ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հունվարի 20-ին
«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տարածքային կառավարման մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀՕ-252-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ կետերով.
«2) մարզում ապահովում է Կառավարության կլիմայական քաղաքականության իրականացումը.
3) ապահովում է «Կլիմայի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ, 29-րդ հոդվածի 3-րդ և 30-րդ հոդվածի 3-րդ մասերով սահմանված պահանջների կատարումը:»:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «մշակումը» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ դրանում կլիմայական քաղաքականության ներկառուցումը,» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. փետրվարի 12 Երևան ՀՕ-21-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2026 թվական: