ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 114-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.02.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 114-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-395-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 114-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի

անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայաց-նելու ժամկետը

Իրավական ակտի նախագիծը ընդունելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Սահմանային շերտում և

սահմանային գետի

ափերին գտնվող

հանքավայրերում

օգտակար հանածոների

արդյունահանման

աշխատանքներ իրականացնող հանութաբարձիչ

և հանութափոխադրիչ

տեխնիկական միջոցները,

օգտակար հանածոն

տեղափոխող բեռնատար

ավտոմոբիլները ՋիՊիԷս

(Գլոբալ տեղորոշման

համակարգ) համակարգով

կահավորելու և այդ

համակարգը սերվերային

ենթակառուցվածքին

անխափան միացված

լինելու պայմանների,

ինչպես նաև նշյալ

համակարգով ստացվող տվյալներին հասանելիություն ունեցող մարմինների ցանկի, տվյալների մշակման ու փոխանակման կարգի, համակարգի

անվտանգության ապահովման պահանջների,

համակարգից օգտվելու կարգի և համակարգի

շահագործման կանոնները

սահմանելու մասին» ՀՀ

կառավարության

որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Տարածքային

կառավարման և

ենթակառուցվածք-

ների

նախարարություն

2026 թվականի

մայիսի 3-րդ

տասնօրյակ

2026 թվականի

հունիսի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում

փոփոխություններ և լրացումներ

կատարելու մասին» 2025 թվականի

նոյեմբերի 13-ի ՀՕ-395-Ն օրենքի

(այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մաս

2.

«Սահմանային շերտում և

սահմանային գետի

ափերին գտնվող

հանքերևակումներում և հանքավայրերում

ընդերքօգտագործում

իրականացնելու

վերաբերյալ ազգային

անվտանգության,

արտաքին գործերի և

պաշտպանության

բնագավառների, իսկ

մաքսային հսկողության

գոտու կարգավիճակ

ունեցող տարածքներում՝

նաև մաքսային բնագավառի պետական

լիազորված մարմինների՝

իրենց իրավասությունների

շրջանակներում համա-ձայնությունների

տրամադրման կարգը

սահմանելու մասին» ՀՀ

կառավարության

որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Տարածքային

կառավարման և

ենթակառուցվածք-

ների նախարարու-

թյուն

2026 թվականի

մայիսի 3-րդ

տասնօրյակ

2026 թվականի

հունիսի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մաս

3.

«Գետաողողատային

տիպի հանքավայրերում

ավազի, ավազակոպճային,

ավազակոպճա-գլաքարային

խառնուրդի վերականգնվող

պաշարների արդյունահանման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Տարածքային

կառավարման և

ենթակառուցվածք-

ների նախարարու-

թյուն

2026 թվականի

մայիսի 3-րդ

տասնօրյակ

2026 թվականի

հունիսի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մաս

4.

«2020 թվականի հուլիսի 2-ի

N 1129-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու

մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Տարածքային

կառավարման և

ենթակառուցվածք-

ների նախարարու-

թյուն

2026 թվականի

մայիսի 1-ին

տասնօրյակ

2026 թվականի

հունիսի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

Օրենքի 1-ին և 10-րդ հոդվածներ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


12.02.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան