ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0019 Ն. 30.01.2026
|
30 հունվարի 2026 թվականի |
թիվ 19-Ն |
2026-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ-350» ԱՐԾԱԹԵ, «ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ» ԱՐԾԱԹԵ ԵՎ ՈՍԿԵ, «ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ-150» ԱՐԾԱԹԵ, «ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ-125» ՈՍԿԵ, «ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ-100» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. 2026 թվականի փետրվարի 12-ից շրջանառության մեջ դնել «Մխիթար Սեբաստացի-350», «Տեառնընդառաջ» արծաթե և «Տեառնընդառաջ» ոսկե հուշադրամները՝ համաձայն սույն որոշման Հավելվածներ 1-ով, 2-ով և 3-ով սահմանված նկարագրության և էսքիզների:
2. 2026 թվականի մարտի 3-ից շրջանառության մեջ դնել «Հրաչյա Աճառյան-150» արծաթե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 4-ով սահմանված նկարագրության և էսքիզների:
3. 2026 թվականի հունիսի 16-ից շրջանառության մեջ դնել «Ալեք Մանուկյան-125» ոսկե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 5-ով սահմանված նկարագրության և էսքիզների:
4. 2026 թվականի նոյեմբերի 3-ից շրջանառության մեջ դնել «Գրիգոր Խանջյան-100» արծաթե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 6-ով սահմանված նկարագրության և էսքիզների:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ա. Նուրբեկյան |
|
Երևան |
|
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետությանկենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի հունվարի 30-ի թիվ 19-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ-350»
արծաթե հուշադրամի
1. Հուշադրամի դիմերեսին ներկայացված են Մխիթարյան միաբանության զինանշանը, Աստվածամոր նկարը և Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» գրքից հրեշտակների և զարդանախշերի պատկերներ: Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «ԲԱՌԳԻՐՔ ՀԱՅԿԱԶԵԱՆ ԼԵԶՈՒԻ», «1000 ԴՐԱՄ DRAM» և «2026»:
2. Հուշադրամի դարձերեսին պատկերված է Մխիթար Սեբաստացու դիմապատկերը՝ խճանկարի տեսքով: Մակագրություններն են՝ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ», «MEKHITAR OF SEBASTE», «350 ԱՄՅԱԿ»:
3. Տեխնիկական չափանիշները
|
Անվանական արժեքը |
1000 դրամ | |
|
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 | |
|
Քաշը |
33,6 գ | |
|
Չափը |
40,0 մմ | |
|
Որակը |
պրուֆ | |
|
Դրամաշուրթը |
ատամնավոր | |
|
Քանակը |
500 հատ |
4. Էսքիզների հեղինակն է Լուսինե Լալայանը:
5. Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ-350»
արծաթե հուշադրամի
դիմերեսի և դարձերեսի էսքիզները
|
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետությանկենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի հունվարի 30-ի թիվ 19-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
«ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ»
արծաթե հուշադրամի
1. Հուշադրամի դիմերեսին պատկերված է «Մողնու Ավետարան» ձեռագիր մատյանից լուսանկար (11-րդ դար, մագաղաթ, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ): Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆ», «ARMENIA», «500 ԴՐԱՄ» և «2026»:
2. Հուշադրամի դարձերեսին պատկերված են նորապսակ զույգ և կրակ: Մակագրություններն են՝ «ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ», «PRESENTATION OF THE LORD TO THE TEMPLE»:
3. Տեխնիկական չափանիշները
|
Անվանական արժեքը |
500 դրամ | |
|
Մետաղը/հարգը |
արծաթ 9990 | |
|
Քաշը |
15,55 գ | |
|
Տրամագիծը |
30,0 մմ |
|
|
Որակը |
լավացված | |
|
Դրամաշուրթը |
հարթ | |
|
Քանակը |
մինչև 5000 հատ |
4. Էսքիզների հեղինակն է Աննա Կուրղինյանը:
5. Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
«ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ»
արծաթե հուշադրամի
դիմերեսի և դարձերեսի էսքիզները
|
|
Հավելված 3 Հայաստանի Հանրապետությանկենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի հունվարի 30-ի թիվ 19-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
«ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ»
ոսկե հուշադրամի
1. Հուշադրամի դիմերեսին պատկերված է «Մողնու Ավետարան» ձեռագիր մատյանից լուսանկար (11-րդ դար, մագաղաթ, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ): Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆ», «ARMENIA», «1000 ԴՐԱՄ» և «2026»:
2. Հուշադրամի դարձերեսին պատկերված են նորապսակ զույգ և կրակ: Մակագրություններն են՝ «ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ», «PRESENTATION OF THE LORD TO THE TEMPLE»:
3. Տեխնիկական չափանիշները
|
Անվանական արժեքը |
1000 դրամ | |
|
Մետաղը/հարգը |
ոսկի 9990 | |
|
Քաշը |
3,11 գ | |
|
Տրամագիծը |
16,54 մմ |
|
|
Որակը |
լավացված | |
|
Դրամաշուրթը |
հարթ | |
|
Քանակը |
մինչև 5000 հատ |
4. Էսքիզների հեղինակն է Աննա Կուրղինյանը:
5. Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
«ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ»
ոսկե հուշադրամի
դիմերեսի և դարձերեսի էսքիզները
|
|
Հավելված 4 Հայաստանի Հանրապետությանկենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի հունվարի 30-ի թիվ 19-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
«ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ-150»
արծաթե հուշադրամի
1. Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հրաչյա Աճառյանի հեղինակած «Հայերենի արմատական բառարան» գրքի շապիկը և հատված Աճառյանի ձեռագրից:
Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», «1000 ԴՐԱՄ» և «2026»:
2. Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հրաչյա Աճառյանի դիմապատկերը՝ գրաֆիկական կատարմամբ, և ստորագրությունը: Մակագրություններն են՝ «ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ», «HRACHYA ACHARYAN», «150 ԱՄՅԱԿ»:
3. Տեխնիկական չափանիշները
|
Անվանական արժեքը |
1000 դրամ | |
|
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 | |
|
Քաշը |
33,6 գ | |
|
Չափը |
40,0 մմ |
|
|
Որակը |
պրուֆ | |
|
Դրամաշուրթը |
ատամնավոր | |
|
Քանակը |
300 հատ |
4. Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը (դիմերես) և Անի Աճառյանը (դարձերես):
5. Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
«ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ-150»
արծաթե հուշադրամի
դիմերեսի և դարձերեսի էսքիզները
|
|
Հավելված 5 Հայաստանի Հանրապետությանկենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի հունվարի 30-ի թիվ 19-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
«ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ-125»
ոսկե հուշադրամի
1. Հուշադրամի դիմերեսին պատկերված է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր, հեղինակ՝ Ֆ. Առաքելյան): Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ», «GRATITUDE» «10 000 ԴՐԱՄ» և «2026»:
2. Հուշադրամի դարձերեսին պատկերված են Ալեք Մանուկյանի դիմապատկերը և ստորագրությունը: Մակագրություններն են՝ «ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ», «ALEX MANOOGIAN», «1901-1996»:
3. Տեխնիկական չափանիշները
|
Անվանական արժեքը |
10 000 դրամ | |
|
Մետաղը/հարգը |
ոսկի 9000 | |
|
Քաշը |
8,6 գ | |
|
Չափը |
22,0 մմ |
|
|
Որակը |
պրուֆ | |
|
Դրամաշուրթը |
ատամնավոր | |
|
Քանակը |
300 հատ |
4.Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը (դիմերես) և Վարդան Վարդանյանը (դարձերես):
5. Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
«ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ-125»
ոսկե հուշադրամի
դիմերեսի և դարձերեսի էսքիզները
|
|
Հավելված 6 Հայաստանի Հանրապետությանկենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի հունվարի 30-ի թիվ 19-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
«ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ-100»
արծաթե հուշադրամի
1. Հուշադրամի դիմերեսին պատկերված են Գրիգոր Խանջյանի «Լեռներում» կտավը (1972 թ., Հայաստանի ազգային պատկերասրահ) և Հայաստանի Հանրապետության զինանշանը:
Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «100 ԴՐԱՄ» և «2026»:
2. Հուշադրամի դարձերեսին պատկերված են Գրիգոր Խանջյանի դիմապատկերը և Գրիգոր Խանջյանի «Ձոն նկարիչներին» եռանկարի կենտրոնական նկարից դրվագ (1978 թ., «Մուրադյան գելըրի», ԱՄՆ): Մակագրություններն են՝ «Գրիգոր Խանջյան», «Grigor Khanjyan», «100 ԱՄՅԱԿ»:
3. Տեխնիկական չափանիշները
|
Անվանական արժեքը |
100 դրամ | |
|
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 | |
|
Քաշը |
28,28 գ | |
|
Չափը |
28,0 x 40,0 մմ |
|
|
Որակը |
լավացված | |
|
Դրամաշուրթը |
հարթ | |
|
Քանակը |
300 հատ |
4. Էսքիզների հեղինակներն են Լուսինե Լալայանը (դիմերես) և «Էմ Քեյ» ՍՊԸ (դարձերես):
5. Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
«ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ-100»
արծաթե հուշադրամի
դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 փետրվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|