ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 19 ՀՈԴՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1986 թվականի ապրիլի 21-ի «Բանվորների և ծառայողների բնակարանային պայմանների բարելավման հարցերի լուծման գործում ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատավորական կոլեկտիվների իրավունքներն ընդլայնելու մասին» հրամանագրին համապատասխան Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը որոշում է.
Հայկական ՍՍՀ բնակարանային օրենսգրքի (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1982 թ., N 23, հոդվ. 279, 1984 թ., N 16, հոդվ. 163, 1985 թ., N 10, հոդվ. 132) 19 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով.
«Առաջնահերթ կարգով բնակելի տարածություններ ստանալու իրավունք ունեցող բանվորների և ծառայողների, ինչպես նաև աշխատանքում բարձր ցուցանիշներ ձեռք բերած և հասարակական կյանքին ակտիվորեն մասնակցող արտադրության նորարարների և առաջավորների համար ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատավորական կոլեկտիվների որոշմամբ կոլեկտիվ պայմանագրերում կարող են նախատեսվել ըստ աշխատանքի վայրի բնակելի մակերեսով ապահովելիս նրանց բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող համարելու արտոնյալ հիմքեր, ինչպես նաև այդ նպատակների համար հատկացվող բնակելի մակերեսի քանակը: Կոլեկտիվ պայմանագրերում արտադրության հիշյալ նորարարների և առաջավորների համար կարող է նախատեսվել բնակելի տարածությունների հատկացում առաջնահերթ կարգով»:
|
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի |
Հ. ՈՍԿԱՆՅԱՆ |
|
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի |
Ն. ՍՏԵՓԱՆՅԱՆ |
|
25 հունիսի 1986 թվականի, քաղ. Երևան N 588-XI. |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|