ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գանգատներ թիվ 8226/19 և 31688/20
Շահանե ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի և Վաչիկ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի
(տե՛ս կից աղյուսակում)
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, (Հինգերորդ բաժանմունք) 2025 թվականի նոյեմբերի 6-ին, հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,
Դիանա Սարկու [Diana Sârcu],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,
և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով կից աղյուսակում տարբեր ևրերի ներկայացված նշված գանգատները,
հաշվի առնելով գործերը հաշտության համաձայնությամբ կարգավորելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները,
անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետևյալ որոշումը.
ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Դիմումատուների ցանկը ներկայացված է կից աղյուսակում:
Դիմումատուների՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն ներկայացված՝ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում իրենց որդիների մահվան և գործով ենթադրյալ անարդյունավետ քննության վերաբերյալ բողոքներն ուղարկվել են Հայաստանի Կառավարություն (Կառավարություն)։
Դատարանն ստացել է գործը բարեկամական ճանապարհով ձեռք բերված համաձայնությամբ կարգավորելու վերաբերյալ կողմերի կողմից ստորագրված հայտարարությունները, ըստ որոնց՝ դիմումատուները համաձայնել են հրաժարվել Հայաստանի դեմ հետագա ցանկացած պահանջից այն փաստերի առնչությամբ, որոնք հիմք են հանդիսացել սույն գանգատները ներկայացնելու համար՝ կից աղյուսակում մանրամասնորեն ներկայացված գումարները Կառավարության կողմից իրենց վճարելու պարտավորությունը կատարելու պայմանով: Այդ գումարները կփոխարկվեն պատասխանող պետության արժույթի՝ վճարման ևրվա դրությամբ գործող փոխարժեքով, որը ենթակա է վճարման Դատարանի կողմից կայացված որոշման մասին ծանուցելու ևրվանից հետո երեք ամսվա ընթացքում: Վերոնշյալ եռամսյա ժամկետում նշված գումարները չվճարելու դեպքում Կառավարությունը պարտավորվում է այդ ժամկետը լրանալու ևրվանից մինչև վճարման ևրն այդ գումարների համար վճարել պարզ տոկոսներ՝ չվճարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ:
Վճարումները համարվելու են գործերի վերջնական լուծում:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հաշվի առնելով գանգատների առարկայի համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ՝ մեկ որոշմամբ։
Դատարանը հաշվի է առնում կողմերի միջև գործը բարեկամական ճանապարհով կարգավորելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը: Դատարանը գտնում է, որ համաձայնությունը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա, ինչը սահմանված է Կոնվենցիայով և համապատասխան Արձանագրություններով, և չի գտնում որևէ պատճառ, որը կարդարացներ գանգատների շարունակական քննությունը։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ նպատակահարմար է գործերը քննվող գործերի ցուցակից հանելը։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Որոշում է միացնել գանգատները.
Որոշում է գանգատները հանել իր կողմից քննվող գործերի ցուցակից՝ Կոնվենցիայի 39-րդ հոդվածին համապատասխան:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի նոյեմբերի 27-ին։
|
Վիկտորիա Մարադուդինա՝ |
Անդրեաս Զունդ՝ |
|
Քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար |
Նախագահ |
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատների ցանկը
(զինվորական ծառայության ընթացքում մահն ու գործով ենթադրյալ անարդյունավետ քննությունը)
|
Թիվ |
Գանգատ թիվ, ներկայացնելու ամսաթիվը |
Դիմումատուի անունը Ծննդյան տարեթիվը |
Ներկայացուցչի անունը և գտնվելու վայրը |
Կառավա-րության հայտարա-րությունն ստանալու ամսաթիվը |
Դիմումատուի հայտարա-րությունն ստանալու ամսաթիվը |
Յուրաքանչյուր դիմումատուի մասով ոչ նյութական վնասի, ինչպես նաև ծախսերի և ծախքերի համար շնորհված գումարը (եվրոյով)1 |
|
1. |
8226/ 19 16.01.2019 |
Շահանե ՎԱՐԴԱՆՅԱՆ 1976 |
Զալյան Արայիկ Վանաձոր |
15.07.2025 |
15.07.2025 |
15 000 |
|
2. |
31688/ 20 02.07.2020 |
Վաչիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ 1970 |
Չատինյան Անի Վանաձոր |
03.07.2025 |
03.07.2025 |
20 000 |
____________________
1 Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|