ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունվարի 20-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում՝
1) երկրորդ պարբերությունը «ռադիոակտիվ աղտոտվածության,» բառերից հետո լրացնել «ջերմոցային գազերի արտանետումների,» բառերով, իսկ «հաշվետվությունների ներկայացման» բառերից հետո՝ «, չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգում ներառելու նպատակով տվյալների տրամադրման» բառերով․
2) տասներեքերորդ պարբերության «բնական ռեսուրսների բանական օգտագործման համար» բառերը փոխարինել «բնական ռեսուրսների բանական օգտագործման, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ապահովման համար» բառերով:
Հոդված 2․ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» ենթակետով.
«ը) ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունների առկայությունը և այդ թույլտվությամբ սահմանված առավելագույն սահմանաչափի պահպանումը.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով․
«11) չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգ՝
ա) չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգում ներառելու նպատակով տվյալների տրամադրման սահմանված կարգի պահպանումը,
բ) չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգում ներառվող տվյալների և հաշվետվությունների որակի հսկողություն և որակի ապահովում իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հավաստագրման պահանջի պահպանումը։»:
Հոդված 3․ Օրենքի 29․1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) ստուգվող սուբյեկտն իրականացնում է ջերմոցային գազերի արտանետում՝ առանց օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ջերմոցային գազերի արտանետման թույլտվություն ստանալու։»։
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Կլիմայի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 12 Երևան ՀՕ-24-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|