ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 61-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի կողմից Հայաստանի Հանրապետությունում դահուկային սպորտի զարգացման, աշխարհի առաջնություններին և միջազգային մրցաշարերին մասնակցության նպատակով «Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված մարզագույքի և մարզահագուստի (ցանկը՝ համաձայն հավելվածի, 12,182.40 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 515,250 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
12.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 61-Ա որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ
|
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը (հատ) |
Միավորի արժեքը (եվրո) |
Ընդհանուր արժեքը (եվրո) |
|
1. |
Նոր լեռնադահուկային կոշիկներ (Raptor 60) |
3 զույգ |
70 |
210 |
|
2. |
Նոր լեռնադահուկային կոշիկներ (Raptor WCR 90) |
2 զույգ |
160 |
320 |
|
3. |
Նոր լեռնադահուկային կոշիկներ (Raptor WCR 70) |
4 զույգ |
145 |
580 |
|
4. |
Նոր դահուկներ ամրակներով հսկա ոլորավայրէջքի 172 սմ (GS Team FF 14) |
3 զույգ |
305 |
915 |
|
5. |
Նոր դահուկներ ամրակներով հսկա ոլորավայրէջքի 164 սմ (GS Team FF 14) |
3 զույգ |
305 |
915 |
|
6. |
Նոր դահուկներ ամրակներով ոլորավայրէջքի 153 սմ (SL Team FF 14) |
3 զույգ |
305 |
915 |
|
7. |
Նոր դահուկներ ամրակներով ոլորավայրէջքի 146 սմ (SL Team FF 11) |
5 զույգ |
275 |
1375 |
|
8. |
Նոր դահուկներ ամրակներով ոլորավայրէջքի 139 սմ (SL Team FF 11) |
2 զույգ |
275 |
550 |
|
9. |
Նոր դահուկներ ամրակներով ոլորավայրէջքի 132 սմ (SL Team FF 11) |
2 զույգ |
275 |
550 |
|
10. |
Նոր լեռնադահուկային փայտեր 120 սմ (World Cup SL white) |
14 զույգ |
29 |
406 |
|
11. |
Նոր լեռնադահուկային փայտեր 110 սմ (World Cup SL white) |
4 զույգ |
29 |
116 |
|
12. |
Նոր լեռնադահուկային կոշիկներ (Raptor WCR) |
2 զույգ |
300 |
600 |
|
13. |
Նոր դահուկներ ոլորավայրէջքի 156 սմ (SL RD) |
2 զույգ |
375 |
750 |
|
14. |
Նոր դահուկներ հսկա ոլորավայրէջքի 193 սմ (SL RD) |
1 զույգ |
375 |
375 |
|
15. |
Նոր դահուկներ ոլորավայրէջքի 165 սմ (SL RD) |
2 զույգ |
375 |
750 |
|
16. |
Նոր լեռնադահուկային ամրակներ (FreeFlex ST 20xRD) |
1 զույգ |
165 |
165 |
|
17. |
Նոր լեռնադահուկային ամրակներ (FreeFlex ST 16xRD) |
4 զույգ |
165 |
660 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
12,182.40 |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
12.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|