ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 696-Ա |
«10» փետրվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի Հ.137-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ՈՐՈՇՄԱՆԸ ԿԻՑ Հ.20 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունվարի 13-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողերի 2025 թվականի դեկտեմբերի 26-ին կայացած աճուրդային վաճառքի հաղթողներին հողամասեր տրամադրելու, հողամասերի օտարման պայմանագրեր կնքելու և աճուրդին մասնակից, չհաղթած անձանց կողմից վճարված նախավճարները վերադարձնելու մասին» հ.137-Ա որոշման նախաբանում «ապրիլի 21-ին» բառերը փոխարինել «դեկտեմբերի 26-ին» բառերով:
2. Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունվարի 13-ի հ.137-Ա որոշման հ.20 հավելվածի 5-րդ տողում «57,000,000» բառերը փոխարինել «մեկնարկային արժեք» բառերով:
| Տ. Ավինյան |