ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 138-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 128-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2026 թվականի N 128-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 138-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 138-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․

1) 2-րդ կետի «Քանակը» սյունակի «1 000 000» թիվը փոխարինել «2 500 000» թվով.

2) 2-րդ կետի «Արժեքը» սյունակի «1 000 000 000» թիվը փոխարինել «2 200 000 000» թվով.

3) հավելվածի ցանկը 2-րդ կետից հետո լրացնել նոր՝ 3-րդ կետով՝

 

«

3․

0405101900

Կարագ սերուց-քային

Յուղայնու-թյունը ոչ ավելի 85%

կգ

1 700 000

ԱՄՆ, Կանադա, Ուրուգվայ, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Իտալիա, Դանիա, Լեհաստան, Գերմանիա, Հոլանդիա, Իրանի Իսլամական Հանրապետություն

ԱՄՆ, Կանադա, Ուրուգվայ, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Իտալիա, Դանիա, Լեհաստան, Գերմանիա, Հոլանդիա, Իրանի Իսլամական

Հանրապետություն

2 800 000 000

 
».

 

4) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «5 000 000 000» թիվը փոխարինել «9 000 000 000» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան