվարի 21-ի «Հայկական ՍՍՀ-ում բնակարանների փոխանակման կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» N 90 որոշումը:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴի նախագահ`

Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ`

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի
1986 թ. մայիսի 5-ի N 290 որոշմամբ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-ՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. Սույն կանոնները սահմանում են բնակելի տարածությունների փոխանակման կարգը պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում, բնակարանային-շինարարական կոոպերատիվների տներում, ինչպես նաև անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող տներում։

2. Պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածության վարձակալը իրավունք ունի իր հետ համատեղ բնակվող ընտանիքի չափահաս անդամների, ներառյալ ժամանակավոր բացակայողների, գրավոր համաձայնությամբ կատարել զբաղեցրած բնակելի տարածության փոխանակում մի այլ վարձակալի կամ բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամի հետ, այդ թվում այլ բնակավայրում բնակվողի հետ։

Եթե փոխանակման վերաբերյալ ընտանիքի անդամների միջև համաձայնություն չի կայացվել, ապա նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի դատական կարգով պահանջելու զբաղեցրած տարածության հարկադրական փոխանակում տարբեր տներում (բնակարաններում) գտնվող տարածությունների հետ։

3. Բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամն իրավունք ունի իր հետ համատեղ բնակվող ընտանիքի չափահաս անդամների, ներառյալ ժամանակավոր բացակայողների, գրավոր համաձայնությամբ կատարել իր զբաղեցրած բնակելի տարածության փոխանակում ինչպես այն բնակավայրում, որտեղ ինքը բնակվում է, այնպես էլ ուրիշ բնակավայրում գտնվող ժողովրդական դեպուտատների տեղական սովետների, պետական, կոոպերատիվ և հասարակական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տներում, մյուս բնակարանային-շինարարական կոոպերատիվների տներում այլ բնակելի տարածության հետ, պայմանով, որ բնակարանային-շինարարական կոոպերատիվի տանը բնակեցվող անձն ընդունվի կոոպերատիվի անդամ:

Եթե բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամի և նրա ընտանիքի չափահաս անդամների միջև փոխանակման վերաբերյալ համաձայնություն չի կայացվել, ապա կոոպերատիվի անդամը, ինչպես նաև նրա ընտանիքի այն անդամը, որը իրավունք ունի փայակուտակումների մի մասի նկատմամբ, իրավունք ունի դատական կարգով պահանջելու զբաղեցրած բնակելի տարածության հարկադրական փոխանակում տարբեր տներում (բնակարաններում) գտնվող բնակելի տարածությունների հետ:

4. Անձնական սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող տան բնակելի տարածության վարձակալը իրավունք ունի իր կողմից զբաղեցրած  բնակելի տարածությունը փոխանակելու այդ տան կամ անձնական սեփականության իրավունքով պատկանող ուրիշ տան այլ վարձակալի կողմից զբաղեցված բնակելի տարածության հետ՝ վարձակալության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների փոխադարձ հանձնումով։

Բնակելի տարածության փոխանակման համար պահանջվում է վարձատուի և վարձակալի հետ համատեղ բնակվող նրա ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնությունը, այդ թվում ժամանակավոր բացակայողներինը, որոնց համար բնակտարածության իրավունքը պահպանվում է։

5. Պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում մի քանի վարձակալներով բնակեցված բնակարանում բնակելի տարածության վարձակալը, ինչպես նաև բնակարանային-շինարարական կոոպերատիվի տանը ընդհանուր բնակարանի փայատերերը, եթե նրանց միջև փոխանակման վերաբերյալ համաձայնություն չի կայացվել, իրավունք ունեն դատական կարգով պահանջելու իրենց զբաղեցրած բնակելի տարածության հարկադրական փոխանակում տարբեր տներում (բնակարաններում) գտնվող բնակելի տարածության հետ։

6. Բնակելի տարածությունների փոխանակում, նայած հանգամանքներին, թույլատրվում է երկու, երեք և ավելի վարձակալների միջև, որոնք բնակվում են ինչպես միևնույն տանը, այնպես էլ տարբեր տներում, ինչպես նույն քաղաքում, այնպես էլ տարբեր քաղաքներում, ավաններում և գյուղական վայրերում։

7. Փոխանակման օբյեկտ կարող են լինել այն բնակարանները կամ մեկ կամ մի քանի սենյակներից բաղկացած ուրիշ բնակելի տարածություններ, որոնք գտնվում են վարձակալության պայմանագիր կնքած վարձակալների կամ բնակարանային-շինարարական կոոպերատիվների անդամների օգտագործման տակ, որոնցում նրանք գրանցված են և փաստորեն բնակվում են, անկախ բնակվելու ժամանակից, կամ որոնց համար պահպանվում է բնակելի տարածության իրավունքը՝ բնակելի տարածությունից ժամանակավոր բացակայության դեպքում։

Եթե վարձակալը իր զբաղեցրած բնակելի տարածության համար ունի կնքված վարձակալության պայմանագիր, բայց այնտեղ գրանցված չէ, ապա նա փոխանակման իրավունք չունի։

Վարձակալի զբաղեցրած բնակելի տարածության մի մասը կամ օժանդակ տարածությունները (խոհանոց, միջանցք և այլն), եթե նույնիսկ դրանք վերասարքավորված են որպես բնակելիի, փոխանակման առարկա լինել չեն կարող։

8. ժողովրդական դեպուտատների տեղական սովետների, պետական, կոոպերատիվ և հասարակական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տներում բնակելի տարածությունները փոխանակելու իրավունք ունեն միայն վարձակալները, իսկ բնակարանային-շինարարական կոոպերատիվների տներում՝ միայն փայատերերը։ Նրանց ընտանիքների անդամները բնակելի տարածության կամ առանձին սենյակի փոխանակման իրավունք են ձեռք բերում սահմանված կարգով իրենց ինքնուրույն վարձակալներ կամ փայատերեր ճանաչելուց հետո, բացառությամբ ազգակցական փոխանակման դեպքերի։ Ազգակցական փոխանակում է համարվում ծնողների, զավակների, եղբայրների, քույրերի, պապի, տատի, թոռների, հարազատ մորեղբայրների, հորեղբայրների, մորաքույրների և հորաքույրների հետ բնակելի տարածությունների (կամ դրանց մասի) փոխանակումը։

Բնակելի տարածությունների փոխանակման իրավունք չունեն այն անձինք, ովքեր չունեն բնակելի տարածության նկատմամբ ինքնուրույն իրավունք (ենթավարձակալները, բնակարանային–շինարարական կոոպերատիվների տների վարձակալները, ժամանակավոր բնակիչները, խնամակալները, հոգաբարձուները, տնային աշխատողները)։ Բնակելի տարածությունները փոխանակելիս վարձակալի համաձայնությամբ նոր փոխանակվող բնակելի տարածությունում նշված անձանց բնակության իրավունքը կարող է պահպանվել։

9. Բնակելի տարածությունների փոխանակում թույլատրվում է (նայած բնակելի տան պատկանելությանը)՝

ա) ժողովրդական դեպուտատների տեղական սովետների բնակարանային ֆոնդի տներում՝ ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեի որոշմամբ։

Ժողովրդական դեպուտատների տեղական սովետների տներում զինվորական կայազորներին ամրացված բնակելի տարածության փոխանակման դեպքում անհրաժեշտ է համապատասխան կայազորի պետի համաձայնությունը.

բ) գերատեսչական բնակարանային ֆոնդի տներում՝ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի և արհմիութենական կոմիտեի համատեղ որոշմամբ։

Գերատեսչական բնակարանային ֆոնդի տներում ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեներին գործող օրենսդրության հիման վրա առանձնացված բնակարաններում բնակվող վարձակալներին փոխանակման թույլտվություն են տալիս ժողովրդական դեպուտատների համապատասխան տեղական սովետների գործադիր կոմիտեները.

գ) հանրային բնակարանային ֆոնդի տներում՝ համապատասխան կազմակերպության մարմնի և արհմիութենական կոմիտեի համատեղ որոշմամբ.

դ) կոլտնտեսություններին պատկանող տներում՝ կոլտնտեսության վարչության և արհմիութենական կոմիտեի համատեղ որոշմամբ.

ե) բնակարանային-շինարարական կոոպերատիվների տներում՝ ժողովրդական դեպուտատների համապատասխան սովետի գործադիր կոմիտեի որոշմամբ՝ բնակարանային-շինարարական կոոպերատիվի տանը բնակեցվող անձին կոոպերատիվի անդամ ընդունելու մասին կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովի որոշման առկայության դեպքում.

զ) անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող տներում՝ բնակելի տան սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ:

Խնամակալության տակ գտնվող անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածությունների փոխանակման համար պահանջվում է խնամակալության և հոգաբարձության համապատասխան մարմնի գրավոր համաձայնությունը:

Փոխանակման թույլտվություն տալու համար լիազորված մարմինների որոշումը, ինչպես նաև փոխանակման համար բնակելի տան սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը ուժի մեջ են վեց ամսվա ընթացքում։

Բնակելի տարածությունների այլաքաղաքային փոխանակման ժամանակ, անկախ դրանց գերատեսչական պատկանելությունից, պետք է ստանալ ժողովրդական դեպուտատների համապատասխան տեղական սովետների գործադիր կոմիտեների համաձայնությունը:

10. Ընդհանուր կոմունալ հարմարություններով բնակարանում առանձին մուտքով սենյակի փոխանակումը կարող է կատարվել առանց մնացած սենյակների վարձակալների գրավոր համաձայնության։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ այդպիսի փոխանակման հետևանքով ոտնահարվում են այդ սենյակների վարձակալների շահերը (փոխանակումը բազմանդամ ընտանիքի կամ այն անձանց հետ, որոնց հետ հնարավոր չէ միևնույն բնակարանում համատեղ բնակվելը հիվանդության կամ այլ պատճառներով)։

11. Փոխանակման հարցում համաձայնությունից հրաժարվելը կարող է գանգատարկվել դատական կարգով, բացի կոլտնտեսություններին պատկանող տներում կամ անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող տներում բնակելի տարածությունների փոխանակման դեպքերից։ Դատական կարգով գանգատարկման ենթակա չէ նաև բնակարանային-շինարարական կոոպերատիվի ընդհանուր ժողովի որոշումը, որով մերժվում է կոոպերատիվի անդամ ընդունել այն անձին, որը փոխանակում է բնակելի տարածությունը այդ բնակարանային-շինարարական կոոպերատիվին պատկանող բնակելի տարածության հետ։

12. Բնակելի տարածությունների փոխանակման թույլտվություն ստանալու համար փոխանակմանը մասնակցող քաղաքացիները ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեին դիմում են տալիս` կցված ձևի համաձայն։ Դիմումը նախապես քննարկվում է ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեի բնակարանային հարցերով հասարակական հանձնաժողովի կողմից։ Դիմումին կցվում են՝

ա) նույն կանոնների համապատասխանաբար 2, 3, 4, 8 և 9-րդ կետերով նախատեսված փաստաթղթեր.

բ) քաղվածք վարձակալի անձնական հաշվից, նշելով նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում նաև բացակայողներին, որոնց համար բնակելի տարածության իրավունքը պահպանվում է (Հայկական ՍՍՀ բնակարանային օրենսգրքի 59 և 61 հոդվածներ).

գ) ժողովրդական դեպուտատների տեղական սովետների, պետական, կոոպերատիվ ու հասարակական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և բնակարանային-շինարարական կոոպերատիվների տներում զբաղեցրած բնակելի տարածության օրդերը.

դ) բնակարանային-շահագործման կազմակերպության, իսկ այդպիսի կազմակերպության բացակայության դեպքում՝ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի տեղեկանքը փոխանակվող բնակելի տարածության սանիտարատեխնիկական վիճակի մասին.

ե) տեղեկանք բնակարանի և կոմունալ ծառայությունների վարձի մուծման մասին, իսկ բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամները՝ տեղեկանք պետական վարկի և բնակելի տան պահպանման ու նորոգման ծախսերի գծով պարտքի բացակայության մասին։

Անհրաժեշտության դեպքում դիմումին կցվում են նաև այլ փաստաթղթեր։

Եթե փոխանակվող բնակելի տարածությունները գտնվում են տարբեր բնակավայրերում կամ շրջանային բաժանում ունեցող քաղաքներում, փոխանակող կողմերը միաժամանակ դիմումներ են տալիս ըստ բնակության վայրի ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեին (փոխանակման հարցը տնօրինող մարմնին)։ Երկու բնակավայրերում փոխանակման հնարավորությունը ստուգելուց հետո երկու ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեների (փոխանակման հարցերը տնօրինող մարմինների) կողմից որոշումներ են ընդունվում փոխանակման մասին, որը կարող է ձևակերպվել ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեներից որևէ մեկում (փոխանակման հարցերը տնօրինող մարմնում), որի տարածքում բնակվում է փոխանակող կողմերից մեկը, իսկ Երևան քաղաքում՝ ժողովրդական դեպուտատների՝ Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի բնակարանային ֆոնդի հաշվառման և բաշխման ու բնակարանների փոխանակման վարչությունում։

Համատեղ բնակվելու համար քաղաքացիներին մի ընտանիքում միավորելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ազգակցությունը հաստատող փաստաթղթեր։ Բնակելի տարածությունների ազգակցական փոխանակման դեպքում չի պահանջվում փոխանակող կողմերին վարձակալներ ճանաչելը։ Այդ դեպքում նախկին օրդերները փոխարինվում են փոխանակման օրդերներով՝ ընտանիքի անդամների կազմում մտցնելով համապատասխան փոփոխություններ։

Բնակելի տարածությունների փոխանակման վերաբերյալ քաղաքացիների դիմումները անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ենթակա են գրանցման ժողովրդական դեպուտատների համապատասխան սովետի գործադիր կոմիտեում և քննարկման՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1968 թ. ապրիլի 12-ի «Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և գանգատների քննարկման կարգի մասին» հրամանագրով սահմանված կարգով ու ժամկետներում։

13. Բնակելի տների փոխանակում չի թույլատրվում՝

ա) եթե վարձակալի դեմ հայց է հարուցված բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու մասին, կամ օրդերը անվավեր ճանաչելու մասին, կամ բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամի նկատմամբ հարց է հարուցված նրան կոոպերատիվի անդամությունից հեռացնելու մասին.

բ) եթե փոխանակումը կրում է սպեկուլյատիվ կամ կեղծ բնույթ.

գ) եթե փոխանակման հետևանքով վարձակալը կդառնա բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1984 թ. հոկտեմբերի 23-ի N 663 որոշմամբ հաստատված՝ Հայկական ՍՍՀ-ում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգի մասին կանոնադրություն 10-րդ կետին համապատասխան.

դ) եթե տունը (բնակելի տարածությունը) փլուզման վտանգի տակ է կամ բնակելի տարածությունը գտնվում է նկուղային կամ կիսանկուղային հարկում, բարաքում կամ այլ, բնակվելու համար ոչ պիտանի շինությունում կամ ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեի որոշմամբ տունը (բնակելի տարածությունը) ճանաչվել է վթարային, քանդման կամ հիմնական նորոգման ենթակա, բնակիչների ժամանակավորապես վերաբնակեցումով, կամ հանձնվում է պետական կամ հասարակական կարիքների համար.

ե) եթե բնակելի տարածությունը պաշտոնեական է կամ գտնվում է հանրակացարանում.

դ) եթե փոխանակվող բնակելի տարածություններից մեկը գտնվում է այն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության տանը, որը ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ կամ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ մտցված է ժողովրդական տնտեսության կարևորագույն ճյուղերի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ցուցակների մեջ, որոնց տներից թույլատրվում է այն բանվորների և ծառայողների (նրանց հետ բնակվող անձանց հետ միասին) դատական կարգով վտարում, որոնք դադարեցրել են աշխատանքային հարաբերությունները ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության հետ սեփական ցանկությամբ` առանց հարգելի պատճառների, կամ աշխատանքային կարգապահությունը խախտելու, կամ հանցագործություն կատարելու համար աշխատանքից ազատվելու կապակցությամբ։ Այն քաղաքացիները, որոնք աշխատանքային հարաբերությունները դադարեցրել են այլ հիմքերով, ինչպես նաև բնակելի տարածությունը ստացել են ոչ աշխատանքային հարաբերությունների կապակցությամբ, իրավունք ունեն փոխանակում կատարել ընդհանուր հիմքերով.

է) եթե Երևան քաղաքի հետ այլաքաղաքային փոխանակման հետևանքով ընտանիքի յուրաքանչյուր անդամին կընկնի 9 քառակուսի մետրից պակաս.

ը) եթե փոխանակման հետևանքով այն բնակարանում, որտեղ ապրում է մի քանի ընտանիք, կբնակեցվեն այնպիսի անձինք, որոնց հետ մի բնակարանում համատեղ բնակվելը հնարավոր չէ հիվանդության կամ այլ պատճառներով.

թ) ՍՍՀՄ և Հայկական ՍՍՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում։

14. Փոխանակումը համարվում է կեղծ, եթե փոխանակման անվան տակ կատարվում է բնակելի տարածության վերազիջում՝ առանց փոխանակման հետևանքով ստացած բնակարանը ռեալ օգտագործելու։

Փոխանակումը համարվում է սպեկուլյատիվ, եթե փոխանակմանը մասնակցող կողմերից թեկուզ մեկը բնակելի տարածության վերազիջման համար հատուցում է ստանում։

Փոխանակվող բնակելի տարածության ոչ համարժեքության փաստը (բնակելի մակերեսի չափերի տարբերությունը և այլն), եթե չեն կատարվել օրենքին հակասող այլ գործողություններ, չի կարող հիմք հանդիսանալ փոխանակումը սպեկուլյատիվ կամ կեղծ ճանաչելու և այն արգելելու համար։

15. Սույն կանոնների 13-րդ կետով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում կատարված փոխանակումը ճանաչվում է անվավեր։

Փոխանակումը կարող է անվավեր ճանաչվել նաև գործարքն անվավեր ճանաչելու համար Հայկական ՍՍՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով։

Փոխանակումը և տրված փոխանակման օրդերները անվավեր ճանաչելը կատարվում է դատական կարգով՝ փոխանակմանը մասնակցող անձանց, վարձատուի կամ դատախազի պահանջով։

16. Փոխանակումն անվավեր ճանաչելու դեպքում կողմերը ենթակա են վերաբնակեցման նախկինում զբաղեցրած բնակելի տարածություններում:

Կողմերից մեկի ապօրինի գործողությունների հետևանքով փոխանակումն անվավեր ճանաչելու դեպքում մեղավորը պարտավոր է մյուս կողմին հատուցել փոխանակման հետևանքով առաջացած վնասները (իրերի փոխադրման արժեքը, տարածությունների նորոգումը և այլն)։

Բնակելի տարածությունների փոխանակման ժամանակ անօրինական կարգով ստացված գումարները բռնագանձվում են հօգուտ պետության։

17. Բնակելի տարածությունների փոխանակումը ավարտված է համարվում այն պահից, երբ փոխանակող կողմերը փոխանակման օրդերներ են ստանում կցված ձևի համաձայն։

Օրդեր տալուց հրաժարվելը կարող է գանգատարկվել դատական կարգով` վեցամսյա ժամկետում։

18. Բնակելի տարածությունների փոխանակումը, անկախ այդ տարածությունների գերատեսչական ենթակայությունից, ձևակերպվում է փոխանակվող բնակելի տարածությունների գտնվելու վայրի ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեների որոշումներով։

Հանրապետության սահմաններում կատարվող փոխանակման դեպքում, եթե փոխանակվող բնակելի տարածություններից մեկը գտնվում է Երևան քաղաքում, փոխանակումը ձևակերպվում է ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի բնակարանային ֆոնդի հաշվառման ու բաշխման և բնակարանների փոխանակման վարչությունում:

Փոխանակող կողմերին օրդերները, տրվում են բնակելի տարածությունների փոխանակումը ձևակերպած ժողովրդական դեպուտատների տեղական սովետների գործադիր կոմիտեների կողմից, իսկ Երևան քաղաքում՝ ժողովրդական դեպուտատների Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի բնակարանային ֆոնդի հաշվառման ու բաշխման և բնակարանների փոխանակման վարչության կողմից։

Եթե բնակելի տարածության փոխանակումը կատարված է դատական կարգով, օրդերը տրվում է ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեի կողմից՝ դատարանի վճռի հիման վրա։

19. Փոխանակող կողմերը փոխանակման օրդերները պետք է ստանան փոխանակումը ձևակերպելու մասին ծանուցումը ստանալու օրվանից տասն-հինգօրյա ժամկետում, իսկ այլաքաղաքային փոխանակման ժամանակ՝ մեկամսյա ժամկետում։ Նշված ժամկետում առանց հարգելի պատճառների կողմերից թեկուզ մեկի կողմից փոխանակման օրդերը չստանալու դեպքում փոխանակումը համարվում է ուժը կորցրած։

Փոխանակման օրդերում գրվում են փոխանակվող բնակելի տարածության մշտական օգտագործման իրավունք ունեցող բոլոր անձինք։

20. Փոխանակող կողմերը փոխանակման օրդերներն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, իսկ այլաքաղաքային փոխանակման ժամանակ՝ մեկ ամսվա ընթացքում պարտավոր են դրանք ներկայացնել համապատասխան բնակարանային-շահագործման կազմակերպություններին՝ որպես բնակելի տարածությունում բնակեցվելու և վարձակալության պայմանագիր կնքելու միակ հիմք։

Այն դեպքերում, երբ վարձակալության առանձին պայմանագրերով բնակելի տարածություններից օգտվող վարձակալները փոխանակման ժամանակ միանում են մեկ ընտանիքի մեջ, նրանք Հայկական ՍՍՀ բնակարանային օրենսգրքի 83 հոդվածի համաձայն իրավունք ունեն պահանջելու, որպեսզի իրենց տրվի փոխանակման միասնական օրդեր և իրենց հետ կնքվի վարձակալության միասնական պայմանագիր։

Եթե վարձակալը և վարձակալության միասնական պայմանագրով նրա հետ համատեղ բնակվող նրա ընտանիքի անդամները ցանկանում են բնակվել առանձին (վարձակալության առանձին պայմանագրերով) և Հայկական ՍՍՀ բնակարանային օրենսգրքի 81 հոդվածին համապատասխան բնակարանը փոխանակելիս ստանում են մեկուսացված բնակելի մակերես՝ բաղկացած մեկ կամ մի քանի սենյակներից, ապա նրանց տրվում են առանձին օրդերներ ու նրանց հետ կնքվում են վարձակալության առանձին պայմանագրեր։

Վարձատուն պարտավոր է փոխանակվող բնակելի տարածության վարձակալության պայմանագրում նշում կատարել իրավունքներն ու պարտականությունները փոխանակող մի կողմից մյուս կողմին հանձնելու մասին։

21. Այն քաղաքացիները, ովքեր բնակելի տարածությունն զբաղեցրել են մինչև փոխանակման օրդերն ստանալը, դիտվում են որպես բնակելի տարածությունն ինքնագլուխ զբաղեցնողներ և Հայկական ՍՍՀ բնակարանային օրենսգրքի 95 հոդվածին համապատասխան ենթակա են իրենց զբաղեցրած բնակելի տարածությունից վարչական կարգով վտարման։

22. Անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող տներում վարձակալների միջև բնակելի տարածությունների փոխանակման դեպքում օրդերներ չեն տրվում, այլ փոխանակման վերաբերյալ ժողովրդական դեպուտատների տեղական սովետի գործադիր կոմիտեի թույլտվության հիման վրա բնակելի տարածության վարձակալության գրավոր պայմանագիր է կնքվում տան սեփականատիրոջ ու վարձակալի միջև և գրանցվում է ժողովրդական դեպուտատների համապատասխան տեղական սովետի գործադիր կոմիտեում։

23. ժամանակավոր բնակիչները, այդ թվում տնային աշխատողները (կին և տղամարդ), որոնք բնակվում են փոխանակվող բնակելի տարածությունում և փոխանակող կողմերի պահանջով չեն ազատում այն, կարող են վտարվել դատական կարգով, նրանց առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու։

24. Եթե փոխանակման ենթակա բնակելի տարածությունը տեղավորված է ուրիշ միութենական հանրապետության տարածքում գտնվող տանը, փոխանակումը կատարվում է ՍՍՀ Միության, Հայկական ՍՍՀ և համապատասխան միութենական հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով։

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ես՝ վարձակալս (բնակարանային-շինարարական կոոպերատիվի (ԲՇԿ-ի)

անդամ), քաղ._______________________________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն)

բնակվում եմ հետևյալ հասցեում` քաղաք ________________________________փող., տուն N_____ մասնաշենք N_____ բն. N________

ստացավ_______________________________________

ծառայական հեռախոսը____________________

Տունը (բնակելի տարածությունը) գտնվում է ____________________________________________

(նշել գերատեսչության,

___________________________________________ տնօրինության տակ

ձեռնարկության կամ ԲՇԿ-ի անվանումը)

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ՓՈԽԱՆԱԿԵԼ _________ սենյականոց__________

քառ. մետր ընդհանուր մակերեսով բնակարանը կամ_______ քառ. մետր

բնակելի մակերեսով սենյակը՝____________________________________________________________

(առանձին, մեկուսացված, միջանցիկ, կից և այլն)

__________հարկանի ____________________________________տան________ հարկում,

(քարե, պանելային, փայտե, խառը և այլն)

որն ունի ______________________________________________________________________________

(թվարկել հարմարությունները՝ գազ, ջրմուղ, կոյուղի,

______________________________________________________________________________________

վերելակ, ջեռուցման տեսակը, սանհանգույցը միասին է, թե առանձին և այլն)

խոհանոց__________ քառ. մետր

Բնակարանում կա նաև_______ սենյակ _____ ընտանիք ______ մարդ։

Բնակարանում բնակվողներից որևէ մեկը հաշվառման մեջ գտնվում է արդյոք հոգեբուժանևրաբանական կամ տուբերկուլյոզային դիսպանսերում

________________________________________________________________

Նշված բնակելի մակերեսում ես՝ վարձակալս (ԲՇԿ-ի անդամ),___________ բնակվում եմ «____»______ 19  թ. N____ օրդերի հիման վրա, տրված_____________________ «____» __________ 19  թ.

(ում կողմից)

____________ մարդու համար։ Նշված բնակելի տարածությունն ստացել եմ

_________________________________________________________________

(հերթով, բնակարանային պայմանների բարելավման կարգով, քանդման կապակցությամբ, փոխանակմամբ)

_________________________________________________________________

(եթե մտել է, ԲՇԿ, ապա ում է հանձնված բնակելի մակերեսը կամ ով է մնացել այնտեղ բնակվելու)

 

նշված բնակելի տարածությունում ներկայումս բնակվում են, ներառյալ վարձակալը (ԲՇԿ-ի անդամը), նաև ընտանիքի անչափահաս անդամները՝

 

N/N

Ազգանունը

անունը,

հայրանունը

Ծննդյան

թիվը

Ազգակցական կապը

վարձակալի

(ԲՇԿ-ի

անդամի) հետ

Որ թվականից է բնակվում

Որտեղից և երբ է

եկել այդ բնակտա-րածությունը

Աշխատանքի վայրը և պաշտոնը

1.

_____________________________________________________________________________

2.

_____________________________________________________________________________

3.

_____________________________________________________________________________

4.

_____________________________________________________________________________

5.

_____________________________________________________________________________

6.

_____________________________________________________________________________

7.

_____________________________________________________________________________

8.

_____________________________________________________________________________

 

Նրանցից ժամանակավոր բացակայում է

__________________________________

(ազգանունը, անվան, հայրանվան

________________, որը գտնվում է սովետական բանակում, գործուղման մեջ,

սկզբնատառերը)

սովորում է և այլն։

 

Բնակվում է առանց բնակմակերեսի նկատմամբ իրավունք ունենալու

_____________

_____________________________________________________________________________________

Տեղեկություններ այն անձանց վերաբերյալ, ովքեր նախկինում նշված են եղել օրդերում և մեկնել են բնակելի տարածությունից՝

 

N/N

Ազգանունը

անունը,

հայրանունը

Ծննդյան

թիվը

Ազգակցական կապը

վարձակալի

(ԲՇԿ-ի

անդամի) հետ

Երբ և ուր է մեկնել

1. _____________________________________________________________________________
2 _____________________________________________________________________________
3. _____________________________________________________________________________

 

Փոխանակման պատճառը ________________________________________________________________

Ես՝ վարձակալս (ԲՇԿ-ի անդամ), __________________________________________________________

և ընտանիքի բոլոր չափահաս անդամները ցանկանում ենք փոխանակում կատարել քաղ. __________հետ, որը բնակվում է հետևյալ հասցեում՝

քաղաք ___________ փող, տուն N ____________մասնաշենք N ____________բն. N ____________ , որը զբաղեցնում է ______ սենյակ _______________ քառ. մետր բնակելի մակերեսով։

Մեկնելիս ցույց տվեք ուր և ինչպիսի տարածության են տեղափոխվում ընտանիքի մնացած անդամները`

1. __________________________________________________________

2. __________________________________________________________

3. __________________________________________________________

Նշված բնակելի մակերեսը մեր կողմից նայված է, բնակարանների փոխանակման վարչության (բյուրոյի, բաժնի), ինչպես նաև քաղաքացիների նկատմամբ ոչ մի պահանջ չենք ունենա։

Նշեք, ինչպես է կատարված փոխանակումը` քարտարանով, բյուլետենով, խմբով, ինքնուրույն։

Ստորագրություններ`

 

 

վարձակալի  (ԲՇԿ-ի անդամի)

______________________
  ընտանիքի չափահաս անդամների ______________________
   

______________________

______________________

______________________

 

Տունը ենթակա է քանդման կամ հիմնական նորոգման ______________________

(նշել, երբ)

 

Սխալ տեղեկություններ ցույց տալու համար հարցաթերթը ստորագրողները պատասխանատվություն են կրում օրենքով։

 

 

Բնակարանային-շահագործման կազմակերպության պետ

Կ.Տ.

(բնակարանային-շինարարական կոոպերատիվի վարչության նախագահ)

Բնակարանային-շահագործման կազմակերպության հաշվապահ

___________________

(ստորագրություն)

___________________

(ստորագրություն)

«________» _____________19    թ.

 

Պետական հիմնարկներին, կոոպերատիվ և հասարակական կազմակերպություններին պատկանող տներում բնակելի տարածության փոխանակման մասին մարմնի ղեկավարի թույլտվությունը ___________________________________________________________________________

______________________________________________________________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

Կ.Տ.

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ

ՍՈՎԵՏԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵ

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ N________ՕՐԴԵՐԻ ԱՐՄԱՏԻԿԸ

 

«______» _____________ 19  թ.

 

Տրված է քաղ. ________________________________________________________

որը բնակվում է _______________________________________________________

(շրշան, քաղաք, ավան, գյուղ)

 

հետևյալ հասցեում՝__________փող., տուն N____________________ մասնաշենք N__________ բնակ. N ________ , որը զբաղեցնում է ___________սենյակից բաղկացած __________քառ. մետր չափով բնակելի տարածություն, այն մասին, որ նա և նրա հետ բնակվող ընտանիքի անդամները (__________մարդ) իրավունք ունեն քաղ. _________ հետ կատարված փոխանակման կարգով բնակվելու բնակելի տարածությունում

_____________________________________________________________________________________

(շրջան, քաղաք, ավան, գյուղ)

 

հետևյալ հասցեում`_______________________ փող., տուն N___________մասնաշենք, N________ մուտք _______հարկ _____ բնակարան N_______, որը բաղկացած է ____________ սենյակից _______ քառ. մետր չափով։

 

ՕՐԴԵՐՈՎ ԲՆԱԿԵՑՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿԸ

տարածության նկատմամբ իրավունքով

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

1. __________________________________________________________

2. __________________________________________________________

3. __________________________________________________________

4. __________________________________________________________

5. __________________________________________________________

6. __________________________________________________________

7. __________________________________________________________

 

առանց տարածության նկատմամբ իրավունքի

(ազգանուն, անուն, հայրանուն)

 

1. __________________________________________________________

2. __________________________________________________________

Օրդերը տրված է գործկոմի «_______» _______19  թ. որոշման հիման վրա։

 

Կ. Տ.

Ժողովրդական դեպուտատների___________________

սովետի գործադիր կոմիտեի

նախագահի տեղակալ

______________________________________________

(ստորագրություն)

 

Բնակարանների փոխանակման վարչության

(բյուրոյի, բաժնի) պետ (վարիչ)

_______________________________________________

(ստորագրություն)

Հանձնեց_______________________________________

Ստացավ_______________________________________

 

«_______» __________________19  թ.

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ___________

ՍՈՎԵՏԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵ

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈԻԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՕՐԴԵՐ N______

 

Տրված է քաղ. ____________________________________________________________,

որը բնակվում է ___________________________________________________________

(շրջան, քաղաք, ավան, գյուղ)

հետևյալ Հասցեում՝______________ փող., տուն N ___________________

մասնաշենք N____ բնակարան N___________ , որը զբաղեցնում է ______ սենյակից բաղկացած _________ քառ. մետր չափով բնակելի տարածություն, այն մասին, որ նա և նրա հետ բնակվող ընտանիքի անդամները (____________ մարդ) իրավունք ունեն քաղ. __________________ հետ կատարված փոխանակման կարգով բնակվելու բնակելի տարածությունում

_______________________________________________________________________

(շրջան, քաղաք, ավան, գյուղ)

հետևյալ հասցեում՝ ____________________փող., տուն N ___________________ մասնաշենք N___________ մուտք _________հարկ ____________ բնակարան N____________, որը բաղկացած է _____________ սենյակից __________քառ. մետր չափով:

 

ՕՐԴԵՐՈՎ ԲՆԱԿԵՑՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿԸ

տարածության նկատմամբ իրավունքով

(ազգանուն, անուն, հայրանուն)

1. __________________________________________________________

2. __________________________________________________________

3. __________________________________________________________

4. __________________________________________________________

5. __________________________________________________________

6. __________________________________________________________

7. __________________________________________________________

 

առանց տարածության նկատմամբ իրավունքի (ազգանուն, անուն, հայրանուն )

 

1. __________________________________________________________

2. __________________________________________________________

 

Օրդերը տրված է գործկոմի «_______» _______19  թ. որոշման հիման վրա։

 

Կ. Տ.

Ժողովրդական դեպուտատների___________________

սովետի գործադիր կոմիտեի

նախագահի տեղակալ

______________________________________________

(ստորագրություն)

 

Բնակարանների փոխանակման վարչության

(բյուրոյի, բաժնի) պետ (վարիչ)

_______________________________________________

(ստորագրություն)

 

Ծանոթություն: Բնակելի տարածության փոխանակման օրդերը ենթակա է ներկայացման բնակարանային-շահագործման կազմակերպությանը 15 օրվա ընթացքում, իսկ այլաքաղաքային փոխանակման դեպքում` մեկ ամսվա ընթացքում։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան