ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
10 փետրվարի 2026 թ. |
N 488-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՐՇԱՎԻՐ ՇԱՎԱՐՇՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 6-րդ փողոցը (սկսվում է Դավթաշենի 1-ին փողոցից, 5-րդ փողոցին զուգահեռ հասնում Դավթաշենի կամրջի տարածք) անվանակոչել հայ մանկավարժ, պրոֆեսոր ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Արշավիր Շավարշյանի անվամբ՝ «Արշավիր Շավարշյան փողոց»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. փետրվարի 10 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2026 թվական: