ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՈՐՈՇ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 107-XI.
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՍՍՀԳՍՏ 1985/10(846) 31 մայիսի, Հոդ.132
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահություն
Ընդունման ամսաթիվ
29.05.1985
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
29.05.1985

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՈՐՈՇ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ օրենսդրությունը «Աշխատավորական կոլեկտիվների մասին և ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կառավարման գործում նրանց դերի բարձրացման մասին» ՍՍՀՄ օրենքին, ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1882 թվականի մայիսի 5-ի «ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքներում և ՍՍՀՄ օրենսդրական այլ ակտերում փոփոխություններ մտցնելու մասին», 1984 թվականի մարտի 26-ի «Բնակարանային հարցերի վերաբերյալ ՍՍՀՄ որոշ օրենսդրական ակտեր փոփոխելու և ուժը կորցրած ճանաչելու մասին» և 1984 թվականի հունիսի 8-ի «ՍՍՀ Միության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին» հրամանագրերին համապատասխանեցնելու նպատակով Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը որոշում է.

Հայկական ՍՍՀ օրենսդրական ակտերում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1. Հայկական ՍՍՀ 1972 թվականի հունիսի 16-ի օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ աշխատանքային օրենսգրքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1972 թ., N 12, հոդվ. 106, 1980 թ., N 18, հոդվ. 200, 1983 թ., N 8, հոդվ. 93).

1) ներածական մասի ութերորդ պարբերությունում «արտադրության կառավարմանը» բառերը փոխարինել «ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կառավարմանը» բառերով.

2) օրենսգրքի 2 հոդվածի երկրորդ մասում «արտադրության կառավարմանը» բառերը փոխարինել «ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կառավարմանը» բառերով.

3) օրենսգրքի 7 հոդվածի առաջին և երկրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Կոլեկտիվ պայմանագիրը աշխատավորական կոլեկտիվի անունից կնքում է ձեռնարկության, կազմակերպության արհմիութենական կոմիտեն ձեռնարկության, կազմակերպության ադմինիստրացիայի հետ:

Կոլեկտիվ պայմանագրի կնքմանը նախորդում է նրա նախագծի քննարկումը աշխատավորական կոլեկտիվի ժողովներում (կոնֆերանսներում), որն ըստ այդմ ընդունում է որոշում և ձեռնարկության, կազմակերպության արհմիութենական կոմիտեին լիազորում է ստորագրել այդ պայմանագիրը»:

4) Օրենսգրքի 8 հոդվածի երրորդ մասում «արտադրության կառավարման» բառերը փոխարինել «ձեռնարկության, կազմակերպության կառավարման» բառերով.

5) օրենսգրքի 10 հոդվածում «բանվորների ու ծառայողների ժողովներում (կոնֆերանսներում)» բառերը փոխարինել «աշխատավորական կոլեկտիվի ժողովներում (կոնֆերանսներում)» բառերով.

6) օրենսգրքի 13 հոդվածում «բանվորների ու ծառայողների կոլեկտիվի» բառերը փոխարինել «աշխատավորական կոլեկտիվի» բառերով.

7) օրենսգրքի 140 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 140.

Աշխատանքային կարգապահության ապահովումը

 

Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում աշխատանքային կարգապահությունն ապահովվում է աշխատանքի նկատմամբ գիտակցական վերաբերմունքով, համոզման մեթոդով, ինչպես նաև խրախուսանքով` բարեխիղճ աշխատանքի համար:

Աշխատավորական կոլեկտիվներում աշխատանքային կարգապահության խախտումների նկատմամբ ստեղծվում է անհանդուրժողականության մթնոլորտ, աշխատանքային պարտականությունները անբարեխղճորեն կատարող աշխատողների նկատմամբ` ընկերական խստապահանջության մթնոլորտ: Առանձին անբարեխիղճ աշխատողների նկատմամբ անհրաժեշտության դեպքում կիրառվում են կարգապահական և հասարակական ներգործության միջոցներ»:

8) Օրենսգրքի 142 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում աշխատանքային կարգուկանոնը որոշվում է աշխատանքային ներքին կարգապահական կանոններով, որ հաստատում են աշխատավորական կոլեկտիվները ադմինիստրացիայի և արհմիութենական կոմիտեի ներկայացմամբ` տիպային կանոնների հիման վրա»:

9) Օրենսգրքի 155 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 155.

Աշխատանքային կարգապահության խախտման հարցի հանձնումը աշխատավորական կոլեկտիվի, ընկերական դատարանի կամ հասարակական կազմակերպության քննարկմանը

 

Ադմինիստրացիան իրավունք ունի կարգապահական տույժ կիրառելու փոխարեն աշխատանքային կարգապահության խախտման հարցը հանձնել աշխատավորական կոլեկտիվի, ընկերական դատարանի կամ հասարակական կազմակերպության քննարկմանը»:

10) Օրենսգրքի 156 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ մասով`

«Աշխատավորական կոլեկտիվները քննարկում և հավանություն են տալիս աշխատանքի պայմանների բարելավման, աշխատանքի պաշտպանության և սանիտարական-առողջարարական միջոցառումների կոմպլեքսային պլաններին և վերահսկում այդ պլանների կատարումը»:

11) Օրենսգրքի 165 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով`

«Աշխատավորական կոլեկտիվները վերահսկում են ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում բոլոր աշխատողների կողմից աշխատանքի պաշտպանության կանոնների և հրահանգների կատարումը»:

12) Օրենսգրքի 167 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով`

«Աշխատավորական կոլեկտիվները վերահսկում են աշխատանքի պաշտպանության համար նախատեսված միջոցների օգտագործումը»:

13) 15-րդ գլխի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Արհեստակցական միությունները: Բանվորների և ծառայողների մասնակցությունը ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կառավարմանը»:

14) Օրենսգրքի 250 հոդվածի երկրորդ մասում «արտադրության կառավարմանը» բառերը փոխարինել «ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կառավարմանը» բառերով.

15) Օրենսգրքի 251, 252, 253 հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 251.

Բանվորների և ծառայողների իրավունքը մասնակցելու ձեռնարկությունների, հիմնարկների կազմակերպությունների կառավարմանը

 

Բանվորները և ծառայողները իրավունք ունեն մասնակցելու ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կառավարմանը աշխատավորական կոլեկտիվների ընդհանուր ժողովների (կոնֆերանսների), արհեստակցական միությունների և հասարակական այլ կազմակերպությունների, ժողովրդական վերահսկողության մարմինների, արտադրական խորհրդակցությունների և աշխատավորական կոլեկտիվներում գործող այլ հասարակական մարմինների միջոցով, առաջարկություններ մտցնելու ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների աշխատանքը բարելավելու, ինչպես նաև սոցիալ-կուլտուրական և կենցաղային սպասարկման հարցերի մասին:

 

Հոդված 252.

Ադմինիստրացիայի պարտականությունները ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կառավարմանը բանվորների ու ծառայողների մասնակցությունն ապահովող պայմաններ ստեղծելու ուղղությամբ

 

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ադմինիստրացիան պարտավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք ապահովեն բանվորների ու ծառայողների մասնակցությունը ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կառավարմանը:

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձինք պարտավոր են սահմանված ժամկետում քննության առնել բանվորների ու ծառայողների քննադատական դիտողություններն ու առաջարկությունները և նրանց հայտնել ձեռնարկված միջոցների մասին:

 

Հոդված 253.

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի մասնակցությունը պլանների նախագծերի մշակմանը

 

Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեն մասնակցում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արտադրական պլանների, նոր տեխնիկայի արմատավորման, կապիտալ շինարարության պլանների նախագծերի, բնակելի շենքերի ու կուլտուր-կենցաղային օբյեկտների շինարարության ու նորոգման պլանների, ինչպես նաև կոլեկտիվի սոցիալական զարգացման պլանների նախագծերի մշակմանը»:

16) Օրենսգրքի 254 հոդվածի 2-րդ կետում «հաստատում է այդ ֆոնդերի ծախսման նախահաշիվները» բառերը փոխարինել «հաստատում է այդ ֆոնդերի ծախսման նախահաշիվները` աշխատավորական կոլեկտիվների կողմից քննարկվելուց և հավանություն ստանալուց հետո» բառերով:

2. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 1982 թվականի դեկտեմբերի 3-ին ընդունած Հայկական ՍՍՀ բնակարանային օրենսգրքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1982 թ., N 23, հոդվ. 278).

1) օրենսգրքի 19 հոդվածում`

վերնագիրը «Հասարակական կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «աշխատավորական կոլեկտիվների» բառերով.

առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Արհեստակցական միությունները, մյուս հասարակական կազմակերպությունները, աշխատավորական կոլեկտիվները ՍՍՀ Միության և Հայկական ՍՍՀ օրենսդրությանը և հասարակական կազմակերպությունների կանոնագրքերին (կանոնադրություններին) համապատասխան, ինչպես նաև քաղաքացիները մասնակցում են պետական և հանրային բնակարանային ֆոնդի կառավարմանը և պահպանության ապահովմանը»:

2) Օրենսգրքի 22 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 22.

Բնակարանային ֆոնդի օգտագործումը և պահպանումը բարելավելու վերաբերյալ հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների առաջարկությունները հաշվի առնելը

 

Պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաև պաշտոնատար անձինք պարտավոր են ըստ ամենայնի հաշվի առնել հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների առաջարկությունները բնակարանային ֆոնդի օգտագործումը և պահպանումը բարելավելու միջոցառումներ իրականացնելիս»:

3. «Առողջապահության վերաբերյալ» Հայկական ՍՍՀ 1970 թվականի դեկտեմբերի 18-ի օրենքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1971 թ., N 2, հոդվ. 20, 1979 թ., N 22, հոդվ. 204).

1) օրենքի 5 հոդվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«12) բնակչության առողջության պահպանման գործին հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների լայն մասնակցության միջոցով».

2) օրենքի 24 հոդվածի երրորդ մասից հանել «և Հայկական ՍՍՀ» բառերը:

4. Հայկական ՍՍՀ 1970 թվականի դեկտեմբերի 18-ի օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ հողային օրենսգրքի (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1971 թ., N 2, հոդվ. 18, 1980 թ., N 18, հոդվ. 201) 72 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 72.

Հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների մասնակցությունը հողերի ռացիոնալ օգտագործման և պահպանության միջոցառումների իրականացմանը

 

Արհեստակցական միությունները, երիտասարդական կազմակերպությունները, բնության պահպանության ընկերությունը, գիտական ընկերությունները և մյուս հասարակական կազմակերպությունները, աշխատավորական կոլեկտիվները, ինչպես նաև քաղաքացիները պետական մարմիններին աջակցություն են ցույց տալիս հողերի ռացիոնալ օգտագործման և պահպանության միջոցառումների իրականացման գործում:

Հասարակական կազմակերպությունները և աշխատավորական կոլեկտիվները մասնակցում են հողերի ռացիոնալ օգտագործման ու պահպանության ապահովմանը նպատակամղված գործունեությանը` ՍՍՀ Միության և Հայկական ՍՍՀ օրենսդրությանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կանոնագրքերին (կանոնադրություններին) համապատասխան:

Պետական մարմինները հողերի ռացիոնալ օգտագործման ու պահպանության միջոցառումներ իրականացնելիս պարտավոր են ըստ ամենայնի հաշվի առնել հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների առաջարկությունները»:

5. Հայկական ՍՍՀ 1976 թվականի հունիսի 25-ի օրենքով հաստատված ընդերքի վերաբերյալ Հայկական ՍՍՀ օրենսգրքի (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1976 թ., N 11, հոդվ. 75) 64 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 64.

Հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների մասնակցությունը ընդերքի պահպանությանը և դրա ռացիոնալ օգտագործման միջոցառումների իրականացմանը

 

Արհեստակցական միությունները, երիտասարդական կազմակերպությունները, բնության պահպանության ընկերությունը, գիտական ընկերությունները և մյուս հասարակական կազմակերպությունները, աշխատավորական կոլեկտիվները, ինչպես նաև քաղաքացիները պետական մարմիններին աջակցում են ընդերքի պահպանության և նրա ռացիոնալ օգտագործման միջոցառումների իրականացման գործում:

Հասարակական կազմակերպությունները և աշխատավորական կոլեկտիվները ընդերքի պահպանության և նրա ռացիոնալ օգտագործման ապահովմանը նպատակամղված գործունեությանը մասնակցում են ՍՍՀ Միության և Հայկական ՍՍՀ օրենսդրությանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կանոնագրքերին (կանոնադրություններին) համապատասխան:

Քաղաքացիները պետական մարմիններին աջակցություն ցույց տալով ընդերքի պահպանության և նրա ռացիոնալ օգտագործման միջոցառումների իրականացման գործում, մասնակցում են անհրաժեշտ աշխատանքների կատարմանը, առաջարկություններ են մտցնում ընդերքի պահպանությունը և նրա ռացիոնալ օգտագործումը բարելավելու վերաբերյալ, հայտնում ընդերքի պահպանության և օգտագործման կանոնների` իրենց հայտնի խախտումների մասին:

Պետական մարմինները պարտավոր են ընդերքի պահպանության և ռացիոնալ օգտագործման միջոցառումներն իրականացնելիս ըստ ամենայնի հաշվի առնել հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների առաջարկությունները»:

6. Հայկական ՍՍՀ 1973 թվականի մայիսի 25-ի օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ ջրային օրենսգրքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1973 թ., N 10, հոդվ. 68, 1980 թ., N 18, հոդվ. 202).

1) 3-րդ գլխի վերնագիրը «Հասարակական կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «աշխատավորական կոլեկտիվների» բառերով.

2) օրենսգրքի 10 և 11 հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

Հոդված 10.

Հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների աջակցությունը ջրերի ռացիոնալ օգտագործման և պահպանման միջոցառումների իրականացման գործում

 

Արհեստակցական միությունները, երիտասարդական կազմակերպությունները, բնության պահպանության ընկերությունը, գիտական ընկերությունները և մյուս հասարակական կազմակերպությունները, աշխատավորական կոլեկտիվները, ինչպես նաև քաղաքացիները պետական մարմիններին աջակցում են ջրերի ռացիոնալ օգտագործման ու պահպանման միջոցառումների իրականացման գործում:

 

Հոդված 11.

Ջրերի ռացիոնալ օգտագործման ու պահպանման միջոցառումներին հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների մասնակցության կարգը

 

Հասարակական կազմակերպությունները և աշխատավորական կոլեկտիվները ջրերի ռացիոնալ օգտագործումն ու պահպանումը ապահովող գործունեությանը մասնակցում են ՍՍՀ Միության ու Հայկական ՍՍՀ օրենսդրությանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կանոնագրքերին (կանոնադրություններին) համապատասխան:

Պետական մարմինները պարտավոր են ջրերի ռացիոնալ օգտագործման և պահպանման միջոցառումներ իրականացնելիս ըստ ամենայնի հաշվի առնել հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների առաջարկությունները»:

7. Հայկական ՍՍՀ 1979 թվականի հունիսի 29-ի օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ անտառային օրենսգրքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1979 թ., N 2, հոդվ. 97).

1) 3-րդ գլխի վերնագիրը «Հասարակական կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «աշխատավորական կոլեկտիվների» բառերով.

2) օրենսգրքի 12 և 13 հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 12.

Հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների աջակցությունը անտառների ռացիոնալ օգտագործման, վերարտադրության, պահպանության ու պաշտպանության միջոցառումների իրականացման գործում

 

Արհեստակցական միությունները, երիտասարդական կազմակերպությունները, բնության պահպանության ընկերությունը, գիտական ընկերությունները և մյուս հասարակական կազմակերպությունները, աշխատավորական կոլեկտիվները, ինչպես նաև քաղաքացիները պետական մարմիններին ու կոլտնտեսություններին աջակցություն են ցույց տալիս անտառների ռացիոնալ օգտագործման, վերարտադրության, պահպանության ու պաշտպանության միջոցառումների իրականացման գործում:

 

Հոդված 13.

Անտառների ռացիոնալ օգտագործման, վերարտադրության, պահպանության ու պաշտպանության ապահովմանն ուղղված գործունեությանը հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների մասնակցության կարգը

 

Հասարակական կազմակերպությունները և աշխատավորական կոլեկտիվները անտառների ռացիոնալ օգտագործման, վերարտադրության, պահպանության ու պաշտպանության ապահովմանն ուղղված գործունեությանը մասնակցում են ՍՍՀ Միության ու Հայկական ՍՍՀ օրենսդրությանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կանոնագրքերին (կանոնադրություններին) համապատասխան:

Քաղաքացիները աջակցություն են ցույց տալիս պետական մարմիններին ու կոլտնտեսություններին անտառների ռացիոնալ օգտագործման, վերարտադրության, պահպանության ու պաշտպանության միջոցառումների իրականացման գործում. մասնակցում են անհրաժեշտ աշխատանքների կատարմանը, առաջարկություններ են մտցնում անտառների օգտագործումը, վերարտադրությունը, պահպանությունն ու պաշտպանությունը բարելավելու վերաբերյալ, հայտնում անտառային օրենսդրությամբ նախատեսված կանոնների` իրենց հայտնի խախտումների մասին:

Պետական մարմինները անտառների ռացիոնալ օգտագործման, վերարտադրության, պահպանության ու պաշտպանության միջոցառումներն իրականացնելիս պարտավոր են ըստ ամենայնի հաշվի առնել հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների առաջարկությունները»:

8. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայկական ՍՍՀ 1981 թվականի դեկտեմբերի 4-ի օրենքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1981 թ., N 23, հոդվ. 269).

1) 4-րդ գլխի վերնագիրը «Հասարակական կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «աշխատավորական կոլեկտիվների» բառերով.

2) օրենքի 9, 10 և 13 հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 9.

Հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների աջակցությունը մթնոլորտային օդի պահպանության գործում

 

Արհեստակցական միությունները, երիտասարդական կազմակերպությունները, բնության պահպանության ընկերությունը, գիտական ընկերությունները և մյուս հասարակական կազմակերպությունները, աշխատավորական կոլեկտիվները, ինչպես նաև քաղաքացիները պետական մարմիններին աջակցություն են ցույց տալիս մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների իրականացման գործում:

 

Հոդված 10.

Մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված գործունեությանը հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների մասնակցության կարգը

 

Հասարակական կազմակերպությունները և աշխատավորական կոլեկտիվները մթնոլորտային օդի պահպանության ապահովմանն ուղղված գործունեությանը մասնակցում են ՍՍՀ Միության ու Հայկական ՍՍՀ օրենսդրությանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կանոնագրքերին (կանոնադրություններին) համապատասխան»:

 

«Հոդված 13.

Մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների առաջարկությունները հաշվի առնելու` պետական մարմինների պարտականությունները

 

Մթնոլորտային օդի պահպանության միջոցառումներն իրականացնելիս պետական մարմինները պարտավոր են ըստ ամենայնի հաշվի առնել հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների առաջարկությունները»:

9. «Կենտրոնական աշխարհի պահպանության և օգտագործման մասին» Հայկական ՍՍՀ 1981 թվականի դեկտեմբերի 4-ի օրենքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1981 թ., N 23, հոդվ. 271).

1) 4-րդ գլխի վերնագիրը «Հասարակական կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «աշխատավորական կոլեկտիվների» բառերով.

2) օրենքի 12, 13 և 17 հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 12.

Կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման միջոցառումներ իրականացնելու գործում հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների աջակցությունը պետական մարմիններին

 

Արհեստակցական միությունները, երիտասարդական կազմակերպությունները, բնության պահպանության Հայկական հանրապետական ընկերությունը, որսորդների և ձկնորսների ընկերությունները, գիտական ընկերությունները և մյուս հասարակական կազմակերպությունները, աշխատավորական կոլեկտիվները, ինչպես նաև քաղաքացիները պետական մարմիններին աջակցում են կենդանական աշխարհի պահպանության և ռացիոնալ օգտագործման միջոցառումների իրականացման գործում:

 

Հոդված 13.

Կենդանական աշխարհի պահպանության և օգտագործման միջոցառումների իրականացմանը հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների մասնակցության կարգը

 

Հասարակական կազմակերպությունները և աշխատավորական կոլեկտիվները կենդանական աշխարհի պահպանության և ռացիոնալ օգտագործման ապահովմանն ուղղված գործունեությանը մասնակցում են ՍՍՀ Միության և Հայկական ՍՍՀ օրենսդրությանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կանոնագրքերին (կանոնադրություններին) համապատասխան»:

 

«Հոդված 17.

Պետական մարմինների պարտականությունը` հաշի առնելու կենդանական աշխարհի պահպանության և ռացիոնալ օգտագործման վերաբերյալ հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների առաջարկությունները

 

Կենդանական աշխարհի պահպանության և ռացիոնալ օգտագործման միջոցառումներն իրականացնելիս պետական մարմինները պարտավոր են ըստ ամենայնի հաշվի առնել հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների առաջարկությունները»:

10. «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» Հայկական ՍՍՀ 1977 թվականի դեկտեմբերի 21-ի օրենքի (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1977 թ., N 24, հոդվ. 222) 12 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 12.

Հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների մասնակցությունը պատմության ու կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման միջոցառումների իրականացմանը

 

Արհեստակցական միությունները, երիտասարդական կազմակերպությունները, պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության Հայկական ընկերությունը, գիտական ընկերությունները, ստեղծագործական միությունները և մյուս հասարակական կազմակերպությունները, աշխատավորական կոլեկտիվները, ինչպես նաև քաղաքացիները պետական մարմիններին աջակցում են պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության, օգտագործման, հայտնաբերման, հաշվառման, վերականգնման և դրանց վերաբերյալ գիտելիքների տարածման միջոցառումների իրականացման գործում:

Հասարակական կազմակերպությունները և աշխատավորական կոլեկտիվները պատմության և կուլտուրայի հուշարձանների անվթարության ապահովմանն ուղղված աշխատանքին մասնակցում են ՍՍՀ Միության ու Հայկական ՍՍՀ օրենսդրությանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կանոնագրքերին (կանոնադրություններին) համապատասխան:

Պատմության և կուլտուրայի հուշարձանների անվթարության մասին հոգ տանելը Հայկական ՍՍՀ քաղաքացիների պարտքն ու պարտականությունն է»:

11. «Հայկական ՍՍՀ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների ընտրությունների մասին» Հայկական ՍՍՀ 1981 թվականի դեկտեմբերի 4-ի օրենքի (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1981 թ., N 23, հոդվ. 274) 26 հոդվածի երրորդ մասում և 35 հոդվածի երրորդ մասում «արհեստակցական միությունների ֆաբրիկային, գործարանային, տեղական կոմիտեները» բառերը փոխարինել «ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների արհմիութենական կոմիտեները» բառերով:

12. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1977 թվականի հուլիսի 27-ի հրամանագրով հաստատված ընկերական դատարանների կանոնադրության (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1977 թ., N 14, հոդվ. 135) 10 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին կետով`

«1) աշխատավորական կոլեկտիվների հանձնած նյութերով».

այդ հոդվածի 1, 2, 3, 4, 5 և 6 կետերը համապատասխանաբար համարել 2, 3, 4, 5, 6 և 7 կետեր:

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 
նախագահության նախագահ`

Բ. ՍԱՐԿԻՍՈՎ

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 
նախագահության քարտուղար`

Մ. ԲԱԽՉԻՆՅԱՆ

 

29 մայիսի 1985 թվականի,

քաղ. Երևան

N 107-XI.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան