ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«9» փետրվարի 2026 թ. |
N 08-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 3-ի «ՀՀՇՆ 31-03.04-2022 «Նախադպրոցական հաստատությունների շենքեր. Նախագծման նորմեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու մասին» N 25-Ն հրամանի հավելվածի (այսուհետ՝ Հավելված)՝
1) 4-րդ կետի.
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
», |
բ. 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
», |
գ. 36-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
», |
2) ամբողջ տեքստում «ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 263-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2014» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված N 2.III.1 սանիտարական նորմեր և կանոններ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոններ և հիգիենիկ նորմատիվներ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
3) 38-րդ կետում «հիմնական մասնաշենքից առնվազն 25 մետր հեռավորությամբ, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված N2.III.1 սանիտարական նորմերի և կանոնների» բառերը փոխարինել «հիմնական մասնաշենքից առնվազն 15մ հեռավորությամբ, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների» բառերով,
4) 39-րդ կետում «ՀՀ քաղաքաշինության նախարարի 2005 թվականի մայիսի 2-ի N 75-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ II-8.04.02-2005» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի N 10-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01.01-2024» բառերով,
5) 78-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
6) 95-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
7) 5-րդ աղյուսակի 2-րդ կետի 3-րդ ենթակետի «Շենքի կամ համալիրի բնութագիրը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ մինչև 5 խումբ (մինչև 50 երեխաների համար) տարողությամբ մանկապարտեզ (2-6 տարեկանների ընդգրկմամբ), որոնք տեղակայվում են ինչպես առանձին շենքերում, այնպես էլ ներկառուցված (ներկառուցված-կցակառուցված) կամ կցակառուցված բազմաբնակարան բնակելի շենքերին։»,
8) 207-րդ կետից «և սակավակազմ» բառերը հանել,
9) 7-րդ աղյուսակի.
ա. 3-րդ սյունակից «Սակավակազմ նախադպրոցական ուսումնական հաստատություններ,» բառերը հանել,
բ. 7-րդ կետից «Սակավակազմ նախադպրոցական ուսումնական հաստատությունների և» բառերը հանել:
2. Հավելվածը լրացնել նոր՝ 14.1-ին գլխով՝ հետևյալ բովանդակությամբ.
«14.1. ՍԱԿԱՎԱԿԱԶՄ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
136.1. Սակավակազմ նախադպրոցական ուսումնական հաստատությունները իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ են, որոնք կարող են տեղակայվել ինչպես առանձին շենքերում, այնպես էլ ներկառուցված (ներկառուցված-կցակառուցված) կամ կցակառուցված լինել բնակելի և հասարակական շենքերին։ Դրանք նախատեսվում են մինչև 5 խումբ (մինչև 50 երեխաների համար) տարողությամբ։
136.2. Սակավակազմ նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցապատման տարածքներում անհրաժեշտ է նախատեսել խաղային և տնտեսական գոտիներ: Խաղային գոտին պետք է ներառի խմբային, ընդհանուր ֆիզկուլտուրայի-մարմնամարզային հարթակներ և կանաչապատ տարածքներ, իսկ տնտեսական գոտիներում՝ ապրանքների բեռնաթափման համար տնտեսական հարթակ։ Խաղային գոտու համար պայմանների բացակայության դեպքում երեխաների խաղերը թույլատրվում է կազմակերպել սակավակազմ նախադպրոցական ուսումնական հաստատություններից դուրս և դրանց մինչև 70 մ հեռավորության վրա տեղակայված համապատասխան խաղային սարքավորումներով ու սանիտարահիգիենիկ պայմաններով ապահոված մանկական խաղահրապարակներում։
136.3. Սակավակազմ նախադպրոցական ուսումնական հաստատությունների աղբահավաք բեռնարկղը` կոնտեյները, պետք է տեղադրվի տնտեսական հրապարակի վրա, ջրանթափանց, բարեկարգ մակերեսով տարածքում՝ հաստատությունների շենքից ոչ պակաս, քան 15մ հեռավորության վրա, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների։
136.4. Սակավակազմ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտացված, ուղեկցող և ծառայողական-կենցաղային սենքերի, նախադպրոցական դաստիարակության խմբային սենքերի կազմում ներառվում են խմբային պարապմունքների, ուսուցչական անձնակազմի համար նախատեսված սենքերը, երաժշտական պարապմունքների և ֆիզկուլտուրայի դահլիճը, բժշկական օգնության սենքերը, խոհանոցային և սննդի բլոկները:
136.5. Սակավակազմ նախադպրոցական ուսումնական հաստատությունների բոլոր հիմնական սենքերը պետք է տեղակայել վերգետնյա հարկերում: Թույլատրվում է լվացքատան, բանջարեղենի մառանի, այգու գույքի պահեստի, լրացուցիչ սենքերի տեղաբաշխումը նկուղային և գետնախարսխային հարկերում: Ըստ անհրաժեշտության համապատասխան սանիտարահիգիենիկ նորմերի ապահովման դեպքում թույլատրվում է երաժշտական պարապմունքների և ֆիզկուլտուրայի դահլիճը տեղակայել կիսանկուղային հարկում։
136.6. Խոհանոցային և սննդի բլոկների կազմակերպման համար պայմանների բացակայության դեպքում, կառուցապատման սահմանափակ պայմաններում, գյուղական բնակավայրերում հարմարեցված շենքերում տեղակայված սակավակազմ նախադպրոցական ուսումնական հաստատություններում կարող է նախատեսվել սենքերի կրճատ հավաքակազմ՝ պահեստային սենքեր, խոհանոց՝ հումքի նախապատրաստման, սննդի պատրաստման, պատրաստի արտադրանքի բաշխման, ճաշարանային և խոհանոցային սպասքի լվացման համար գոտիներով` սահմանված կարգով մշակված նախագծային լուծումներին համապատասխան։
136.7. Սակավակազմ նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի բոլոր հարկաբաժիններում անհրաժեշտ է նախատեսել առանձին սանհանգույցներ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող 2-6 տարեկան երեխաների (աղջիկների և տղաների) համար։ Վարչական և սպասարկող անձնակազմի համար նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերում պետք է նախատեսել առանձնացված առնվազն մեկ սանհանգույց։
136.8. Սանհանգույցները պետք է բաղկացած լինեն լվացարանի և զուգարանի գոտիներից: Երեխաների համար նախատեսված սանհանգույցներում լվացարանի տարածքում պետք է լինեն մանկական լվացարաններ։
136.9. Բնակելի շենքին ներկառուցված (ներկառուցված-կցակառուցված) կամ կցակառուցված սակավակազմ նախադպրոցական ուսումնական հաստատություների սենքերը նախագծային լուծումների համաձայն պետք է ունենան առանձին ինքնուրույն տարհանման ելքեր՝ դեպի միջանցքի տարբեր հատվածներ: Բնակելի շենքի երկայնական ճակատի կողմից ներկառուցված-կցակառուցված սակավակազմ նախադպրոցական ուսումնական հաստատության ստիլոբատեսի (սյունաշարի ստորին մասի) լայնությունը չպետք է խոչընդոտի ավտոսանդուղքներով և ծնկավոր վերելակներով հրշեջների մոտեցմանը դեպի շենքի ցանկացած սենք:
136.10. Բնակելի շենքի հրակայունության աստիճանը, որին կցակառուցվում է սակավակազմ նախադպրոցական ուսումնական հաստատությունը, չպետք է ցածր լինի կցակառուցվող սակավակազմ նախադպրոցական ուսումնական հաստատության շենքի հրակայունության աստիճանից:
136.11. Սակավակազմ նախադպրոցական ուսումնական հաստատությունների լրացուցիչ սենքերի օրինակելի կազմն ու նվազագույն մակերեսն անհրաժեշտ է ընդունել 4.1-ին աղյուսակի համաձայն:
Աղյուսակ 4.1
|
N |
Սենքի անվանումը |
Մակերեսը, մ2 |
|
1. |
Երաժշտական պարապմունքների և մարմնամարզության դահլիճ |
|
|
1) |
ֆիզկուլտուրայի դահլիճ՝ աղջիկների և տղաների համար սանհանգույցներով |
40 |
|
2) |
երաժշտական դահլիճ | |
|
2. |
Խոհանոցային և սննդի բլոկներ |
|
|
1) |
տաք սննդի պատրաստման հատված |
18 |
|
2) |
սառը սննդի պատրաստման հատված |
10 |
|
3) |
նախապատրաստական | |
|
4) |
խոհանոցային սպասքի լվացարան |
6 |
|
5) |
չոր մթերքի մառան |
6 |
|
6) |
հանդերձարան, ցնցուղ, անձնակազմի սանհանգույցներ |
8 |
|
3. |
Բժշկական բլոկ |
|
|
1) |
բժշկական կաբինետ |
12 |
|
2) |
պրոցեդուրային սենյակ |
8 |
|
3) |
սանիտարական հանգույց |
6 |
|
4. |
Լվացքատուն |
|
|
1) |
օգտագործված սպիտակեղենի տեսակավորման սենք |
4 |
|
2) |
լվացքարան և արդուկարան |
16 |
|
5. |
Ծառայողական-կենցաղային սենքեր |
|
|
1) |
մեթոդական կաբինետ |
12 |
|
2) |
վարչական աշխատասենյակներ |
10 |
|
3) |
անձնակազմի կենցաղային սենքեր, սանհանգույց ցնցուղով |
20 |
|
4) |
մաքուր սպիտակեղենի պահման հատված |
4 |
|
5) |
տնտեսական մառաններ և արհեստանոցներ |
Նախագծվում է ըստ նախագծային առաջադրանքի |
|
6) |
անձնակազմի սանհանգույցներ |
3 |
|
7) |
մաքրման գույքի խորդանոց |
2 |
|
6. |
Սակավակազմ նախադպրոցական ուսումնական հաստատություններից դուրս կենտրոնացված սպիտակեղենի լվացման դեպքում թույլատրվում է չնախատեսել լվացքարան և արդուկարան: | |
|
7. |
Սակավակազմ նախադպրոցական ուսումնական հաստատություններից դուրս երեխանների բժշկական օգնության կազմակերպման դեպքում թույլատրվում է չնախատեսել բժշկական բլոկ։ | |
|
8. |
Երեխաների սանհանգույցները և մաքրման խորդանոցները տեղադրվում են յուրաքանչյուր հարկում: | |
|
9. |
Ֆիզկուլտուրայի և երաժշտական պարապմունքները կարող են իրականացվել համապատասխան խմբասենյակներում (ոչ պակաս, քան 50 քմ) եթե առկա են թվակազմին համապատասխան հնարավորություններ: | |
|
10. |
Ֆիզկուլտուրայի դահլիճի տեղակայման հարկում երեխաների համար սանհանգույցների առկայության դեպքում թույլատրվում է ֆիզկուլտուրայի դահլիճում դրանք չնախատեսել։ | |
136.12. Սակավակազմ նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբային բջիջներում նախատեսվող հիմնական սենքերի մակերեսները ներկայացված են 4.2-րդ աղյուսակում:
Աղյուսակ 4.2
|
»: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
2/9/2026 |
Ե. ՎարդանՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2026 թվական: