ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2026 թվականի N 151-Ն
ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԵՎ ՕԲՍԵՐՎԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մեկուսացման և օբսերվացիայի իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
12.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի N 151-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԵՎ ՕԲՍԵՐՎԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Մեկուսացման և օբսերվացիայի իրականացման կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են մեկուսացման և օբսերվացիայի իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգով չկարգավորված մեկուսացման և օբսերվացիայի իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային առողջապահության մասին» օրենքով:
3. Սույն կարգում կիրառված հասկացությունները գործածվում են «Հանրային առողջապահության մասին» օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:
4. Մեկուսացումը և օբսերվացիան իրականացվում են «Հանրային առողջապահության մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն կարանտին սահմանելու որոշմամբ նախատեսված լինելու դեպքում՝ վարակիչ հիվանդությունների բռնկումները, համաճարակները, համավարակները կամ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող իրադարձությունները տեղայնացնելու, վերացնելու և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով: Անհրաժեշտ կանխարգելիչ, հակահամաճարակային և սահմանափակող միջոցառումները, այդ թվում՝ մեկուսացման կամ օբսերվացիայի ենթակա անձանց շրջանակը՝ հաշվի առնելով հիվանդության հարուցչի ախտածնությունը, տարածման առանձնահատկությունները, տարածքի բնականաշխարհագրական պայմանները, ինչպես նաև անձանց նույնականացումն իրականացվում են համաձայն կարանտին սահմանելու մասին որոշման:
5. Պետական սահմանի անցման կետերում հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակների ժամանակ գործողություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 777-Ն որոշման պահանջների համաձայն:
6. Կոնտակտավորների հսկողության հետ կապված զբոսաշրջային օպերատորների և ավիաուղիների հետ կապի մեխանիզմները և դրանց ապահովման կարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 219-Ն որոշման պահանջների համաձայն:
7. Անձը կարող է մեկուսացվել կամ օբսերվացվել Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կամ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) գրավոր հրահանգի հիման վրա: Տեսչական մարմնի կողմից մեկուսացման կամ օբսերվացիայի գրավոր հրահանգ տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1584-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված դեպքերում սահմանային այլ վերահսկողություն իրականացնելիս։
8. Լիազոր մարմինը կամ տեսչական մարմինը՝ իրենց իրավասության շրջանակներում մեկուսացման գրավոր հրահանգ են տալիս վարակիչ հիվանդությամբ հիվանդ կամ վարակի կասկածով անձանց, հնարավոր վարակակիր անձանց վերաբերյալ տեղեկությունների ստացման պահից 24 ժամվա ընթացքում՝ համաձայն սույն կարգի ձև 1-ի:
9. Լիազոր մարմինը կամ տեսչական մարմինը՝ իրենց իրավասության շրջանակներում օբսերվացիայի գրավոր հրահանգ են տալիս կոնտակտավորների, կարանտինային գոտի մուտք գործող և դուրս եկող, լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդության տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող ախտանշաններ չունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունների ստացման պահից 24 ժամվա ընթացքում՝ համաձայն սույն կարգի ձև 1-ի:
10. Սույն կարգի ձև 1-ով սահմանված գրավոր հրահանգը կազմվում է երկու օրինակից, որոնք ստորագրվում են լիազոր մարմնի կամ տեսչական մարմնի ներկայացուցչի և մեկուսացման կամ օբսերվացիայի ենթակա անձի կամ օրինական ներկայացուցչի կողմից: Հրահանգի մեկ օրինակը լիազոր մարմնի կամ տեսչական մարմնի ներկայացուցչի կողմից առձեռն հանձնվում է մեկուսացման կամ օբսերվացիայի ենթակա անձին կամ օրինական ներկայացուցչին:
11. Պաշտպանության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի, այլ զորքերի զինծառայողներին (աշխատողներին) մեկուսացման կամ օբսերվացիայի հրահանգը, բացի սույն կարգի 7-րդ կետով սահմանված մարմիններից, կարող է տրվել նաև համապատասխանաբար պաշտպանության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության անունից՝ նրանց ղեկավարի լիազորած պաշտոնատար անձանց գրավոր հրահանգով։
12. Լիազոր մարմնի կամ տեսչական մարմնի կողմից մեկուսացման կամ օբսերվացիայի գրավոր հրահանգի տրման պահից՝ 24 ժամվա ընթացքում անձն արտակարգ իրավիճակների բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կամ Ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ և լիազոր մարմնի կամ տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվում է լիազոր մարմնի որոշմամբ նախատեսված վայր կամ լիազոր մարմնի համաձայնությամբ՝ անձի մշտական բնակության կամ իր նախընտրությամբ՝ մեկ այլ վայր, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերի: Լիազոր մարմինն անձին իր մշտական բնակության կամ իր նախընտրությամբ՝ մեկ այլ վայր տեղափոխվելու վերաբերյալ տալիս է համաձայնություն՝ ելնելով տվյալ վայրում այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու պայմանների առկայությունից, ինչպես նաև հաշվի առնելով անձի ինքն իրեն սպասարկելու, անձնական հիգիենան և տարածքի մաքրությունը պահպանելու, իրեն սննդով ապահովելու հնարավորությունները։
13. Հաշմանդամություն, տեղաշարժման սահմանափակում և մշտական խնամքի կարիք ունեցող անձանց (անձինք, որոնք չեն կարող ինքնուրույն իրականացնել կենսական նշանակության գործողություններ) մեկուսացումը կամ օբսերվացիան իրականացվում է իրենց մշտական բնակության վայրում, իսկ մշտական բնակության վայր չունենալու կամ մշտական բնակության վայրում մեկուսացման կամ օբսերվացիայի իրականացման ակնհայտ աննպատակահարմարության դեպքում մեկուսացումը կամ օբսերվացիան իրականացվում է սույն կարգի 12-րդ կետով սահմանված կարգով: Հաշմանդամություն ունեցող, տեղաշարժման սահմանափակում և մշտական խնամքի կարիք ունեցող անձանց մեկուսացման կամ օբսերվացիայի դեպքում, ըստ անհրաժեշտության, թույլատրվում է խնամող անձի մուտքը մեկուսացման կամ օբսերվացիայի վայր։
14. Եթե մեկուսացման կամ օբսերվացիայի ենթակա է մինչև 18 տարեկան երեխան, ապա մեկուսացման կամ օբսերվացիայի ընթացքում երեխան գտնվում է օրինական ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի կողմից լիազորված չափահաս այլ անձի հսկողության տակ:
15. Մեկուսացում կամ օբսերվացիա կիրառող մարմինների կողմից պաշտպանության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի, այլ զորքերի զինծառայողները (աշխատողները) մեկուսացման կամ օբսերվացիայի գրավոր հրահանգի համաձայն պաշտպանության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի, Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների հսկողությամբ և ուղեկցությամբ տեղափոխվում են համապատասխանաբար պաշտպանության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարի, Ոստիկանության պետի կամ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի սահմանած մեկուսացման կամ օբսերվացիայի վայրեր։
16. Մեկուսացման կամ օբսերվացիայի ենթակա յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է մեկուսացման կամ օբսերվացիայի պատճառների, իր իրավունքների և պարտականությունների մասին սույն կարգի ձև 1-ի համաձայն։ Մեկուսացման կամ օբսերվացիայի ենթարկված անձի պահանջով մեկուսացում կամ օբսերվացիա իրականացնող մարմինն անձի մեկուսացման կամ օբսերվացիայի մասին տեղեկացնում է նրա նշած անձին:
17. Անհրաժեշտության դեպքում, մեկուսացման ենթարկված անձի համար ապահովվում է բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հնարավորությունը, որն իրականացվում է մեկուսացման վայրին ամենամոտ տեղակայված առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության (այսուհետ՝ ԱԱՊ) կողմից, իսկ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտության դեպքում՝ մեկուսացման վայրին ամենամոտ տեղակայված մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից: Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտության դեպքում, մեկուսացման ենթարկված անձի բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է շտապ բժշկական օգնության ծառայության կողմից: Արտակարգ իրավիճակում, այդ թվում` արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանվելու դեպքում, բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 4-րդ, 42.1-ին և 42.2-րդ հոդվածների:
18. Եթե օբսերվացիայի արդյունքներով անձի մոտ հաստատվում է վարակիչ հիվանդություն, ապա նրա նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում` «Հանրային առողջապահության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով, կամ հրահանգվում է մեկուսանալ` «Հանրային առողջապահության մասին» օրենքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով:
19. Մեկուսացման կամ օբսերվացիայի շրջանակներում անձի` բժշկական հետազոտության ենթարկվելուց հրաժարվելու դեպքում այն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դատական կարգով:
20. Մեկուսացման կամ օբսերվացիայի ենթարկված անձանց, ըստ անհրաժեշտության, իրականացվում է իմունականխարգելում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պատվաստումների ազգային օրացույցի և Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպման և իրականացման պահանջներ սահմանող՝ լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի:
21. Մեկուսացված կամ օբսերվացված քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, հղիների անհրաժեշտ բժշկական օգնությունը և սպասարկումը լիազոր մարմնի կողմից կազմակերպվում է մեկուսացման կամ օբսերվացիայի վայրում:
22. Օբսերվացիայի ենթարկված անձանց նկատմամբ բժշկական հսկողությունն իրականացվում է օբսերվացիայի գտնվելու վայրին ամենամոտ տեղակայված ԱԱՊ-ի բուժաշխատողի կողմից՝ տվյալ վարակիչ հիվանդության առավելագույն գաղտնի շրջանի տևողությամբ։
23. ԱԱՊ բուժաշխատողի կողմից օբսերվացված անձին հեռախոսազանգով կամ իր համար հասանելի և ընկալելի այլ եղանակով տրամադրվում է օրական խորհրդատվություն և հարցման միջոցով ճշտվում է տվյալ հիվանդությանը բնորոշ ախտանշանների առկայությունը: Սույն կարգի 13-րդ կետի 2-րդ նախադասությամբ սահմանված դեպքերում օրական խորհրդատվությունն օբսերվացված անձի փոխարեն կարող է տրամադրվել խնամող անձին։
24. Մեկուսացման կամ օբսերվացիայի ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկատվությունը, բացառությամբ պաշտպանության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի, այլ զորքերի, Ազգային անվտանգության ծառայության զինծառայողների (աշխատողների) վերաբերյալ տեղեկատվության, գրանցվում է էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգում:
25. Մեկուսացման կամ օբսերվացիայի ենթարկված անձանց տրված հրահանգի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է «Հանրային առողջապահության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով։
26. Ելնելով յուրաքանչյուր վարակիչ հիվանդության դեպքում վերջինիս առանձնահատկություններից՝ մեկուսացման կամ օբսերվացիայի վայրերը պետք է համապատասխանեն մեկուսացման կամ օբսերվացիայի վայրերին ներկայացվող պահանջները և պայմանները սահմանող՝ լիազոր մարմնի ղեկավարի ընդունած հանրային առողջապահական նորմատիվներին:
27. Մեկուսացումն ավարտվում է մեկուսացման ենթարկված անձի մոտ հիվանդության ախտորոշման ժխտման պահից կամ ախտորոշման հաստատման դեպքում` առողջացումից հետո:
28. Օբսերվացիան ավարտվում է սույն կարգի 18-րդ կետով սահմանված կամ վարակիչ հիվանդության առավելագույն գաղտնի շրջանն ավարտվելու դեպքերում:
Ձև 1
ԳՐԱՎՈՐ ՀՐԱՀԱՆԳ
ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԿԱՄ ՕԲՍԵՐՎԱՑԻԱՅԻ
1. Մեկուսացման կամ օբսերվացիայի հրահանգ տվող լիազոր մարմին (նշել) _________________
___________________________________________________________________________________
2. Հրահանգ տալու իրավական հիմքը՝ «Հանրային առողջապահության մասին» օրենքի 3-րդ և 21-րդ հոդվածներ (այլ իրավական հիմքերի առկայության դեպքում՝ նշել դրանք) ____________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
3. Հրահանգ տալու համարը և ամսաթիվը ___ /__ /__ / 20__ թ.
4. Մեկուսացում կամ оբսերվացիա (նշել) _______________________________
5. Մեկուսացման կամ оբսերվացիայի պատճառը (վարակիչ հիվանդությունը) _______________
_________________________________________________________________________________
6. Մեկուսացման կամ оբսերվացիայի ենթարկվող անձ __________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
անուն, ազգանուն, հայրանուն, բնակության վայր (որ երկրից է ժամանել)
7. Մեկուսացման սկիզբ __ /__ / 20__ թ. ավարտ՝ անձի մոտ հիվանդության ախտորոշման ժխտում կամ ախտորոշման հաստատման դեպքում` առողջացում
8. Օբսերվացիայի ժամկետ՝ սկիզբ __ /__ / 20__ թ. ավարտ __ /__ / 20__ թ.
9. ՀՀ առողջապահության նախարարության կողմից որոշված կամ ՀՀ առողջապահության նախարարության համաձայնությամբ անձի կողմից նշված մեկուսացման/օբսերվացիայի գտնվելու վայր _____________
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
գտնվելու վայր, անվանում
10. Մեկուսացման կամ օբսերվացիայի ընթացքում բժշկական օգնություն և սպասարկում կամ բժշկական հսկողություն իրականացնող կազմակերպություն
___________________________________________________________________________________
գտնվելու վայր, անվանում
11. Անձի կողմից նշված կոնտակտային անձին տեղեկացում _______________________________
___________________________________________________________________________________
անուն, ազգանուն, հեռախոսահամար
12. Մեկուսացման կամ օբսերվացիայի ենթարկված անձանց իրավունքներն են՝
1) իրենց հասկանելի լեզվով մեկուսացման կամ օբսերվացիայի պատճառների, բժշկական խորհրդատվության մատչելիության մասին տեղեկացվելու.
2) իրենց նշած անձին մեկուսացման կամ օբսերվացիայի մասին անհապաղ տեղեկացնելու՝ մեկուսացում կամ օբսերվացիա կիրառող մարմինների միջոցով.
3) սննդով և կեցության բավարար պայմաններով (բացառությամբ անձի մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում մեկուսացման կամ օբսերվացիայի դեպքերի), բժշկական խորհրդատվությամբ, անհրաժեշտության դեպքում, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հնարավորությամբ ապահովվելու.
4) ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:
13. Մեկուսացման կամ օբսերվացիայի ենթարկված անձանց պարտականություններն են՝
1) մեկուսացման կամ օբսերվացման սահմանված ժամանակահատվածում գտնվել մեկուսացման կամ օբսերվացման վայրում.
2) բացառել շփումն այլ անձանց հետ, այդ թվում՝ մեկուսացման կամ օբսերվացիայի վայրում գտնվող.
3) կատարել ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատած հանրային առողջապահական նորմատիվներով սահմանված հետևյալ պահանջները.
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
___________________________________________________________________________________
(նշել ձև 1-ի 5-րդ կետում նշված հիվանդության վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հաստատված
հանրային առողջապահական նորմատիվի վավերապայմանները և պահանջները)
4) ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ պարտականություններ:
14. Սույն հրահանգը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` ՀՀ առողջապահության նախարարություն կամ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատարան` հրահանգն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
|
ՀՀ առողջապահության նախարարության կամ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի ստորագրություն |
_______________________ |
|
Ստացա մեկուսացման կամ օբսերվացիայի իրականացման մասին հրահանգի մեկ օրինակը և իրազեկված եմ իմ իրավունքների և պարտականությունների մասին
|
_______________________ մեկուսացման կամ օբսերվացիայի ենթակա անձի անուն, ազգանուն, ստորագրություն |
|
Հրահանգը հանձնելու ամսաթիվը |
__ /__ / 20__ թ. |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
12.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|