ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 695-Ա |
«10» փետրվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի Հ.3092-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ասլան Միրզոյանի լ/ա Գեորգի Իսայանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2025 թվականի հուլիսի 31-ի հ.3092-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու համար:
Ազատամարտիկների պողոտայի 4-րդ նրբանցք, հ․29 հասցեին կից հողամասի նոր չափագրության արդյունքում պարզվել է, որ քննարկվող հողամասի փաստացի մակերեսը 28․21քմ-ի փոխարեն կազմում է 18․25քմ։
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-141013-25 եզրակացությունը.
1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի հուլիսի 31-ի «Ազատամարտիկների պողոտայի 4-րդ նրբանցք հ.29 հասցեին կից հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու և հասցե տրամադրելու մասին» հ.3092-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման մեջ «28.21քմ» թիվը փոխարինել «18.25քմ» թվով.
2) որոշման 5-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«5. Ազատամարտիկների պողոտայի 4-րդ նրբանցք հ.29 հասցեում գտնվող, Ասլան Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից՝ 18.25քմ մակերեսով հողամասը, Երևան համայնքի անվամբ գրանցելուց հետո որպես ընդլայնում, սեփականության իրավունքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) Ասլան Միրզոյանին` որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 6-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 698.790 /վեց հարյուր իննսունութ հազար յոթ հարյուր իննսուն/ ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչությանը՝ ապահովել Ազատամարտիկների պողոտայի 4-րդ նրբանցք, հ․29 հասցեին կից հողամասի մակերեսի փոփոխության արդյունքում առաջացած կադաստրային արժեքի տարբերության գումարի /381.371 ՀՀ դրամ/ հաշվանցումը:
| Տ. Ավինյան |