ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
10 փետրվարի 2026թ. |
N 490-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 372-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի հունիսի 24-ի «Երևան քաղաքում Օֆելյա Համբարձումյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին» N 372-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները.
1) Որոշման 1-ին կետում «(սկսվում է Տիգրան Պետրոսյան փողոցից, հասնում՝ 6/7 հասցեի հարակից տարածք)» բառերը փոխարինել «(սկսվում է Տ. Պետրոսյան փողոցից, հասնում հ.01-004-0001-0178 ծածկագրով գույք)» բառերով,
2) Որոշման 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Օֆելյա Համբարձումյան փողոցից սկսվող և հ.01-004-0001-0173 ծածկագրով գույք հասնող հատվածն անվանակոչել Օֆելյա Համբարձումյան փողոց, 1-ին նրբանցք:
1.2. Օֆելյա Համբարձումյան փողոցից սկսվող և հ.01-004-0001-0173 ծածկագրով գույք հասնող հատվածն անվանակոչել Օֆելյա Համբարձումյան փողոց, 2-րդ նրբանցք:
1.3. Օֆելյա Համբարձումյան փողոցից սկսվող և հ.01-004-0001-0173 ծածկագրով գույք հասնող հատվածն անվանակոչել Օֆելյա Համբարձումյան փողոց, 3-րդ նրբանցք:
1.4. Օֆելյա Համբարձումյան փողոցից սկսվող և հ.01-004-0001-0173 ծածկագրով գույք հասնող հատվածն անվանակոչել Օֆելյա Համբարձումյան փողոց, 4-րդ նրբանցք:
1.5. Օֆելյա Համբարձումյան փողոցից սկսվող և հ.01-004-0001-0122 ծածկագրով գույք հասնող հատվածն անվանակոչել Օֆելյա Համբարձումյան փողոց, 5-րդ նրբանցք:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026թ. փետրվարի 10 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2026 թվական: