ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 495-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 13.02.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
10.02.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

10 փետրվարի 2026 թ.

N 495-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 93-Ն որոշմամբ ՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել սույն որոշման հավելվածում նշված անձանց` 2026 թվականի ընթացքում շարունակելու հավելվածում նշված տարածքներում և սահմանված պայմաններով նախորդ տարիներին կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը։

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. փետրվարի 10

Երևան

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2026 թվականի փետրվարի 10-ի

N 495-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ

 

Հ/Հ

Դիմող

Ծառայողական

ավտոկայանատեղի

տարածքի հասցե

Կայանատեղում «ավտոտեղ»-երի քանակ

(տարածքի չափեր) և կայանման ձև

Կազմա-կերպչի կողմից վճարված

տեղական վճար

Այլ տրանսպորտային միջոցների կայանման սահմանափակում, աշխատանքային ռեժիմ

Ավտոկա-յանատեղի կազմակերպելու թույլտվության որոշման համարը

1

2

3

4

5

6

7

1

«Ալ Պառկո Հյուրանոց» ՍՊԸ

Իտալիայի հ.1 հասցեին հարակից ճանապարհահատված

6 (45 գծմ),

մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով

տարեկան

սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա

23.12.2014 թվականի

269-Ա

2

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ

Նալբանդյան փողոցում՝ Նալբանդյան հ.48 հասցեին հարակից ճանապարհահատված

5 (22.5 գծմ),

մեքենաների միմյանց նկատմամբ հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով

տարեկան

սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա

21.06.2022 թվականի հ.610-Ա

3

«Ալեքսանդր Հոթել» ՍՊԸ

Աբովյան փողոցի՝հ.3/4 հասցեի շենքին հարակից ճանապարհահատված

3 (22.5 գծմ),

մեքենաների հաջորդական տեղաբաշխմամբ՝ մեկ շարքով

տարեկան

սահմանափակմամբ, աշխատանքային ռեժիմը՝ շուրջօրյա

19.04.2022 թվականի

564-Ա