ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1471-XI.
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՍՍՀԳՍՏ 1989.03.15/5(937) Հոդ.20
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահություն
Ընդունման ամսաթիվ
04.03.1989
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
04.03.1989

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1988 թվականի դեկտեմբերի 14-ի «ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքների 4-րդ հոդվածը լրացնելու մասին» հրամանագրին համապատասխան Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը որոշում է.

Հայկական ՍՍՀ 1982 թվականի դեկտեմբերի 3-ի օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ բնակարանային օրենսգրքի (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1982 թ., N 23, հոդվ. 279) 4-րդ հոդվածի երկրորդ մասի հինգերորդ պարբերությունը «բնակելի տները» բառերից հետո լրացնել «և բնակարանները» բառերով:

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 
նախագահության նախագահ`

Հ. ՈՍԿԱՆՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 
նախագահության քարտուղար`

Ն. ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

4 մարտի 1989 թվականի,

քաղ. Երևան

N 1471-XI.