ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ Հ.5Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 665-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.02.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
09.02.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 665-Ա

«09» փետրվարի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ Հ.5Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել «Զեյթուն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի դիմումը՝ Խանջյան փողոց 1-ին նրբանցք հ.5ա հասցեում, վարձակալության իրավունքով ընկերությանը պատկանող (ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 22-ի հ.332-Ն որոշումով տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ, որի ձեռքբերող է ճանաչվել ընկերությունը) 37.2քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու (մասնավորեցնելու) վերաբերյալ, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.01042021-01-0352 վկայականը, ՀՀ կառավարության 22.03.2018թ. հ.332-Ն որոշումը, ՀՀ կադաստրի կոմիտեի 08/07/2025թ. հ.Կ-08072025-01-0204 տեղեկանքը, ինչպես նաև 23.06.2025թ. Երևանի քաղաքապետի կողմից տրված հ. 01/79717-25 տեղեկանքը:

Քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 37.2քմ, որն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում և համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 2-րդ գոտում:

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ 37.2քմ մակերեսով հողամասը /հողամասի ծածկագիրը (01-006-211-099) հաստատվել է Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 23-ի N 426-Ն որոշմամբ, տող՝ 59/ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում է:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի հ.332-Ն որոշումով, հաշվի առնելով «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի եզրակացությունը.

1. Երևան քաղաքի Խանջյան փողոց 1-ին նրբանցք հ.5ա հասցեում գտնվող 37.2քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) «Զեյթուն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին՝ տարածագնահատման 2-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 7 979 400.00 (յոթ միլիոն ինը հարյուր յոթանասունինը հազար չորս հարյուր) ՀՀ դրամ և փոխանցել 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Երևանի քաղաքապետի անունից, ընկերության հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։

3. Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «Զեյթուն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի միջոցների հաշվին:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան