ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
10 փետրվարի 2026 թ. |
N 487-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԱՄԻԿՈՆ ԵՎ ԱՍԱՏՈՒՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն աստղաֆիզիկոս և մաթեմատիկոս, դոկտոր, պրոֆեսոր Մամիկոն Մնացականյանի և հայ բանասեր, պատմական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ, միջնադարյան գրականագետ Ասատուր Մնացականյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Տերյան փողոցի հ.59 հասցեում փակցնելու համար։
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. փետրվարի 10 Երևան |