ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՕՐԵՆՔԻ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՈՐՈՇ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հանրակրթական ու պրոֆեսիոնալ դպրոցի ռեֆորմի հիմնական ուղղությունների կապակցությամբ և ՍՍՀ Միության ու միութենական հանրապետությունների ժողովրդական կրթության օրենսդրության հիմունքների նոր խմբագրության հաստատման կապակցությամբ ՍՍՀՄ որոշ օրենսդրական ակտերի մեջ փոփոխություններ մտցնելու մասին» 1985 թվականի նոյեմբերի 27-ի ՍՍՀՄ օրենքին համապատասխան և ժողովրդական կրթության մասին Հայկական ՍՍՀ օրենքի նոր խմբագրությունը հաստատելու կապակցությամբ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն սովետը որոշում է.
Հայկական ՍՍՀ օրենսդրական ակտերում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
Հոդված 1. Հայկական ՍՍՀ առողջապահության վերաբերյալ 1970 թվականի դեկտեմբերի 18-ի օրենքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1971 թ., N 2, հոդվ. 20).
1) օրենքի 10 հոդվածում`
հոդվածի վերնագրում «մանկական հիմնարկների» բառերը փոխարինել «մանկական նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկների, հանրակրթական դպրոցների» բառերով.
երկրորդ մասը «արտադպրոցական հիմնարկների» բառերից հետո լրացնել «հանրակրթական» բառով.
2) օրենքի 25 հոդվածի առաջին մասում «շենքերի և աշխատատեղերի» բառերը փոխարինել «և այլ շինությունների, աշխատատեղերի, ուսումնադաստիարակչական հիմնարկների շենքերի ու շինությունների, այլ կառուցվածքների» բառերով.
3) օրենքի 52 հոդվածի երկրորդ մասում «հղի կանանց և երեխաներով մայրերի համար սանատորիաների ու հանգստյան տների, մանկամսուրների, մանկապարտեզների և այլ մանկական հիմնարկների» բառերը փոխարինել «հղի կանանց և երեխա ունեցող մայրերի համար սանատորիաների, առողջապահության այլ հիմնարկների, հանգստյան տների, մանկամսուրների, մանկապարտեզների և մանկական նախադպրոցական այլ հիմնարկների» բառերով.
4) օրենքի 55 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 55. | Հոգատարությունը երեխաների ու դեռահասների առողջության ամրապնդման և պահպանման նկատմամբ |
Առողջ, ներդաշնակորեն զարգացած երիտասարդ սերունդ դաստիարակելու նպատակով պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, կոլտնտեսությունները, այլ կոոպերատիվ, արհմիութենական և մյուս հասարակական կազմակերպությունները սահմանված կարգով ապահովում են մանկական նախադպրոցական ու արտադպրոցական հիմնարկների, հանրակրթական դպրոցների, պրոֆեսիոնալ-տեխնիկական ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և մյուս ուսումնադաստիարակչական հիմնարկների լայն ցանցի զարգացումը: Այդ ուսումնադաստիարակչական հիմնարկներում երեխաներն ու դեռահասներն ապահովվում են առողջության պահպանման ու ամրապնդման և հիգիենիկ դաստիարակության համար անհրաժեշտ պայմաններով: Երեխաների ու դեռահասների ուսումնական-աշխատանքային, ուսումնաարտադրական բեռնվածությունը, ինչպես նաև պարապմունքների օրինակելի ռեժիմը որոշվում են ՍՍՀՄ առողջապահության մինիստրության հետ համաձայնեցնելով:
ՍՍՀՄ առողջապահության մինիստրությունը, Հայկական ՍՍՀ առողջապահության մինիստրությունը, ժողովրդական դեպուտատների համապատասխան սովետների գործադիր կոմիտեների առողջապահության բաժինները, ինչպես նաև իրենց տնօրինության ներքո առողջապահության հիմնարկներ ունեցող մինիստրությունները, պետական կոմիտեներն ու գերատեսչությունները կազմակերպում են մանկական նախադպրոցական հիմնարկների սաների, միջնակարգ հանրակրթական դպրոցների, պրոֆեսիոնալ-տեխնիկական ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների և մյուս ուսումնադաստիարակչական հիմնարկների սովորողների հետ կատարվող բուժպրոֆիլակտիկ և սանիտարահիգիենիկ աշխատանքը:
Մանկական նախադպրոցական ու արտադպրոցական հիմնարկներում, հանրակրթական դպրոցներում, պրոֆեսիոնալ տեխնիկական, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում և ուսումնադաստիարակչական մյուս հիմնարկներում երեխաների ու դեռահասների առողջության պահպանման և առողջարարական միջոցառումների անցկացման վերահսկողությունն իրականացնում են առողջապահության մարմիններն ու հիմնարկները ժողովրդական կրթության պետական կառավարման մարմինների և այդ ուսումնադաստիարակչական հիմնարկները տնօրինող մյուս պետական մարմինների հետ համատեղ` հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ».
5) օրենքի 56 հոդվածի առաջին և երկրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մանկական նախադպրոցական և որոշ այլ ուսումնադաստիարակչական հիմնարկներում երեխաների խնամքի հիմնական ծախսերը կատարվում են պետական բյուջեի հաշվին, ինչպես նաև այդ նպատակներով պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ, արհմիութենական և մյուս հասարակական կազմակերպությունների կողմից հատկացվող միջոցների հաշվին:
Ֆիզիկական կամ մտավոր զարգացման թերություններ ունեցող երեխաներն ու դեռահասները պահվում են մանկական հատուկ տներում, հատուկ նշանակության մանկական նախադպրոցական հիմնարկներում, մանկատներում, մյուս ուսումնադաստիարակչական հիմնարկներում կամ ընդհանուր նշանակության ուսումնադաստիարակչական հիմնարկներին առընթեր հատուկ խմբերում` պետության հաշվին».
6) օրենքի 57 հոդվածում`
վերնագիրը և առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 57. |
Վերահսկողությունը դպրոցականների աշխատանքային ուսուցման, հանրօգուտ, արտադրողական աշխատանքի, պրոֆեսիոնալ-տեխնիկական ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում դեռահասների արտադրական ուսուցման, արտադրությունում դեռահասների պրոֆեսիոնալ ուսուցման և դեռահասների աշխատանքի պայմանների նկատմամբ |
Դպրոցականների աշխատանքային ուսուցումը, դրա հետ կապված հանրօգուտ, արտադրողական աշխատանքը, դեռահասների արտադրական ուսուցումը պրոֆեսիոնալ-տեխնիկական ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, արտադրության մեջ դեռահասների պրոֆեսիոնալ ուսուցումը թույլատրվում են այն մասնագիտությունների գծով, որոնք համապատասխանում են նրանց տարիքին, ֆիզիկական ու մտավոր զարգացմանն ու առողջական վիճակին և իրականացվում են սիստեմատիկ բժշկական վերահսկողության ներքո».
հոդվածը առաջին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Այն մասնագիտությունների ցանկը, որոնց գծով իրականացվում են դպրոցականների աշխատանքային ուսուցումը, հանրօգուտ, արտադրողական աշխատանքը, դեռահասների արտադրական ուսուցումը պրոֆեսիոնալ-տեխնիկական ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, արտադրության մեջ դեռահասների մասնագիտական ուսուցումը, հաստատվում է սահմանված կարգով, համաձայնեցնելով ՍՍՀՄ առողջապահության մինիստրության հետ: Այդ մասնագիտությունների գծով ուսուցմանը խանգարող բժշկական ցուցումների ցանկը որոշում է ՍՍՀՄ առողջապահության մինիստրությունը».
այդ հոդվածի երկրորդ մասը համարել երրորդ մաս:
Հոդված 2. Հայկական ՍՍՀ 1972 թվականի հունիսի 16-ի օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ աշխատանքային օրենսգրքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1972 թ., N 12, հոդվ. 106).
1) օրենսգրքի 204 հոդվածի երկրորդ մասում «անմիջականորեն արտադրությունում ուսուցման» բառերը փոխարինել «արտադրությունում պրոֆեսիոնալ ուսուցում» բառերով.
2) օրենսգրքի 206 հոդվածի վերնագիրը և առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 206. |
Տեղապահումը (բրոնյան) արտադրության մեջ երիտասարդներին աշխատանքի և պրոֆեսիոնալ ուսուցման ընդունելիս |
Բոլոր ձեռնարկությունների և կազմակերպությունների համար սահմանվում է տեղապահում (բրոնյա) հանրակրթական դպրոցներ, պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններ ավարտած երիտասարդներին, ինչպես նաև տասնութ տարեկանից ցածր մյուս անձանց արտադրության մեջ աշխատանքի և պրոֆեսիոնալ ուսուցման ընդունելու համար».
3) օրենսգրքի 207 հոդվածում «Պրոֆեսիոնալ-տեխնիկական և տեխնիկական ուսումնարաններն» բառերը փոխարինել «Պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններն» բառերով.
4) օրենսգրքի 210 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 210. | Արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցման կազմակերպումը |
Բանվորների ու ծառայողների, հատկապես երիտասարդների պրոֆեսիոնալ պատրաստականության և որակավորումը բարձրացնելու համար ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ադմինիստրացիան անհատական, բրիգադային, դասընթացային և արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցման այլ ձևեր է կազմակերպում ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության հաշվին».
5) օրենսգրքի 212 և 213 հոդվածներում «Արտադրական ուսուցումն», «Արտադրական ուսուցում» բառերը փոխարինել համապատասխանաբար «Արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցումն», «Արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցում» բառերով.
6) օրենսգրքի 214 հոդվածում «արտադրական ուսուցում անցնելը, հանրակրթական և պրոֆեսիոնալ պատրաստությունը» բառերը փոխարինել «արտադրությունում պրոֆեսիոնալ ուսուցում անցնելը, ընդհանուր միջնակարգ և պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթությունը» բառերով.
7) օրենսգրքի 219 հոդվածի վերնագիրը «Հանրակրթական» բառից հետո լրացնել «դպրոցներում» բառով.
8) օրենսգրքի 220 հոդվածում «Երեկոյան (հերթափոխային) պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում» բառերը փոխարինել «Ուսուցման երեկոյան (հերթափոխային) ձևով գործող միջնակարգ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարաններում, ուսումնարանների երեկոյան (հերթափոխային) բաժանմունքներում» բառերով:
Հոդված 3. Հայկական ՍՍՀ 1982 թվականի դեկտեմբերի 3-ի օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ բնակարանային օրենսգրքի (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1982 թ., N 23, հոդվ. 279) 38 հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակության տասնմեկերորդ պարբերությամբ.
«Հանրակրթական դպրոցների և պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին և մյուս մանկավարժական աշխատողներին»:
Հոդված 4. Հայկական ՍՍՀ 1971 թվականի հուլիսի 7-ի օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ ուղղիչ աշխատանքային օրենսգրքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1971 թ., N 12, հոդվ. 134).
1) օրենսգրքի 7 հոդվածի առաջին մասում «հանրակրթական և պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսուցումը» բառերը փոխարինել «հանրակրթական և պրոֆեսիոնալ պատրաստականությունը» բառերով.
2) օրենսգրքի 40 հոդվածի առաջին մասում «հանրակրթական կամ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսուցումը» բառերը փոխարինել «ընդհանուր կրթությունը կամ պրոֆեսիոնալ պատրաստականությունն» բառերով.
3) տասներորդ գլխի վերնագիրը և 59, 60, 61, 62, 63 և 64 հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐՈՐԴ
ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
| «Հոդված 59. | Ազատազրկված անձանց ընդհանուր միջնակարգ կրթությունը, պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթությունը, արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցումը |
Ուղղիչ աշխատանքային հիմնարկներում իրականացվում են` դատապարտված երիտասարդների ընդհանուր միջնակարգ կրթությունը. մասնագիտություն չունեցող դատապարտյալների պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթությունը կամ պրոֆեսիոնալ ուսուցումը արտադրության մեջ:
Քառասունից բարձր տարիքի դատապարտյալները հանրակրթական ուսուցման, իսկ առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամները` նաև պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության կամ արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցման են ներգրավվում իրենց ցանկությամբ:
| Հոդված 60. | Դաստիարակչական աշխատանքային գաղութներում դատապարտյալների ուսուցումը աշխատանքային օրվա տևողության սահմաններում |
Դաստիարակչական աշխատանքային գաղութներում պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթությունը և պրոֆեսիոնալ ուսուցումը արտադրության մեջ իրականացվում է դատապարտյալների աշխատանքային օրվա տևողության սահմաններում:
| Հոդված 61. | Ուղղիչ աշխատանքային հիմնարկներում դատապարտյալներին աշխատանքից ազատելը քննությունների կապակցությամբ |
Ուղղիչ աշխատանքային հիմնարկներում դատապարտյալները քննություններ հանձնելու համար աշխատանքից ազատվում են ՍՍՀ Միության աշխատանքային օրենսդրությամբ և Հայկական ՍՍՀ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված ժամկետով: Այդ ժամանակամիջոցի համար նրանց աշխատավարձ չի հաշվարկվում, սնունդ տրվում է անվճար:
ՍՍՀՄ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների 31 հոդվածին համապատասխան, բոլոր տեսակների գաղութ-բնակավայրերում պատիժ կրող դատապարտյալների նյութական ապահովումը քննությունները հանձնելու ժամանակ իրականացվում է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի կողմից որոշվող կարգով ու պայմաններով:
Դաստիարակչական աշխատանքային գաղութներում պահվող դատապարտյալների կողմից դպրոցական, ինչպես նաև պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության կամ արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցման որակավորման քննություններին նախապատրաստվելու և հանձնելու ժամանակ գաղութի պետը սովորողներին ազատում է աշխատանքից Հայկական ՍՍՀ ներքին գործերի մինիստրության կողմից սահմանվող կարգով:
| Հոդված 62. | Ազատազրկված անձանց արտադրական որակավորման բարձրացումը |
Ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում կարող է կազմակերպվել ազատազրկված անձանց արտադրական որակավորման բարձրացում, ինչպես նաև տվյալ ուղղիչ աշխատանքային հիմնարկի արտադրության համար անհրաժեշտ նոր մասնագիտությունների ուսուցում:
| Հոդված 63. | Դատապարտյալների ուսուցումը հաշվի առնելը նրանց ուղղման ու վերադաստիարակման աստիճանը որոշելիս |
Ազատազրկված անձանց ընդհանուր միջնակարգ կրթությունը, պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթությունը և արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցումը խրախուսվում և հաշվի է առնվում նրանց ուղղման ու վերադաստիարակման աստիճանը որոշելիս:
| Հոդված 64. | Ազատազրկված անձանց ընդհանուր միջնակարգ կրթության, պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության և արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցման կազմակերպումը |
ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների 31 հոդվածին համապատասխան, ազատազրկված անձանց ընդհանուր միջնակարգ կրթության, պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության և արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցման կազմակերպումն իրականացվում է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի կողմից սահմանվող կարգով».
4) օրենսգրքի 817 հոդվածի առաջին մասը «պրոֆեսիոնալ ուսուցումը» բառերից հետո լրացնել «արտադրության մեջ» բառերով.
5) օրենսգրքի 113 հոդվածի երրորդ մասում «գիշերօթիկ դպրոցներ կամ այլ մանկական հիմնարկներ» բառերը փոխարինել «մանկատներ և հանրակրթական գիշերօթիկ դպրոցներ» բառերով.
6) օրենսգրքի 124 հոդվածի երկրորդ մասում «հանրակրթական և պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսուցման կազմակերպմանը» բառերը փոխարինել «ընդհանուր միջնակարգ կրթության, պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության և արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցման կազմակերպմանը» բառերով:
|
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի |
Հ. ՈՍԿԱՆՅԱՆ |
|
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի |
Ն. ՍՏԵՓԱՆՅԱՆ |
|
12 դեկտեմբերի 1986 թվականի, քաղ. Երևան N 742-XI. |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|