600.0030.11.02.26
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
11 փետրվարի 2026 թվականի |
N 30-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N 161-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 522-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷՀՑ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) ԷՀՑ կանոնների 63-րդ կետում, 82-րդ կետի 6-րդ ենթակետում և 183.1-ին կետում «էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության» բառերը փոխարինել «ԷՀԱ» բառով.
2) ԷՀՑ կանոնների 99-րդ կետի 6-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.
«7) ՎԷԱ կայաններ։».
3) ԷՀՑ կանոնների 145-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«145. Էլեկտրաէներգետիկական համակարգի յուրաքանչյուր միացման կետում էլեկտրական էներգիայի մատակարարման (առաքման) հուսալիության ցուցանիշը՝ որպես տվյալ միացման կետում էլեկտրական էներգիա ստանալու կամ այն առաքելու տարեկան գումարային ժամերի և տարվա ընդհանուր ժամերի հարաբերություն, չպետք է պակաս լինի 0.99-ից։ Սույն կետում նշված ցուցանիշը կարող է պակաս լինել Համակարգի օպերատորի Կարգավարման կարգադրություններով պայմանավորված սահմանափակումների դեպքում:».
4) ԷՀՑ կանոնների 151-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«151. Համակարգի օպերատորը ԷՕԿ մասնակիցներին Կարգավարման գործընթացում ներառում է հետևյալ Համակարգային ծառայությունների մատուցման նպատակներով.
1) հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով՝ Բնականոն ռեժիմում և Արտառոց իրավիճակում.
2) ռեակտիվ հզորության և լարման կարգավորման նպատակով.
3) էլեկտրաէներգետիկական համակարգի լրիվ մարման դեպքում վերականգնման նպատակով։».
5) ԷՀՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 151.1- ուղղ.151.5-րդ կետերով.
«151.1. Հաշվեկշռման և հաճախականության կարգավորման Համակարգային ծառայության մատուցման նպատակով՝
1) Բնականոն ռեժիմում Կարգավարման ենթակա են ԷՕԿ բոլոր մասնակիցները՝ միայն Առաջնային պահուստի շրջանակում, բացառությամբ՝
ա․ ՀԾՄ-ի, որը Կարգավարման ենթակա է նաև Երկրորդային և Երրորդային պահուստների շրջանակում.
բ․ ՎԷԱ կայանների և միադրույք սակագնային համակարգում գործող սակագնային կարգավորման ենթակա ՊԷԱ կայանների, որոնք Կարգավարման ենթակա են նաև ՀԾՄ-ին բեռնաթափման ծառայություն մատուցելու նպատակով,
գ. ԷՀՑ կանոնների 151.4-րդ կետով նախատեսված դեպքի։
2) Արտառոց իրավիճակում Կարգավարման ենթակա են ԷՕԿ բոլոր մասնակիցները՝ Առաջնային, Երկրորդային և Երրորդային պահուստների շրջանակում։
151.2. Ռեակտիվ հզորության և լարման կարգավորման Համակարգային ծառայության մատուցման նպատակով Կարգավարման ենթակա են ԷՕԿ բոլոր մասնակիցները, բացառությամբ ՎԷԱ կայանների։
151.3. Էլեկտրաէներգետիկական համակարգի լրիվ մարման դեպքում վերականգնման Համակարգային ծառայության մատուցման նպատակով Կարգավարման ենթակա են Համակարգային նշանակության կայանները՝ համաձայն ԷՀՑ կանոնների 27-րդ գլխի։
151.4. Համակարգի օպերատորը իրավասու է Կարգավարել ԿԷԱ կայաններին, իսկ ԷՀՑ կանոնների 152.1-ին կետի պահանջի առաջնահերթ բավարարման դեպքում՝ նաև ՊԷԱ կայաններին, բացառությամբ միադրույք սակագնային համակարգում գործող ՊԷԱ կայանների, եթե օրական ԷՀԱՄ-ի ճշգրտման արդյունքում եզրակացրել է, որ նշված կայանների Կարգավարումը կանխելու է էլեկտրաէներգետիկական համակարգում Արտառոց իրավիճակի առաջացումը, կամ էլեկտրաէներգետիկական համակարգի իրական ժամանակում աշխատանքի Անցումային ռեժիմները չեն հանգեցնելու Արտառոց իրավիճակի առաջացման կամ տարաժամկետելու են այն։
151.5. ԷՀՑ կանոնների 151.1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ և 151.4-րդ կետով նախատեսված դեպքերում Համակարգի օպերատորը տրված Կարգավարման կարգադրության, այդ թվում՝ սույն կետում նշված կայանների Կարգավարման ժամկետի, դրանց նվազեցվող կամ ավելացվող հզորության չափաքանակների մասին հնարավորինս սեղմ ժամկետում համապատասխան հիմնավորումներով տեղեկացնում է այդ կայանին, Շուկայի օպերատորին, ՀԾՄ-ին և Հանձնաժողովին, իսկ ՊԷԱ կայանների և ՎԷԱ կայանների դեպքում՝ նաև Երաշխավորված մատակարարին։».
6) ԷՀՑ կանոնների 152.1-ին կետում «պարտավորությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ ԷՀՑ կանոնների 28.2-րդ գլխով նախատեսված դեպքի» բառերը.
7) ԷՀՑ կանոնների 156-րդ կետում «151-րդ կետով» բառերը փոխարինել «151-րդ և 151.1- ուղղ.151.5-րդ կետերով» բառերով.
8) ԷՀՑ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.2-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 28.2. ՎԷԱ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԻԱԴՐՈՒՅՔ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԷԱ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԱՐՈՒՄԸ
183.11. ՀԾՄ-ին, ՀԷԱ կայաններին, Սահմանափակման ենթակա արտադրողներին, ԿԷԱ կայաններին և երկդրույք սակագնային համակարգում գործող ՊԷԱ կայաններին առաջնահերթ Կարգավարման արդյունքում դեռևս ԷՀԱ ցուցանիշների խախտման կամ դրա վտանգի դեպքում Համակարգի օպերատորն իրավունք ունի ՎԷԱ կայանին և միադրույք սակագնային համակարգում գործող սակագնային կարգավորման ենթակա ՊԷԱ կայանին՝ ՀԾՄ-ին բեռնաթափման ծառայություն մատուցելու նպատակով, տալ էլեկտրական էներգիայի՝ էլեկտրական ցանց առաքումը սահմանափակելու վերաբերյալ Կարգավարման կարգադրություն՝ առավելագույնը տվյալ էլեկտրակայանին Հանձնաժողովի տրամադրած էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայով ամրագրված տեղակայված (դրվածքային) հզորության 95 տոկոսի չափով։
183.12. Համակարգի օպերատորը ԷՀՑ կանոնների 183.11-րդ կետով նախատեսված Կարգավարման կարգադրությունը տալիս է ըստ էլեկտրակայանների տեսակի՝ հետևյալ հերթականությամբ.
1) արևային էլեկտրակայաններ,
2) հողմային էլեկտրակայաններ,
3) հիդրոէլեկտրակայաններ,
4) այլ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներով գործող էլեկտրակայաններ։
183.13. ԷՀՑ կանոնների 183.11-րդ կետով նախատեսված Կարգավարման կարգադրությունը Համակարգի օպերատորը միևնույն տեսակի էլեկտրակայաններին տալիս է՝ հաշվի առնելով այդ կայանների ազդեցությունը ԷՀԱ ցուցանիշների վրա, իսկ հավասար պայմանի դեպքում՝ առաջնահերթ այն էլեկտրակայանին, որի՝ տվյալ տարվա էլեկտրական էներգիայի՝ ԷՀՑ կանոնների 183.11-րդ կետի հիմքով սահմանափակումների ընդամենը տևողությունն ամենափոքրն է, նշված պայմանի հավասարության դեպքում՝ ըստ Արտադրողի հարկ վճարողի հաշվառման համարի աճման։
183.14. Համակարգի օպերատորը ԷՀՑ կանոնների 183.11-րդ կետով նախատեսված Կարգավարման կարգադրությունը տալիս է ՇԿԾ-ի և էլեկտրոնային փոստի միջոցով մինչև ժամը 11:30-ը՝ հաջորդ օրվա համար՝ նշելով էլեկտրական ցանց առաքման ենթակա էլեկտրական էներգիայի սահմանափակման ամսաթիվը, ժամերը և հիմքը։ Սույն կետով նշված Կարգավարման կարգադրությունը Համակարգի օպերատորը կարող է ճշգրտել կամ չեղարկել Կարգավարման կարգադրության սզբից մինչև 1 ժամ առաջ։ Սույն կետով նախատեսված Կարգավարման կարգադրության վերաբերյալ օրական տեղեկատվությունը, ըստ էլեկտրակայանների և ժամերի, Համակարգի օպերատորը տեղադրում է ՇԿԾ-ում՝ մինչև տվյալ օրվան հաջորդող օրվա ժամը 11:30-ը, որի հասանելիությունը ՎԷԱ կայանների և միադրույք սակագնային համակարգում գործող սակագնային կարգավորման ենթակա ՊԷԱ կայանների համար ապահովում է Շուկայի օպերատորը։
183.15. ՎԷԱ կայանը և միադրույք սակագնային համակարգում գործող սակագնային կարգավորման ենթակա ՊԷԱ կայանը Համակարգի օպերատորի կողմից ԷՀՑ կանոնների 183.11-րդ կետով նախատեսված Կարգավարման կարգադրությունը ԷՀՑ կանոնների սույն գլխի համաձայն ստանալու դեպքում պարտավոր է ապահովել դրա կատարումը։ Համակարգի օպերատորի Կարգավարման կարգադրությամբ նախատեսված հզորությունից թույլատրելի շեղումը կազմում է 5 տոկոս։
183.16. ԷՀՑ կանոնների 183.11-րդ կետով նախատեսված Կարգավարման կարգադրության շրջանակում ՎԷԱ կայանը և միադրույք սակագնային համակարգում գործող սակագնային կարգավորման ենթակա ՊԷԱ կայանը ՀԾՄ-ին մատուցված բեռնաթափման ծառայության դիմաց վճարվում է ՀԾՄ-ի կողմից՝ համաձայն ԷՄՇ կանոնների։».
9) ԷՀՑ կանոնների 190-րդ կետում «ժամը» բառից հետո լրացնել «, բացառությամբ 28.1-ին և 28.2-րդ գլուխներով նախատեսված դեպքերի» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մարտի 1-ից։
|
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Մ. Մեսրոպյան |
|
ք. Երևան 11 փետրվարի 2026 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|