ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.02-2026.02.15 Պաշտոնական հրապարակման օրը 13.02.2026
Ընդունող մարմին
Գյումրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
10.02.2026
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի փոխարինող
Ստորագրման ամսաթիվ
10.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ

 

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 փետրվարի 2026 թվականի N 3-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 3-րդ մասի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 160-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 1-ին կետի 1-ին ենթակետի «7 582 105 500 (յոթ միլիարդ հինգ հարյուր ութսուներկու միլիոն մեկ հարյուր հինգ հազար հինգ հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «7 779 359 800 (յոթ միլիարդ յոթ հարյուր յոթանասունինը միլիոն երեք հարյուր հիսունինը հազար ութ հարյուր)» թվով և բառերով,

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «7 582 105 500 (յոթ միլիարդ հինգ հարյուր ութսուներկու միլիոն մեկ հարյուր հինգ հազար հինգ հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «10 024 131 100 (տասը միլիարդ քսանչորս միլիոն մեկ հարյուր երեսունմեկ հազար մեկ հարյուր)» թվով և բառերով:

2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1,2,3,4, հավելվածների:

3. Հավելվածը լրացնել 5-րդ, 6-րդ հատվածներով` համաձայն N5 և N6 հավելվածների.

1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեի (այսուհետ` բյուջե) տարեսկզբի ազատ մնացորդը` 2 244 771 300 (երկու միլիարդ երկու հարյուր քառասունչորս միլիոն յոթ հարյուր յոթանասունմեկ հազար երեք հարյուր ) Հայաստանի Հանրապետության դրամ է, որից` վարչական մասի մնացորդը` 1 467 018 700 (մեկ միլիարդ չորս հարյուր վաթսունյոթ միլիոն տասնութ հազար յոթ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, ֆոնդային մասի մնացորդը` 777 752 600 (յոթ հարյուր յոթանասունյոթ միլիոն յոթ հարյուր հիսուներկու հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ,

2) բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից 227 949 500 (երկու հարյուր քսանյոթ միլիոն ինը հարյուր քառասունինը հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեով ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերին՝ առկա պարտավորությունների կատարմանը,

3) բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդից 2 016 821 800 (երկու միլիարդ տասնվեց միլիոն ութ հարյուր քսանմեկ հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս:

4. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ կատարել համապատասխան փոփոխությունները՝ օրենքով սահմանված կարգով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -29

 

Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լ. ԱՆԱՆՅԱՆ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կ. ԼԱԼԱԶԱՐՅԱՆ

Ս. ԷԼԲԱԿՅԱՆ

Ս. ՄԵԼԻՔՅԱՆ

Վ. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Լ. ԱՆԱՆՅԱՆ

Շ. ԱՐԱՄՅԱՆ

Ք. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Է. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Գ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Ն. ԲԵԳԶԱԴՅԱՆ

Ա. ԲԵՅԲՈՒՏՅԱՆ

Վ. ԴԱՎԹՅԱՆ

Լ. ՆԱԶԱՐՅԱՆ

Ս. ԱԴԱՄՅԱՆ

Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Լ. ԳԱՍՊԱՐՅԱՆ

Վ. ԵԴԻԳԱՐՅԱՆ

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ռ. ՄԽԻԹԱՐՅԱՆ

Վ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Ս. ՄՈՍՈՅԱՆ

Կ. ՍԻՄՈՆՅԱՆ

Ա. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ

ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ
ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ՝

 

 

Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

2026 թ. փետրվարի 10

ք. Գյումրի

 

Հավելված 1`

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի

համայնքի ավագանու 2026 թ.-ի
փետրվարի 10-ի
N 3-Ն որոշման

 

«Հավելված

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի
ավագանու 2025 թվականի
դեկտեմբերի 19-ի N 160-Ն որոշման»

 

Հավելված 2`

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի

համայնքի ավագանու 2026 թ.-ի
փետրվարի 10-ի
N 3-Ն որոշման

 

«Հավելված

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի
ավագանու 2025 թվականի
դեկտեմբերի 19-ի N 160-Ն որոշման»

 

Հավելված 3`

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի

համայնքի ավագանու 2026 թ.-ի
փետրվարի 10-ի
N 3-Ն որոշման

 

«Հավելված

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի
ավագանու 2025 թվականի
դեկտեմբերի 19-ի N 160-Ն որոշման»

 

Հավելված 4`

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի

համայնքի ավագանու 2026 թ.-ի
փետրվարի 10-ի
N 3-Ն որոշման

 

«Հավելված

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի
ավագանու 2025 թվականի
դեկտեմբերի 19-ի N 160-Ն որոշման»

 

Հավելված 5`

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի

համայնքի ավագանու 2026 թ.-ի
փետրվարի 10-ի
N 3-Ն որոշման

 

Հավելված 6`

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի

համայնքի ավագանու 2026 թ.-ի
փետրվարի 10-ի
N 3-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2026 թվական: