ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 6-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 1-ԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 485-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 13.02.2026
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
10.02.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

10 փետրվարի 2026 թ.

N 485-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 6-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 1-ԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1.1-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2026 թվականի փետրվարի 6-ի N 606-Ա որոշումը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը (կցվում է)։

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2026 թ. փետրվարի 10

Երևան

 

ՕՐԱԿԱՐԳ

 

1. Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Գևորգ Պարիս Գևորգյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)

3. Մամիկոն և Ասատուր Մնացականյանների հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)

4. Երևան քաղաքում Արշավիր Շավարշյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)

5. Երևան քաղաքում փողոցներ, նրբանցքներ և փակուղիներ անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)

6. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի հունիսի 24-ի N 372-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)

7. Երևան համայնքի սեփականություն համարվող Բաբաջանյան փողոց հ․71 շենքի հ․54 բնակարանն անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)

8. Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոց հ. 37/37 հասցեում թվով երկու բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

9. Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոց հ.8 հասցեում Երևանի Ա.Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

10. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գ. Նժդեհի փողոց հ. 11 հասցեում Երևանի Վ.Համբարձումյանի անվան հ.12 հիմնական դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)

11. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)

12. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 482-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)

13. «Ձևավորում և սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին: (Չզեկուցվող)

14. Գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին: (Չզեկուցվող)

15. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին հանձնված (ամրացված) գույքը հետ վերցնելու և գույքը սեփականության իրավունքով անհատույց օտարելու (նվիրելու) մասին: (Չզեկուցվող)

16. Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի գործողությունների ծրագիրը հաստատելու մասին: (Զեկուցվող)