ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 677-Ա |
«10» փետրվարի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 11-ի N 340-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 01/11.1/640-2026 գրությունը՝ Շինարարների փողոցի հ.23/9 հասցեին կից համայնքային սեփականություն հանդիսացող 137.28քմ և 213․34քմ մակերեսներով հողամասերի սահմանները ճշտելու մասին:
ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն, ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ նշված հողամասերը գտնվում են 6-րդ գոտում:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասերը գտնվում են բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ, 59-րդ հոդվածներով և ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/2630-26 և Ն/5644-26 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Շինարարների փողոցի հ․23/9 հասցեին կից, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 137.28 քմ և 213․34 քմ մակերեսներով հողամասերի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծերով:
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ որոշման 1-ին կետում նշված հողամասերի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 137.28քմ և 213․34քմ մակերեսով հողամասերին տրամադրել համապատասխանաբար «Շինարարների փողոց, հ.23/10» և «Շինարարների փողոց, հ.23/11» հասցեները:
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նկատմամբ Երևան համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները:
5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտե և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին:
6. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
8. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|