ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի Հ.137-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ՈՐՈՇՄԱՆԸ ԿԻՑ Հ.20 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 696-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 12.02.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.02.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 696-Ա

«10» փետրվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի Հ.137-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ՈՐՈՇՄԱՆԸ ԿԻՑ Հ.20 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.

1. Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունվարի 13-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողերի 2025 թվականի դեկտեմբերի 26-ին կայացած աճուրդային վաճառքի հաղթողներին հողամասեր տրամադրելու, հողամասերի օտարման պայմանագրեր կնքելու և աճուրդին մասնակից, չհաղթած անձանց կողմից վճարված նախավճարները վերադարձնելու մասին» հ.137-Ա որոշման նախաբանում «ապրիլի 21-ին» բառերը փոխարինել «դեկտեմբերի 26-ին» բառերով:

2. Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունվարի 13-ի հ.137-Ա որոշման հ.20 հավելվածի 5-րդ տողում «57,000,000» բառերը փոխարինել «մեկնարկային արժեք» բառերով:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան