ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2026 թվականի N 148-Ա
ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ («ԳԱՊ») ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության, «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի, «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի, «ՔոնթուրԳլոբալ Տերրա Հոլդինգս Էս-Ա-Էր-Էլ» բաժնետիրական ընկերության և «Սի-Ջի Սոլյուշնս Գլոբալ Հոլդինգ Քամփնի» ՍՊԸ-ի միջև 2015 թվականի հունիսի 8-ին ստորագրված Գույքի Առուվաճառքի Պայմանագրում լրացումներ կատարելուն՝ համաձայն կից ներկայացված հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
12.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 12-ի N 148-Ա որոշման |
Հավելված 1/Appendix 1
|
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՍՈՒՅՆ N2 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ («Համաձայնագիր») կնքվել է 2025թ.-ի , Հայաստանի Հանրապետության («ՀՀ»), «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերության («Գնորդ»), «ՔոնթուրԳլոբալ Տերրա Հոլդինգս Էս-Ա-Էր-Էլ» բաժնետիրական ընկերության («ՔոնթուրԳլոբալ») և «Սի-Ջի Սոլյուշնս Գլոբալ Հոլդինգ Քամփնի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության («Սի-Ջի Սոլյուշնս») կողմից և միջև, և ՀՀ-ն, Գնորդը, ՔոնթուրԳլոբալը և Սի- Ջի Սոլյուշնսը միասին անվանվելով «Կողմեր»։ |
THIS AMENDMENT AGREEMENT N2 (the “Amendment”) is made of , 2025, by and among the Republic of Armenia (“RA”), ContourGlobal Hydro Cascade CJSC (“Buyer”), CONTOURGLOBAL TERRA HOLDINGS SARL (“ContourGlobal”) and CG SOLUTIONS GLOBAL HOLDING COMPANY LLC (“CG Solutions”) and together with RA, the Buyer, Contour Global and CG Solutions – “Parties”. | |
|
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն, ՀՀ-ն, Գնորդը, ՔոնթուրԳլոբալը, Սի-Ջի Սոլյուշնսը 2015թ.-ի հունիսի 08-ին կնքել են Գույքի Առուվաճառքի Պայմանագիր («ԳԱՊ»): ԳԱՊ-ին կցված է սակագնային ժամանակացույցը որպես Հավելված Ա (“Սակագնային ժամանակացույց”)։ |
WHEREAS, Vorotan Complex of Hydro Power Plants CJSC, the RA, the Buyer, ContourGlobal and CG Solutions entered into an Asset Purchase Agreement (“APA”) dated as of June 08, 2015. The APA contains a tariff schedule attached as Exhibit A thereto (“Tariff Schedule”). | |
|
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ն լուծարվել է և այլևս գոյություն չունի։ |
WHEREAS, Vorotan Complex of Hydro Power Plants CJSC was dissolved and ceased to exist. | |
|
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Կողմերը կնքել են ԳԱՊ-ում լրացումներ կատարելու մասին համաձայնագիր 2022թ․ հունվարի 21-ին։ |
WHEREAS, on January 21, 2022, the Parties entered into an Amendment Agreement to amend the APA. | |
|
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Գնորդը իրականացրել է մի շարք ուսումնասիրություններ, հետազոտություններ և նախագծային աշխատանքներ, որոնք սահմանված էին ԳԱՊ-ով, ՀՀ օրենսդրությամբ և հաստատվել էին ՀԿԾՀ-ի կողմից, սակայն դրանց արդյունքում չեն իրականացվել ներդրումներ կամ իրականացվել են անհամաչափ փոքր ծավալի ներդրումներ՝ ՀՀ կառավարության կամ ՀԿԾՀ-ի որոշմամբ դրանք ոչ նպատակահարմար լինելու, կամ ներդրման անհրաժեշտություն չլինելու կամ դրանք հետաձգելու պատճառով։ Գնորդը դիմել է ՀՀ-ին այդպիսի ուսումնասիրությունների, հետազոտությունների և նախագծային աշխատանքների ծախսերը 100%-ով ներառել ԳԱՊ-ի սակագնային ժամանակացույցով սահմանված հզորության բազային վճարի հաշվարկում։ |
WHEREAS, the Buyer has carried out a series of studies, research and design works in accordance with the APA and the legislation of the RA, and which have been approved by the PSRC; and no investment or a disproportionately low investment was made as a result of these works due to decisions by the Government of the RA or the PSRC that the investments were inadvisable, unnecessary, or should be postponed. The Buyer has requested that 100% of the costs of such studies, research and design works be included in the capacity price under the Tariff Schedule of the APA. | |
|
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ կողմերը առաջնորդվելով ԳԱՊ-ի 14.02 կետով ցանկություն ունեն փոփոխել Հավելված Ա Սակագնային Ժամանակացույցը սույն Համաձայնագրին համապատասխան։ |
WHEREAS, in accordance with Section 14.02 of the APA, the Parties desire to amend the Tariff Schedule of the APA as set forth in this Amendment. | |
|
ՀԵՏԵՎԱԲԱՐ, հիմք ընդունելով սույն Համաձայնագրի դրույթները և կողմերի կամարտահայտությունը, որն արտահայտվում է սույն Համաձայնագրի ստորագրմամբ, կողմերը որոշեցին. |
NOW, THEREFORE, in consideration of the promises set forth herein and other good and valuable consideration, the receipt and sufficiency of which are hereby acknowledged, the Parties agree: | |
|
1. Սույն Համաձայնագրում օգտագործված հասկացությունները ունեն նույն նշանակությունը և մեկնաբանվում են ԳԱՊ-ում սահմանված կարգով։ ԳԱՊ-ի 1.02 կետում սահմանված մեկնաբանման կանոնները ամբողջությամբ նույն կերպ կիրառվում են սույն Համաձայնագրի նկատմամբ։ |
1. Capitalized terms used herein and not otherwise defined shall have the meaning assigned to such terms in the APA. The rules of interpretation set forth in Section 1.02 of APA shall apply as if set forth in this Amendment in their entirety. | |
| 2. Կողմերը համաձայնում են փոփոխել ԳԱՊ-ի Հավելված Սակագնային ժամանակացույցը, մասնավորապես՝ |
2. The Tariff Schedule to the APA shall be amended as follows: | |
|
2.1 «Նպատակ» բաժնի 3-րդ պարբերության վերջում ավելացնել հետևյալ նախադասությունը. |
2.1 To add the following sentence at the end of the 3rd paragraph of the section “Purpose”: | |
|
«ԳԱՊ-ով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված և ՀԾԿՀ-ի կողմից հաստատված և իրականացված ուսումնասիրությունների, հետազոտությունների և նախագծային աշխատանքների գծով ծախսերը պետք է ամբողջությամբ ներառվեն hզորության բազային ամսական վճարի մեջ հետևյալ սկզբունքով․ |
“The costs of studies, research and design works conducted in accordance with the APA and legislation of the RA, and approved by the PSRC, shall be fully included in the Monthly Base Capacity Price, subject to the following principles: | |
|
(ա) եթե տվյալ ուսումնասիրություններից, հետազոտություններից և նախագծային աշխատանքներից բխող ներդրումը հետաձգվել է ավելի քան 2 (երկու) տարով, համարվել է ոչ նպատակահարմար կամ ոչ անհրաժեշտ, ապա այդ ուսումնասիրությունների, հետազոտությունների և նախագծային աշխատանքների ծախսերը ներառվում են հաջորդ տարվա սակագնում, բացառությամբ, երբ ներդրումը չի իրականացվել Գնորդի նախաձեռնությամբ և |
(a) if the investment resulting from such studies, research and design works is postponed for more than 2 (two) years, deemed unnecessary or not advisable, the costs of the relevant studies, research and design works shall be included in the tariff for the following year, unless the investment was not implemented due to the Buyer’s own initiative; and | |
|
(բ) եթե որոշում է ընդունվել տվյալ ուսումնասիրություններից, հետազոտություններից և նախագծային աշխատանքներից բխող ներդրումը իրականացնելու վերաբերյալ, ապա համապատասխան ուսումնասիրությունների, հետազոտությունների և նախագծային աշխատանքների ծախսերը ներառվում են սակագնում ներդրման կատարմանը հաջորդող տարում՝ անկախ ներդրման ծավալից»: |
(b) if a decision is made to proceed with the investment resulting from such studies, research and design works, the costs of the relevant studies, research and design works shall be included in the tariff for the year following the year in which the resulting investment is completed, regardless of the investment amount. | |
|
3. Սակագնային ժամանակացույցի 3-րդ էջում «Աղյուսակ 1» բառերից հետո ավելացնել ծանոթագրություն հետևյալ բովանդակությամբ. |
3. To insert a footnote after the words "Table 1" on page 3 of the Tariff Schedule as follows: | |
|
«Սույն աղյուսակի [7] սյունակում նշված արժեքները ենթակա են ճշգրտման Հզորության բազային ամսական վճարի բարձրացման միջոցով՝ համաձայն սույն Սակագնային ժամանակացույցի «Նպատակ» բաժնի 3-րդ պարբերության»: |
"The values set out in column [7] of this table are subject to upward adjustment of the Monthly Base Capacity Price in accordance with the 3rd paragraph of section "Purpose" of this Tariff Schedule". | |
|
4. Բացառությամբ սույն Համաձայնագրի 2-րդ և 3-րդ կետերում կատարված փոփոխությունների, Սակագնային ժամանակացույցը մնացած մասով մնում է անփոփոխ և շարունակում է գործել ամբողջությամբ: ԳԱՊ-ի և սույն Համաձայնագրի դրույթների միջև որևէ հակասության դեպքում, Կողմերի համար գերակայում են սույն Համաձայնագրի դրույթները: |
4. Except as set out in clauses 2 and 3 of this Agreement, the Tariff Schedule shall remain unchanged and shall continue in full force and effect. To the extent of any conflict between the terms of the APA and this Amendment, the terms of this Amendment shall prevail as between the Parties. | |
|
5. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում բոլոր կողմերի կողմից ստորագրման պահից և հանդիսանում է ԳԱՊ-ի անբաժանելի մասը։ Սույն Համաձայնագրի դրույթները կիրառելի են սկսած 2026թ․ փետրվարի 01-ից: |
5. This Amendment enters into force from the moment of signature by the Parties and is considered as an integral part of the APA. The provisions of this Amendment shall apply to the relations arising between the Parties starting from February 01, 2026. | |
|
6. Սույն Համաձայնագրում որևէ կետ չի կարող դիտարկվել որպես ԳԱՊ-ի որևէ հասկացության, դրույթի կամ պայմանի փոփոխում կամ դրանից հրաժարում, որոնք ամբողջությամբ շարունակում են մնալ ուժի մեջ։ |
6. Nothing in this Amendment shall be deemed to modify or constitute a waiver with respect to any other term, provision or condition of the APA which remain in full force and effect. | |
|
7. Սույն Համաձայնագրի նկատմամբ կիրառվում է և այն մեկնաբանվում է համաձայն Անգլիայի և Ուելսի օրենսդրության։ |
7. This Amendment shall be governed by and construed in accordance with laws of England and Wales. | |
|
8. ԳԱՊ-ի 14.07 բաժնի (Արբիտրաժային վերապահում) դրույթները կիրառվում են այնպես, կարծես դրանք ամբողջությամբ շարադրված լինեին սույն Համաձայնագրի մեջ։ |
8. The provisions of Section 14.07 (Arbitration) of the APA shall apply as if set forth in this Amendment in their entirety. | |
|
9. Սույն Համաձայնագիրը կազմված է մի քանի օրինակից, որոնցից յուրաքանչյուրը համարվում է բնօրինակ, սակայն դրանցից յուրաքանչյուրը նույնական է։ |
9. This Amendment is executed in several counterparts, each of which is an original, but all of which together constitute one and the same agreement. | |
| [Ստորագրություններ] |
[Signature page] | |
|
Ի ՀԱՎԱՍՏՈՒՄՆ ՎԵՐՈԳՐԱՅԼԻ, կողմերը սույն Համաձայնագիրը պատշաճ կերպով վավերացրեցին որպես պաշտոնական փաստաթուղթ (deed) Համաձայնագրում նշված ամսաթվին․ |
IN WITNESS WHEREOF, the parties hereto have caused this Amendment to be duly executed as a deed and delivered as of the day and year first above written. | |
|
Ստորագրված և վավերացված է որպես պաշտոնական փաստաթուղթ (deed) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կողմից
Ի դեմս՝ _______________ Անուն՝ ________________ Պաշտոն՝ ______________ |
Executed and delivered as a deed by REPUBLIC OF ARMENIA
By: _________________ Name: ______________ Title: _______________ | |
|
Ստորագրված և վավերացված է որպես պաշտոնական փաստաթուղթ (deed) ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ ՓԲԸ-ի կողմից
Ի դեմս՝ _______________ Անուն՝ ________________ Պաշտոն՝ ______________ |
Executed and delivered as a deed by CONTOURGLOBAL HYDRO CASCADE CJSC
By: _________________ Name: ______________ Title: _______________ | |
|
Ստորագրված և վավերացված է որպես պաշտոնական փաստաթուղթ (deed) ՔոնթուրԳլոբալ Տերրա Հոլդինգս Էս-Ա-Էր-Էլ բաժնետիրական ընկերության կողմից
Ի դեմս՝ _______________ Անուն՝ ________________ Պաշտոն՝ ______________ |
Executed and delivered as a deed by CONTOURGLOBAL TERRA HOLDINGS SARL
By: _________________ Name: ______________ Title: _______________ | |
|
Ստորագրված և վավերացված է որպես պաշտոնական փաստաթուղթ (deed) Սի-Ջի Սոլյուշնս Գլոբալ Հոլդինգ Քամփնի ՍՊԸ-ի կողմից
Ի դեմս՝ _______________ Անուն՝ ________________ Պաշտոն՝ ______________ |
Executed and delivered as a deed by CG SOLUTIONS GLOBAL HOLDING COMPANY LLC
By: _________________ Name: ______________ Title: _______________ |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
12.02.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |