ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ Հ. 71 ՇԵՆՔԻ Հ․ 54 ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 491-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 13.02.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
10.02.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

10 փետրվարի 2026 թ.

N 491-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ Հ. 71 ՇԵՆՔԻ Հ․ 54 ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2026 թվականի ծրագրի վերաբերյալ» հ.463-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1․ Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան համայնքի սեփականություն համարվող Բաբաջանյան փողոց հ․ 71 շենքի հ.54 բնակարանն անհատույց սեփականության իրավունքով օտարել (նվիրել) Կարեն Նորայրի Պողոսյանին, Սաթենիկ Մարատի Գևորգյանին, Սյուզաննա Կարոլինա Կարենի Պողոսյանին և Նորիկ Կարենի Պողոսյանին:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. փետրվարի 10

Երևան