ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը որոշում է.
Հայկական ՍՍՀ բնակարանային օրենսգրքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1982 թ., N 23, հոդվ. 279) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1. 33 հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաշվառման ընդունված քաղաքացու մահվան դեպքում, եթե հիմքեր կան նրա ընտանիքը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող համարելու, նրա ընտանիքի անդամները պահպանում են հաշվառման մեջ գտնվելու իրավունքը»:
2. 40 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 40. | Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման և բնակելի տարածություն հատկացնելու կարգի կանոնադրությունը |
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման և բնակելի տարածություն հատկացնելու կարգի կանոնադրությունը հաստատում են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդը»:
3. 41 հոդվածը, առաջին մասից հետո, լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Քաղաքացիներին բնակելի տարածություն հատկացվում է բնակելի մակերեսի հաստատված նորմայի սահմաններում, բայց ոչ պակաս այն չափից, որը որոշել են Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդը»:
Այս կապակցությամբ 41 հոդվածի երկրորդ և երրորդ մասերը համապատասխանաբար համարել երրորդ և չորրորդ մասեր:
|
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի |
Բ. ՍԱՐԿԻՍՈՎ |
|
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի |
Մ. ԲԱԽՉԻՆՅԱՆ |
|
29 օգոստոսի 1984 թվականի, քաղ. Երևան N 2594-X. |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|