ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 19 ՀՈԴՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 588-XI.
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՍՍՀԳՍՏ 1986/12(872) 30 հունիսի, Հոդ.95
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահություն
Ընդունման ամսաթիվ
25.06.1986
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
25.06.1986

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 19 ՀՈԴՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1986 թվականի ապրիլի 21-ի «Բանվորների և ծառայողների բնակարանային պայմանների բարելավման հարցերի լուծման գործում ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատավորական կոլեկտիվների իրավունքներն ընդլայնելու մասին» հրամանագրին համապատասխան Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը որոշում է.

Հայկական ՍՍՀ բնակարանային օրենսգրքի (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1982 թ., N 23, հոդվ. 279, 1984 թ., N 16, հոդվ. 163, 1985 թ., N 10, հոդվ. 132) 19 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«Առաջնահերթ կարգով բնակելի տարածություններ ստանալու իրավունք ունեցող բանվորների և ծառայողների, ինչպես նաև աշխատանքում բարձր ցուցանիշներ ձեռք բերած և հասարակական կյանքին ակտիվորեն մասնակցող արտադրության նորարարների և առաջավորների համար ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատավորական կոլեկտիվների որոշմամբ կոլեկտիվ պայմանագրերում կարող են նախատեսվել ըստ աշխատանքի վայրի բնակելի մակերեսով ապահովելիս նրանց բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող համարելու արտոնյալ հիմքեր, ինչպես նաև այդ նպատակների համար հատկացվող բնակելի մակերեսի քանակը: Կոլեկտիվ պայմանագրերում արտադրության հիշյալ նորարարների և առաջավորների համար կարող է նախատեսվել բնակելի տարածությունների հատկացում առաջնահերթ կարգով»:

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 
նախագահության նախագահ`

Հ. ՈՍԿԱՆՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 
նախագահության քարտուղար`

Ն. ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

25 հունիսի 1986 թվականի,

քաղ. Երևան

N 588-XI.